Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեր-Օհանյանը (էսեռ), առարկելով զեկուցանող Աղբալյտնի տեսակետներին հայ ժողովրդի մեկուսացած դրության պատճառների մասին, չէր համաձայնում նրանց հետ և գտնում էր, որ հայ ժողովրդի մեկուսացման պատճառն այն է, որ նա չէ կրթվել սոցիալիստական գաղափարներով, որ Դաշնակցությունը ոչ թե սոցիալիստական կուսակցություն է, այլ մի կազմակերպություն արտահայտություն հայ բնազդի հոգեբանության: Ուստի նա չի կամեցել հայ մասսան կրթել սոցիալիստական ոգով և չէր էլ կարող այդ անել: Այդ պատճառով հայ մասսան ավելի տարվել է քաղաքային խնդիրներով, քան տեղական ռեալ հարցերով:

Կարճիկյանը, առարկելով սոցիալիստ ճառախոսներին, նկատում է, որ բոլոր խոսողները միաբան են այն տեսակետի վրա, որ հայ ժողովուրդը մեկուսացած է, և սրա պատճառը սոցիալ-դեմոկրատները գտնում են նրա մեջ, որ Դաշնակցությունը վարել է թիկունքի թուրքահայկական քաղաքականություն: Ինքը սակայն, գտնում է, որ հայ ժողովրդի մեկուսացման հարցում մեծ դեր է կատարել կուսակցական պայքարը: Սոցիալ-դեմոկրատները հայտարարելով թե Դաշնակցությունը ոխերիմ հակառակորդ է թուրքերին, որ թուրք-հայկական ընդհարումները Դաշնակցության գործն Են և այլն, կամճնում էին մեկուսացնել Դաշնակցությունը, բայց իրոք մեկուսացրին հայ ժողովուրդը: Այն մեղադրանքի դեմ, որ Դաշնակցությունը սահմանաբաժանման, գրավված վայրերի կառավարության և գաղթականների նպաստների գործում տեղական դեմոկրատիայից մեկուսացված և անջատ գործեց, հռետորը նկատեց, թե փաստերը ճշտիվ չեն բերված, բայց և այնպես այս հարցերում էլ Դաշնակցությունը Պետրոգրադում գործել է համառոաական դեմոկրատիայի առաջ հարցը պարպելու համար: Գալով Օզակոմի ապագա կազմին, հայտնում է, որ իրենց առաջարկած ձևը իրանք էլ իդեալական չեն համարում, բայց և այնպես լավագույնն են համարում:

Ի վերջո հռետորն առաջարկում էր պարգել կուսակցությունների մեջ տեղի ունեցած թյուրիմացությունները և գալ համաձայնության, այլապես գործերը վարելը անհնարին է:

Վերմիշյանը (Հայ ժող. կոա.) նկատեց, որ հարցի էական կետը կազմում է Անդրկովկասյան իշխանության ապագա կազմը: Մենք պետք է ի նկատի առնենք դրությունը ներքին Ռուսաստանում: Այնտեղ ներկայումս երկու ուժեղ հոսանք կա. բոլշևիզմը, որ հակառակ է կոալիցիոն կառավարության, և նրանից առաջ գտնվող մյուս բոլոր կուսակցությունները, որոնք կողմնակից են կոալիցիայի: Մենք վերջին տեսակետին պետք է հարենք, որպեսզի կարողանանք ստեղծել ուժեղ իշխանություն: Ուստի մեզ ընդունելի չէ սոցիալիստական կուսակցությունների առաջարկած միատարր սոցիալիստական կազմը:

Հովսեփ Բեգզադյանը (սոց. դեմ.), առարկելով դաշնակցական հռետորներին, ասաց, թե բանվորական և գյուղացիական օրգանները ազգային քաղաքականություն չեն վարել, այլ վարել են հեղափոխական-դեմոկրատական քաղաքականություն: Նրանք չեն վնասել հայ ժողովրդի շահերին, այլ գուցե վնասել են Դաշնակցության: Իրանք կռվում են Դաշնակցության դեմ, որովհետև նրան դասակարգային սոցիալիստական կուսակցություն չեն համարում: Եթե Դաշնակցությունն զբաղվեր միմիայն տաճկահայերի խնդրով, իրանք ամենայն համակրությամբ կվերաբերվեին նրան: Բայց դրա մեջ կան թե ծայրահեղ սոցիալիստներ և թե կղերականներ, դրա համար էլ իրանք կռվում են դաշնակցության դեմ:

Լ. Աթաբեկյանն ասաց, թե Դաշնակցությունը, անտարակույս, մեծ կուսակցություն է, բայց Արևելյան Անդրկովկասի մեջ կան գավառներ, որտեղ դաշնակցականներին ճրագով պետք է փնտրել: Գալով Օզակոմին հռետորը գտնում է, որ նրա թերությունը նրա մեջ է, որ նա չէ եղել հեղափոխական և դեմոկրատական: Արևելյան Անդրկովկասում հայ և թուրք մասսաները կռվում են թուրք և հայ բեգության դեմ: Եթե Օզակոմը կարողանար այդ խնդիրը կանոնավորել, նա կարժանանար հայ