Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովրդի համակրանքին, թեկուզ դաշնակցական ներկայացուցիչ էլ չլիներ նրա մեջ: Գալով Օզակոմի վերակազմության հարցին, հռետորը գտնում է, որ Օզակոմը չպետք է ստեղծվի մի որևէ ժողովրդի համար, որովհետև Կովկասում ոչ մի հարց չէ կարող լուծվել անջատ մի ազգի համար: Ուրեմն Կովկասյան կոմիտետը[1] պետք է լինի Կովկասյան երկրային կոմիտետ: Ինքը հակառակ է, որ այդ իշխանությունը նշանակվի ռուսաց կենտրոնական իշխանությունից, որովհետև այդ դեպքում եկողների շուրջը կստեղծվի տեղական ինտրիգա, մանավանդ, որ ռուս ժողովուրդը, նույնիսկ ինտելիգենցիան, Անդրկովկասը չէ ճանաչում: Իրենց ֆրակցիան այն կարծիքին է. որ կովկասյան իշխանությունը պետք է ստեղծե տեղական հեղափոխական կազմակերպությունների (բանվորական, գյուղացիական և զինվորական խորհուրդների) ընդհանուր ժողովը: Կովկասյան կոմիտետը պետք է կազմվի կոալիցիայի սկզբունքով երկու սոց. հեղափոխականից և մի նախագահից, որին կնշանակե Ռուս [սատանի] կենտրոնական իշխանությունը, իբրև յուր ներկայացուցիչ: Գալով մյուս տարրերի ներկայացուցչությանը, դա պետք է թողնվի այդ նոր մարմնի բարեհայեցողության և կարող է բաղկացած լինել երեք հոգուց, մի հայից, մի թուրքից և մի վրացուց: Իբրև հայ ժողովրդի ներկայացուցիչ սոց- հեղափոխական ֆրակցիան առաջարկում է Մ. Պապաջանյանին:

Տիգրան ԲԵգզադյանը առարկում է Օզակոմի դեմ եղած մի քանի մեղադրանքների դեմ և հայտնում, թե հայկական կաբինետում դավադրություններ չեն կազմվել, Պապաջանյանը ընդունակ չէ այդպիսի բանի: Եթե այդպիսի բան լիներ, ինքն էլ չորսուկես ամիս այնտեղ չէր կարողանա մնալ և աշխատել: Այն մասին, թե Օզակոմը թույլ է եղել, որովհետև սոցիալիստական և հեղափոխական չէ եղել, հռետորն ասում է, թե մի կողմից Օզակոմի կազմն է եղել նրա թուլության պատճառը, և մյուս կողմից կենտր[ոնական] իշխանության թուլությանը: Ինքը չէ ընդունում, թե Պապաջանյանի գործունեության թուլւթյան պատճառը եղել է այն, որ գոյություն է ունեցել կոնտակտ նրա և հայ ժողովրդի մեծամասնությունը ներկայացնող Դաշնակցության մեջ: Եթե Օզակոմի կազմի մեջ Պապաջանյանի փոխարեն մի դաշնակցական լիներ, ավելին չէր կարողանա անել: Գալով Պապաջանյանի գործունեության, հռետորը թվեց մի շարք կարևոր հարցեր, որոնց մեջ Պապաջանյանը նախաձեռնող է եղել և վճռական դեր կատարել: Այսպես, օրինակ, Անդրկովկասից մի ընտրական շրջան կազմելը Հիմնադիր ժողովի ընտրությունների համար, գրավված երկրների վարչության ձևի որոշումը հեղափոխական մարմինների տեսակետի համաձայն, սահմանափոխության աշխատանքը, հայ զինվորական մարմնի կազմակերպությունը, հայկական և վրացական զինվորական մասերի ուժեղացումը և այլն:

Միք-Պապաջանյանը ցավ է հայտնում, որ չէ կարողանալու լրիվ պատասխանել Օզակոմի և յուր մասին եղած քննադատություններին, նախ որ կառավարության անհետաձգելի գործերի պատճառով ստիպված է Եղել հաճախ բացակայել համախորհրդի նիստերին և երկրորդ որ անձնական նկատումներով չէ կարող ամեն ինչ անել արդարանալու համար: Օզակոմը թույլ է, ասում են: Բայց նա չէր կարող ավելի ուժեղ լինել, քան ժամանակավոր կառավարությունը: Բայց և այնպես կյանքն այսպես ավելի լավ է, քան Պետրոգրադում և առհասարակ Ռուսաստանում: Թույլ են գտնում և յուր գործունեությունը ամբողջի մեջ: Բայց հայ ներկայացուցիչը չէր կարող ավելի ուժեղ լինել, քան նրա ներկայացրած հայ ժողովուրդը, որ «ճառախոսների վկայությամբ, հալածված է չորս կողմից»: Հայ ժողովրդի մեկուսացման իրողությունը ճիշտ է: Բայց իմ գործունեության թուլությունը վերագրում էին նաև իմ անձնական թուլության: Դժվար է սրան պատս/նխանել, քանի որ փաստեր չեն բերվում: Բայց եթե իմ թուլությունը գտնում են նրա մեջ, որ ես ագրեսիվ քաղաքականություն չեմ վարել, դա ճիշտ է, և ուրիշներին էլ խորհուրդ չեմ

  1. Օզակոմը: