Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալիս այդպիսի քաղաքականություն վարել: Կամ եթե կասեն, որ ես գնում էի համերաշխության և համաձայնության ճանապարհով, կասեմ ճիշտ է, և պետք է այդ ճանապարհով էլ գնալ: Մի պատճառ էլ իմ թուլության այն է. որ այսօր առաջին անգամ հայտարարեց Դաշնակցության նեկայացուցիչը, որ Դաշնակցությունը չէ կամեցել ինձ աջաեկցել: Պարզ է, որ եթե Դաշնակցությունը հայ ժողովուրդն է, նրա ներկայացուցիչը թուլ պետք է լիներ: Բայց ինչպե՜ս հաշտեցնել այս հայտարարության հետ Դաշնակցության մի ուրիշ հայտարարությունը հունիսի 4-ի իմ հրաժարականից հետո, երբ Դաշնակցությունը Բեգգադյանի միջոցով ինձ հայտնեց, որ ինձ կաջակցե, և ես մնամ պաշտոնում: Կամ այս հայտարարությունն էր սխալ, կամ Աղբալյանի հայտարարությունը: Երբ ես գափս էի Կովկաս, ինծ ասացին, որ պետք է հենվեմ կադետների վրա: Բայց ես հարկ համարեցի, իբրև հայ ժողովրդի ներկայացուցիչ, հենվել բոլոր կուսակցությունների հայ ժողովրդի վրա, և ես շարունակ հարաբերությունների մեջ էի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք բոլորն էլ ինծ օգնել են, ինչպես և Դաշնակցության առանձին ներկայացուցիչները: Այժմ միայն պարզվում է, որ ես իմ աթոռը պետք է զիջեմ մի ուրիշին, որ մեկուկես միլիոն կուսակիցներ ունի: Ես, սակայն, երբեք պինդ չեմ կպել իմ աթոռին, այլ շարունակ իմ հրաժարականի հարցն եմ վրել զանազան հայկական խորհրդակցությունների մեջ, այստեղ և Բագու, և շարունակ խորհրդակցությունները պնդել կն, որ ես մնամ պաշտոնումս: (Ամսաթվերով հիշում է հրաժարականի առաջարկության և հեռագիրների դեպքերը): Ինձ զարմացրեց Երզնկյանի մեղադրանքը, որին համաձայնեց և Դաշնակցության ներկայացուցիչը, իբր թե իմ կաբինետը, ինչպես և իմ հարևան կաբինետը, դավադրության տեղեր են եղել: Սա ոչ այնքան վիրավորական է, որքան սխալ: Ովքե՜ր էին դավադիրները, երբ իմ կաբինետը հաճախողները նույն Երզնկյանը, այլ սոցիալիստները և դաշնակցականներն էին: Ու՞մ դեմ էր ուղղված դավադրությունը, երբ իմ կաբինետը հաճախ այցեւում էին պաշտոնական գործերով թուրքեր ու վրացիներ, որոնց ես գործեր էի առաջարկում և աջակցություն ցույց տափս: Մի՞թե Հայ ժող, կուսակցության ղեմ էի դավադրում: Ազգերի փոխհարաբերության մեջ ես գնացել եմ ազգամիջյան հաշտության ճանապարհով: Օգնել եմ վրացիներին եկեղեցական ավտոկեֆափայի հարցում, կանեմ այն բոլորը, ինչ որ կօգնի վրաց ժողովրդի ավտոնոմիային: Թուրքերի նկատմամբ գնացել եմ նույն ճանապարհով և համոզված Եմ, որ կան միջոցներ նրանց հետ հաշտ և համաձայն ապրելու, առանց ագրեսիվ լինելու: Խիստ միջոցներ եմ ձեռք առել թուրքերի կրած վնասները փոխարինելու հարցում, և Երևանում թուրքերի կողմից ինծ ցույց տրված համակրությունը ապացուցեց, որ ես սխալված չեմ իմ քաղաքականության մեջ: Ես հետևել եմ պետական քաղաքականության, որ միակ ընդունելին է մեզ համար: Օզակոմի ապագա կազմը պետք է լինի բացահայտ ազգային ներկայացուցչություն, երեք խոշոր ազգերից մի.մի անձ: և 4 անդամ էլ ոչ թե «տիրող» տարրից, քանի որ տիրող տարր ներկայումս չկա, այլ չեզոք տարրերից, իմ անձնական կարծիքով սոցիալիստական տարրերից: Համաձայն եմ Աղբալյանի կարծիքին, որ պատգամավորների մոտ պետք է ազգային խորհուրդներ ստեղծվեն: Երբ հուլիսի 29-ին Հայկական խորհրդակցության մեջ ինձ առաջարկեցին, որ ես անձամբ հրավիրեմ օգնականներ, քանի որ համագումարը չկայացավ, ես հրավիրեցի օգնականներ Լ. Աթաբեկյանին, Տեր-Ղազարյանին, Երզնկյանին, Փիրումյանին, Բեգզադյանին, Շահմազյանին, Օհանջանյանին և ուրիշների, և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս անձերին, որ ընդունեցին իմ առաջարկությունը և ցույց տվին աջակցություն: Ի վերջո Հայ ժող, կուսակցության և իմ կողմից հայտարարում եմ, որ մենք կօգնենք այն հայ անդամին, որ ընտրված կլինի Օզակոմի ապագա կազմի մեջ ինչ կուսակցությունից էլ որ լինի:

Երզնկյանը տվեց բացատրություն յուր գործածած «դավադրություն» բառի մասին: Ինքը կամ լավ չի արտահայտվել, կամ իրեն սխալ են հասկացել: Ինքը