Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղ. Տեր-Դազարյանը հայտնում է, որ սոջ-դեմոկրատական ֆրակցիան աոանձին բանաձև է ներկայացնում նախագահության:[1]

Նախագահը ողջունում է բանաձևի ընդունելությունը:

Նախագահը հայտարարում է, թե ժողովս անցնում է քննելու վերաբերմունքը դեպի Անդրկովկասյան հատուկ կոմիտեն: Միջկուսակցական խորհրդակցությունը այս հարցի համար ընտրել է երկու զեկուցանող Հ.Առաքելյանին և Ն.Աղբալյանին:

Հ. Առաքեյլանը, հայտնելով, որ ինքը միջկուսակցական խորհրդակցության կողմից ընտրված լինելով զեկուցանող, իր ասելիքը անհատական և մասնավոր բնույթ է կրում և ոչ թե Հայ ժող կուսակցության ֆրակցիայի կարծիքն է արտահայում: Ապա նա ակնարկ ձգեց հայ ժողովրդի դրության մասին Անդրկովկասում ռուսաց տիրապետության օրերից մինչև հեղափոխության օրերը: Ազգաբնակչությունը ողջունեց Օգակոմի նշանակվելը ժամանխյկավոր] կառավարության կողմից, 1 որը բաղկացած էր ռուսից, մի հայից, մի թուրքից և երկու վրացուց: Շուտով հարկ Եղավ Օզակոմին կից խորհրդակցական մարմին կազմել 4 ազգի ներկայացուցիչներից, բայց դա ոչ իրավական հիմք ուներ և ոչ առանձին հեղինակություն էր վայելում, ընդհակառակը, առանձին ազգեր կարծում էին, թե իրանց ներկայացուցիչները հարցը պետք է քննեն և լուծեն իրանց ազգային շահերի տեսակետից: Այդ խորհրդակցությունը վերջիվերջո լուծվեց: Օզակոմի դեմ ևս տրտունջներ առաջ եկան, թե նա չի կարող բավարարել օրվա կենսական պահանջներին: Թեպետ Կովկասը Ռուսաստանի բաղդատմամբ ավելի խաղաղ է և հանգիստ, բայց և այնպես Օզակոմի գործունեության թերությունները պետք է խոստովանել, որոնք հետևանք են կենտրոնական իշխանության թուլության և տատանվող քաղաքականության: Ինքն առաջարկում է օզակոմը վերակազմել 7 անդամից, որոնցից չորսը ռուսներից, տիրող սոցիալիստական կուսակցություններից, իսկ 3 հոգի տեղական երեք խոշոր ազգերից,

Ն. Աղբալյանն ասում է, թե երբ Օզակոմը Անդրկովկաս եկավ, ժողովուրդը ոգևորությամբ նրան ողջունեց, սակայն ոգևորությունը շուտով տեղի տվեց հիասթափության, որովհետև Անդրկովկասը առանձին ազգությունների Երկիր է և յուրատեսակ հատկություններ ունի: Ազգերի տրամադրությունները լարված են իրար դեմ, որ պարզ երևաց, իմիջի այլոց, զեմստվոյի հարցի քննության ժամանակ: Այս պատճառով Օզակոմը ներկայացրեց Իրանից ոչ թե մի ամբողջական կառավարություն, այլ առանձին-առանձին կառավարիչներ, որոնց շուրջը խմբվում էին ազգությունները: Այս դրության մեջ իրանց ուժեղ էին զգում թուրքերը և մանավանդ վրացիները, որոնք, իբրև սոց-դեմոկրատականներ, ահագին ազդեցություն ձեռք բերին թե կենտրոնում և թե գավառներում: Թույլ էր հայերի դրությունը, նախ որովհետև նրանց ներկայացուցիչ ՄիքՊապաջանյանը չէր պատկանում այն կուսակցության, որ ամենից ուժեղն էր հայ ժողովրդի մեջ, ուրեմն և չէր կարողանում իր գործունեության և պնդումների համար հենարան գտնել հայ ժողովրդի մեջ, ինչպես էին թուրքերն ուվրացիները, և երկրորդ որ հայ տարրը ինքը թույլ է Անդրկովկասում մյուս ազգությունների մեջ և գլխավորապես այս հանգամանքին պետք է վերագրել Մ. Պապաջանյանի թուլությունը և ոչ թե յուր անձնական հատկություններին: Հայ տարրի թուլության պատճառը հռետորը գտնում էր նախ այն պատմական իրողությունը, որ 11-րդ դարից ի վեր կորցնելով ազգ[ային] իշխանությունը, կորցրել են և իշխելու ունակությունը, և այսօր մեր մի հայ կոկարդավոր պաշտոնյա ժողովրդի աչքին խորթ ու կասկածելի է թվում: Երկրորդ որ հայերը իրանց բնակչության դիրքերով բազմաճակատ են և շրջապատված են օտար, ոչ բարյացակամ տարրերով, որպիսի հանգամանքը սովորեցրել է նրանց զգուշավոր լինել և խիզախ քաղաքականությունից հեռու մնալ: Երրորդ պատճառը նա համարում էր

  1. Տե՛ս N 21 փաստաթուղթը: