Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թուրքահսսյկական դատը, որ գրավել էր հայ գործունյա տարրերի ամբողջ ուշադրությունը, այնպես որ հայ ժողովուրդը պատրաստության հոգ տարված չէր: Մանավանդ երբ վրա հասավ վերջին պատերազմը, հայերի մասսայական կոտորածով և տեղահանությամբ ու մեզ բոլորիս շշմեցրեց և մեր բոլոր ուշադրությունը գրավեց, որից օգտվեցին վրաց սոց.դեմոկրատները և խոշոր նվաճումներ արին: Գալով Օզակոմի առաջիկա կազմին- հռետորը գտնում էր, որ նա կազմված պետք է լինի 7 անձից, որոնցից 4-ը ռուս (երկու սոց-հեղ. և երկու սոց.դեմ.), իսկ երեքն երեք ազգերի ներկայացուցիչներից:

Նախագահն առաջարկում է կեդրխնական] կառավարություն ուղարկել համախորհրդի ընդունած բանաձևը, որը ժողովն ընդունում է:

Նիստը փակվում է 2½ ժամին:

Գ.21, թ.8ա-9 և հակ.:

N 6

Նիստ Ե

3 հոկտեմբերի 1917թ.

Նիստը բացվեց Արտիստական ընկերության դահլիճում, առավոտյան 11 ժամին, նախագահությամբ Լ. Աթաբեկյանի և ներկայությամբ 140 պատգամավորի:

Ինժեներ Աղաբալյանը ներկայացնում է պերզիդիումին ինժէներների ընկերության հայտարարությունը և բանաձևերը՝ համախորհրդի օրակարգի հարցերի մասին: ժողովը որոշեց այդ հայտարարությունն ի նկատի ունենալ ընդ[հանուր] բանաձևեր մշակելու ժամանակ:

Նախագահը հայտարարում է, որ շարունակվելու են վիճաբանությունները դեպի կովկասյան կառավարությունը վերաբերմունքի նկատմամբ:

Փիրումյանն (սոց -դեմոկր.) ասում է, որ իշխանությունը պետք է բարձրից նշանակված լինի և մի սկզբունքով: Կովկասյան իշխանությունը կազմված է ազգային հատկանիշների սկզբունքով և սրա մեջ է նրա թուլության պատճառը: Այս կամ այն ներկայացուցիչը ավելի կամ պակաս ուժեղ է, նայելով, թե որպիսի հենարան ունի յուր ազգի մասսայի մեջ: Նրանց յուրաքանչյուրի մոտ կազմված էր ազգային կաբինետ, որ ազդում էր ընդհ[անուր] գործերի վրա: Նույն դրությունը ստեղծվեց նաև գավառներում, ուր ուղարկվում էր ոչ թե մի լիազոր, այլ մի քանիսը ազգային սկզբունքով: Այնպիսի մի դեպք, ինչպես Բերկրի. Կալայինն էր,[1] քննելու համար քննիչ հանձնաժողով ընտրվեց դարձյալ ազգային սկզբունքով: Գործերը այս կերպով քայքայվում էին և ոչ թե շինվում: Իշխանության կառքը քաշելու համար չունենք միջին ձի, այլ ունենք կողմնակիներ, որ աջ և ձախ են քաշում: Պետք է այստեղ իշխանություն կազմել զուտ դեմոկրատական սկզբունքով: Ռուսաստանում ցենզավոր տարրերի համագործակցությունը կարելի է, իսկ մեզ մոտ ոչ, որովհետև այստեղ ցենզավոր տարրը ազգային է: Երկու զեկուցանողներն էլ իբրև սկզբունք ընդունեցին ռուս տարրի նոր տեսակի ...[2] մասնակցությունը կովկասյան իշխանության մեջ: Բայց ինքը զարմանում է, որ դաշնակցությունը այդ տարրի հետ միացնում է նաև ազգային տարրը: Տեղացին չէ կարող պետական հողի վրա կանգնել: Ինքը ուրախ է,որ հայերի միջից վերացել է հայ իշխանական տարրը, իշխողը պետք է լինի հայ դեմոկրատիան: Դարձյալ երկրորդ զեկուցողը (Աղբալյան) պարզ ցույց տվեց դաշնակցության հոգեբանությունը: Նա ասաց, որ իրանք ինտերնացիոնալիստ են, բայց ցույց են տալիս, որ չեն ճանաչում ինտերնացիոնալիստ կուսակցություն, չեն հավատում, որ

  1. Այդ փաստաթղթերը գործում չեն պահպանվել:
  2. Հաջորդ մեկ բառը անընթեռնելի: