Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի՞թե դեկոկրատիա չէնք, և ինչպե՛ս կարող է մի ուժ, որ հավասարազոր է, գնալ մյուսի հետևից, խոսք կարող է լինել միասին գնալու, գործակցելու մասին, այլ ոչ հետևից, և դաշնակցությունը այդ չի անի:

Հռետորը գտնում է, որ ներկա երևույթները կրկնություն են հին պատմական վեճի, փոխված են բառերը, միջավայրը, բայց էությունը նույնն է մնացել: Միշտ գտնվել են խելոքներ, որոնք հորդորել են ձուլվել ուժեղների հետ, բայց և միշտ գտնվել են դաշնակցականներ, որոնք հակառակ են եղել ձուլվելու սկզբունքին, և այսպես քարոզողների անունները կորել են: Առարկելով այն սոցիալիստ հռետորներին, որոնք ասում էին, թե Դաշնակցության գործը պարենավորումն է, նկատեց, թե այդ տեղը հարմար է սոցիալիստներին և ոչ թե դաշնակցականներին: Դաշնակցությունը կարիք չունի ոչ ոքից հեղափոխության դասեր առնելու, նա, որ գործել է պարսկական և թուրքակն հեղափոխությունների գործում, նա, որ բռնակալության ռեժիմի տակ համարձակվել է դուրս գալ այստեղ իրավունքը պաշտպանելու և բռնության դեմ կռվելու:

Այնուհետև հռետոյւը պատասխանեց Ս. Հարությունյանի, Տեր-Օհանյանի, Տ. Բեգգադյանի, Լ. Աթաբեկյանի մի քանի առարկությունների, որից հետո Պապաջանյանի խոսքերին դիմելով, ցավ հայտնեց, որ Պապաջանյանը նրան և Դաշնակցության ֆրակցիային վերագրեց խոսքեր, որ իրենք չեն ասել իբր թե Պապաջանյանը չէ եղել մեր ներկայացուցիչը, բայց ինքն էլ վկայեց, որ դաշնակցականները աշխատակցել են իրեն: Հենց այն փաստը, որ դաշնակցականները չեն բողոքել նրա դեմ, բավական պետք է համարվի, ավելին պահանջել անիրավություն կլիներ դեպի Դաշնակցությունը: Իրենք լավ գիտեին, որ Օզակոմի հայ անդամը նշանակվելու է պետական դումայի կողմից, որտեղ մի հայ ներկայացուցիչ կար, ուստի և չէին կարող պահանջել, որ այդ տեղը զիջվեր դաշնակցականներին: Ընդունում է, որ թե դաշնակցական լիներ նրա տեղ, շատ բան չէր փոխվի, միայն փոքր ինչ լավ կլիներ:

Առարկելով Հ. Առաքելյանին, իբր թե դաշնակցությունը ջանում է ամեն տեղ մեկուսացնել մյուս կուսակցությունները, հռետորը նկատեց, որ այդպես չէ, դաշնակցությունը ամենազիջող կուսակցությունն է ամեն տեղ: Հենց այս համախորհուրդը ուրիշ բան չէ, Եթե ոչ Դաշնակցության կուսակցության զիջման արդյունք: Պաշտպանելով դարձյալ յուր առաջարկությունը Օզակոմի առաջիկա կազմի մասին կոալիցիոն սկզբունքով, ռուս սոցիալիստական տարրերի և մի կադետի մասնակցությամբ և երեք ազգերի ներկայացուցիչներով և ազգային խորհուրդներով, հռետորը վերջացրեց իր բանախոսությունը, ասելով, թե նայում է այս խորհրդակցության վրա իբրև մի դարբնոցի վրա, որի վարպետը դաշնակցությունն է փոքր մուրճը ձեռին, իսկ մյուս կուսակցութունները քարգահները: Դաշնակցությունը պետք է ղեկավարե ազգային խոփը կռելու գործը յուր փոքր մուրճով և այդ մուրճով խելքի բերե շեղվողներին:

Նախագահը նկատում է, թե իբրև մեկը համախորհրդի փոքր կուսակցությունների ներկայացուցիչներից ասում է, որ եթե այդ ճառը մի անգամ էլ կրկնվի, մենք այլևս չենք կարողանա ձեռք-ձեռքի տված գործել:

Լ. Աթաբեկյանը նկատում է, թե այդ մտաշարքը, որ առաջ բերեց հռետորը, ինքը աղետային է համարում հայ ժողովրդի համար: Այն կազմակերպությունը, որ այդպիսի ճառախոս է առաջ բերում, իրավունք չունի ինտերնացիոնալիստ կոչվելու: (Բողոք, աղաղակ, թույլ չեն տալիս խոսել):

Լինում է ընդմիջում:

Ընդմիջումից հետո խոսք է խնդրում Աղբալյանը և ասում. - Իմ խոսքերի մեջ երկու կետ թյուրիմացություն են ծագեցրել, և ես հարկ եմ համարում բացատրություն տալ: Երբ ես հին պատմության վրա ակնարկելով, ասացի, որ եղել Են խելոքներ, որոնք առաջարկել են օտարների հետ միանալ, աչքի առաջ եմ ունեցել միացում