Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրոնական հարցերում, օրինակ հույների, կաթոլիկների հետ: Այնինչ, այնպես են հասկացել, իբր թե ես նրանց վերագրել եմ ցանկություն քաղաքական ձուլման: Այսպիսի ցանկություն ես չեմ վերագրում որևէ կուսակցության: Երկրորդ կետը փոքր մուրճի պատկերն էր, որն ընդունել են իբրև սպառնալիք Դաշնակցության կողմից ուրիշ կուսակցությունների դեմ: Այնինչ, ես ի նկատի ունեի փոքր մուրճի դերը, որով վարպետը քարգահներին ցույց է տալիս, թե կռվող խոփի որտեղին պետք է խփեն, իսկ եթե քարգահի մուրճի շեղվի և մեզ խփի, որ լինում է միշտ հարձակվելով Դաշնակցության վրա, այդպիսին վարպետը ցույց կտա յուր տեղը:

Տեր-Դազարյանը նկատում է. - Ես ըմբռնեցի ճառն այնպես, ինչպես որ ասվեց: Մեզ շատ անգամ են վիրավորել այդպիսի սլաքներով: Այժմ դեռ չբուժված վերքը նորից ծակեցին սլաքով: Երբեք չենք մոռանա: Վեց ամիս է, որ սոցիալիստական կուսակցություններս մի բան ենք արել պաշտպանել հայությունը: Մենք չենք կարող նեթարկվել ոչ մեծ և ոչ փոքր մուրճի: Երբեմն շատ փոքրիկ արարածը կարող է մեծ ուժի պատվանդանը քանդել:

Ս. Հարությունյանը նկատում է. - Մենք համոզված էինք, թե այստեղ գալու ենք համերաշխության, գործակության, ազգային շահերի ըմբռնումով և ոչ թե ուժի, հեգեմոնիայի մասին հայտարարություն լսելու, որ Դաշնակցությունը փոքր մուրճով ղեկավարե մեր գործունեությունը: Ոչ մի կուսակցություն չի համաձայնի այդպիսի պայմանի հետ: Որպեսզի միաբան գործենք, այդպիսի խոսքեր չպետք է արտասանվեն: Բողոքում եմ ֆրակցիայի կողմից:

Անդրանիկը, հերթից դուրս խոսք խնդրելով, ասաց.

- Ես եկել եմ Ռոստովից, որովհետև ճակատի գործի համար ինձ օգտակար համարեցին: Դուք չեք եկել հայ ժողորդի մասին խորհելու, այլ ձեր կուսակցական կրքերը հագեցնելու: Զորքերը ճակատից փախչում են, վաղը մեզ կոտորած է սպասվում: Պետք է գործի մասին խոսել: Հիշեցեք դաշնակցական գործիչներին: Հրամայում եմ ոտքի կանգնել Քրիստափորի, Զավարյանի, Նիկոլների հիշատակին: (Բոլորը ոտքի են կանգնում): ժողովրդի մասին մտածեցեք: Ես իբրև դաշնակցական իմ ծառաեյությունները մատուցել եմ հայ ժողովրդին, բայց քանի որ Դաշնակցության մեջ մոնոպոլիստներ են մտել, քանի որ համերաշխություն չի ստեղծվում, ես այլևս դաշնակցկան չեմ: Դաշնակցությունը պետք է տեղ տա մյուս կուսակցություններին:[1]

ժողովն առժամանակ զբաղվում է կազմելով նախագահություն, որին հանձնում է մշակել Ազգ[ային] խորհրդի իրավասության ծրագիրը:

Ներս են մտնում սոց.դեմոկրատական և սոց. հեղափոխական ֆրակցիաների անդամները, որոնք ընդմիջումից հետո ունեին մասնավոր խորհրդակցություն:

ԲԺ. Իսախանյանը սոց.հեղափոխական և սոց.դեմոկրատ կուսակցությունների կողմից հայտարարում է.

— Աղբալյանի ճառը համապատասխանում է Դաշնակցության գործելակերպին և այնքան է մեզ վրդովում, որ այսօր չենք մասնակցի ժոդովին աշխատանքին և հետ ենք կոմչում մեր ներկայացուցիչներին պրեզիդիումից: Մեր վերջնական վճիռը վաղը կներկայացնենք ժոդովին:

Երկու կսակցությունների ներկայացուցիչները և նրանց նախագահներն ու քարտուղարները հեռանում են ժոդովից:

Ս. Մամիկոնյանը հայտարարում է նիստը փակված ցերեկվա 4 ժամին:

Գ.21, թ.13-18 հակ.:

  1. Զոր. Անդրանիկի ելույթի լրիվ տեքստը տե ս այս աձանագրության վերջում: