Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սոց. դեմոկրատները դրած լինեն ազգային հարց ուղղված լինի միայն մի ազգի օգտին: Այսպիսի մեղադրանքները զրպարտություններ են և կռիվ վատ զենքերով:

Նախագահը հայտարարում է, որ գրված է 25 հոգի խոսողներ: ժողովը որոշեց ցուցակը փակել և ցուցակագրվածներին 10 րոպե ժամանակ տալ խոսելու:

Ղարաբեգյանը նույնպես համաձայնելով կովկասյան իշխանության սխալ հողի վրա դրված լինելուն, ծանրանում էր այն հետևանքի վրա, որ ունեցել է այղ իշխանությունը գավառներում: Այնտեղ ստացվում էին հայտնի ու գաղտնի հրահանգներ տարբեր բովանդակությամբ տարբեր կոմիսարների կողմից: Տեղական կոմիտեները ընտրված էին լինում հետամնաց տարրերից, սպեկուլյանտներից: Նրանք չէին հասկանում պետականության սկզբունքը: Նրանք աշխատում էին կազմալուծել դեմոկրատական ծրագիրը: Նրանք հետամուտ էին կողոպտելու գանձարանը: Հեղափոխության բերած ազատությունից գավառում օգտվում էին իշխանության ներկայացուցիչները նպաստների բաշխման, նպարավորման և այլ գործերում: Այժմ ժողովուրդը բողոքում է ասելով «զահրումար լինի այսպիսի ազատությունը»: Այսպիսով, շնորհիվ ազգային քաղաքականության, երկիրը բաժանվեց բազմաթիվ մանր անիշխանական հանրապետությունների, որոնց մեջ տիրողները կուլակներն են ու ազնվականները հեղափոխական տոգա հագած: Այս դրությունը այն ժամանակ միայն կբարվոքվի, եթե Հատուկ կոմիտեն վերակազմվի այնպես, ինչպես առաջարկեց սոց. դեմոկրատների ներկայացուցիչը: Դա միայն կարող է կռվել անիշխանության դեմ:

ժողովը որոշում է ֆրակցիան[ներ]-ի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին 5 րոպե տալ խոսելու:

Ղ. Տեր. Ղազարյանը հրաժարվում է խոսելուց, որովհետև հինգ րոպեում չէ կարող արտահայտվել:

Ս. Հարությունյանը ասում է, թե Անղրկովկասյան հատուկ կոմիտեի կազմը պատահական չէ եղել: Դեռ հեղափոխությունից առաջ լսվում էր ազգերի ձայնը, որոնք պահանջում էին ազգային ինքնորոշում: Հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարությունը չէր կարող անտես անել ազգերի այս ցանկությունը, ուստի և կազմեց Անղրկովկասյան [հատուկ] կոմիտեն ազգային սկզբունքով: Անձերի ընտրության հարցում էլ կենտրոնական իշխանությունը ղեկավարվեց հայտնի սկզբունքով ընտրել անդամներ այն տարրերից, որոնք առաջ բերեին հեղափոխությունը: Դժբախտաբար այստեղ ազգային սկզբունքը գերիշխող: հանդիսացավ, չնայելով, որ կային այնտեղ պետական սկզբունքի վրա կանգնած անդամներ, ինչպես Խառլամովը և մանվանղ Միք.Պապաջանյանը: Հռետորը երկար կանգ է առնում, թվելով Պապաջանյանի աշխատությունները թե կոմիտեում և թե ազգային շրջաններում (օրինակ հողային մասնաժողովի հիմնարկությունը, երղփալների, գյուղական պահակների կազմակերպությունը, գաղթականական մարմնի ստեղծումը, զանազան պետական և ազգային խորհրդակցությունների հրավիրումը և այլն): Ավելին անել անկարելի էր, մանավանդ որ մի կողմից հեղափոխությունից հետո հին պաշտոնյաները հեռացվեցին, որոնց փոխարինել նորերով դժվար էր և մյուս կողմից որովհետև հենց կոմիտեի կողքին ստեղծվեց բանվորական և զինվորական խորհուրդ, որ բոլոր գործն առել էր իր ձեռքը և առանց որի համաձայնության չէր կարելի ոչինչ անել: Այնուհետև առարկելով Աղբասանին,. հռետորեն ասում էր, թե Պապաջանյանն իբրև կոմիտեի անդամ չի պատկանել որևէ կուսակցության, որպիսի հենարանի հարց ծագեր, այլ կանգնած է եղել կուսակցություններից դուրս և միշտ շփում է ունեցել բոլոր կուսակցությունների հետ և խորհրդակցել է նրանց ներկայացուցիչների հետ: Եթե Աղբալյանի նա ածի նման մի դաշնակցական լիներ կոմիտեի անդամ, դա առաջ կբերեր փոթորիկներ հակառակորդների մեջ: Դարձյալ բողոքում է Աղբալյանի այն հայացքի դեմ, որ հայ ցեղը կորցրել է իշխելու ունակությունը և վարժվել է ուրիշների իշխանությանդ ենթարկվել: Դա հակասում է պատմության փաստերին: Նա բերում է օրինակների