Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անդրանիկ Օզանյանի հայտարարությունը Ազգային

համախորհրդակցության 6-րդ նիստում

7 հոկտեմբերի 1917թ.

Ես ընտրված եմ Ռոստովի և Նախիջևանի հայ համայնքին կողմե: Ես Անդրկովկասի ժոդովուրդներու վերաբերյալ հարցերու մասին իրավունք չեմ զգար խառնվելու, սակայն ճակատի պահպանության և այլ ռազմական գործերում և պարենավորման խնդիրներ մեջտեդ դրվելով համախորհրդակցության մեջ, եկա այս ժոդովին իմ պարտականությանս բաժինը բերելու: Բայց ցավով պիտի հայտնեմ, որ ժողովը չի զբաղիր հայ ժողովուրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերով, այլ կուսակցական հաշիվներով և կիրքերով կառաջնորդվի, մեր վիճակն ու կացությունը իսկապես վտանգավոր դրության մեջ կգտնվի, մեր առջև ցցված է հայ ժողովրդի ֆիգիքական կացությունը պահպանելու մեծ հարցը: Դուք այս մասին կարծես չեք մտահոգվիր և տարված եք միմիայն սոցիալիստական գաղափարներով: Դուք հավաքված եք այստեղ, իբրև մեր ժողովրդի ներկայացուցիչները, անոր իղծերուն և ակնկալություններում թարգման հանդիսանալու համար, բայց անոր ցավերով չէ, որ կառաջնորդվիք, այլ զուտ կուսակցական հայեցողությամբ և մտհոգությամբ: Դուք կճառեք սոցիալիստության մասին, բայց որ չափ որ աշխարհի վրա դրամ գոյություն ունի, գոյություն պիտի ունենա նաև գործարանատեր, բանվոր, գյուղացի և այլն դասակարգ: Չի պիտի չքանա ոչ դասակարգերը և ո՛չ ալ աշխարհի չարիքը:

Իմ կարծիքով Դաշնակցության ճառախոսներու արտահայտած գաղափարներն ու տեսակետները չեն, այլ մոնոփոլիստ խմբակի մը: Այստեղ շատ մը ճառախոսներ զանազան խնդիրներու մասին արտահայտվեցան, բայց մի բան չհիշեցին, որ Դաշնակցության հզորացումը ու հայ ժողովուրդը օտար ազգերու ծանոթացումն եղավ Քրիստափորներով, Զավարյաններով, Սերոբներով, Գեորգ Չավուշերով, Գուրգեններով: Անոնք և նմանները, հազարավոր մարտիկներ, չինկան հանուն էնթերնասիոնալի, այլ ազգի և հայրենիքի ազատության նվիրական գաղափարին: Քանի որ մինչև հիմա ոևէ ճառախոս ինկող զոհերու համար խոսք մը չըսավ, ես պարտականություն կզգամ անոնց հիշատակը հարգել ոտնկայս (ժողովուրդը ոտքի կելլե):

Ձեր ստանձնած գործունեությամբ և պարտականությամբ չեք կրնար ցույց տալ ուրիշներու, որ Դուք իսկապես էնթերնասիոնաւ սոսիալիստներ եք:

Դուք եկած եք ոչ թե ժողովուրդին ցավերուն մասին մտածելու, այլ մեկզմեկու հոր փորելու և գոյություն ունեցող խրամատը ավելի լայնացնելու, մինչդեռ այս կրիտիքական րոպեին մոռանալով կուսակցական հաշիվներ և մտահոգություններ, պետք է մտածել միմիայն հայ ժողովրդի անհետաձգելի պահանջներուն մասին համերաշխ և միաբան ոգիով:

«Հայաստան», 07.10.1917, N 126:

N 8

Նիստ է

5 հոկտեմբերի 1917թ.

Նիստը բացվեց առավոտյան 11¾ ժամին, նախագահությամբ Ա-Ահարոնյանի: Նիստը բացվելուց առաջ սոց. դես. և սոց. հեղ. ֆրակցիաները բավական ժամանակ խորհրդակցում էին Ն.Աղբալյանի ճառի հարուցած խնդիրների