Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առիթով:

Նիստը բանալով, նախագահը դիմեց ժողովականները և ունկնդիրներին, հաղորդելով պահպանել սառնասրտություն և նպաստել խնդիրների խաղաղ լուծման: Մոմենտը շատ ծանր է, հազարավոր աչքեր այս խորհրդին են նայում, ուր հայրենիքի փրկության միջոցներ պետք է որոնվեն:

Գ. Տեր-Ղազարյան (ս.դ.) սոց. կուսակցությունների կողմից հայտարարում է.

— Երեկ դաշնակցական կուսակցության ներկայացուցիչը ձախակողմյան սոցիալիստներին համեմատեց պատմական հայտնի հոսանքների հետ, որոնք հաճախ վաճառել են հայ ժողովուրդը և նրա շահերը: Մենք միշտ պաշտպանել ենք հայ ժողովրդի շահերը և եկել ենք այստեղ օրգանական աշխատանք կատարելու: Չէր կարելի մեր վզին փաթաթել դավաճանություն: Կարծում ենք, թե ֆրակցիան հետ կվերցնի այդ խոսքերը, ինչպես մենք հետ վերցրինք Դաշնակցության հասցեին ուղղված վիրավորանքը: Այդ խոսքը այս դահլիճից դուրս կգա և կընկնի խեղճ ամբոխի բերանը, որով կդժվարանա մեր մուտքը ժողովրդի մեջ: Մի ուրիշ պատկեր մուրճ խփելու օրինակն էր, որով վարպետը փոքր մուրճով շեղվողներին խելքի պետք է հրավիրե: Այս խոսքը ժողովրդի մեջ ուրիշ իմաստ կստանա մեր գլխին բամփելու, սա գիտակցված կամ չգիտակցված կոչ է ժողովրդին մեր դեմ բռնություն գործ դնելու: Պահանջում ենք, որ ֆրակցիան հայտարարի, թե հետ է վերցնում այդ խոսքերը:

Ս. Հարությունյանը հայտնում է, թե Հայ ժող. կուս. կողմից բողոքել է Աղբւսլյանի ճառի երկու կետի դեմ և այսօր միանալով նախորդ ճառախոսին, հարցնում է Աղբալյանի ասածները նրա անհատական կարծիքնե՞րն են, թե՝ ֆրակցիայի:

Ա. Սարուխանյանը անհատապես յուր կողմից հայտնում է, թե Աղբալյանի ճառից շատ անհաջող եզրակացություն կհանեն բյուրավոր հայեր: Ձուլման մասին բացատրություն տալով, Աղբալյանը ասաց, թե ձուլման տակ հասկացել է կրոնական միացումներ, որից կարելի է եզրակացնել, թե կրոնով միաբանելու դեպքում հայերը իրենց ազգությունը պետք է կորցնեն: Այսպիսով, մենք ուրիշ դավանության պատկանողներս, հեռացած պետք է համարվենք հայերից: Արդյոք դա Աղբալյանի[1] կարծիքն է, թե Դաշնակցության:

Հ. Օհանջանյանը հայտնում է Դաշնակցության կողմից Աղբալյանի այն մտքին, թե սոցիալիստական կուսակցությունները համաձայն են այդպիսի ձուլման, մենք համաձայն չենք: Մենք էլ սոցիալիտական կուսակցություն ենք: Իսկ երկրորդ պատկերը մուրճի մասին, ամբողջապես հետ ենք վերցնում:

ԲԺ. Լ. Աթաբեկյան - Օհանջանյանի բացատրությունը համարում ենք բավարար և մնում եք համախորհրդի մեջ այն պայմանով, որ մեր հայտարարությունը կարդացվի այստեղ: Ֆրակցիայում այդպես ենք որոշել:

Ք. Վերմիշյանը պնդում է, որ բավարարություն ստանալուց հետո այլևս հայտարարությունը չկարդացվի, միգուցե նոր բարդություններ ծագելն: Առաջարկում է անցնել գործի, իսկ հայտարարությունը հանձնել պրեզիդիումիս:

ԲԺ. Լ. Աթաբեկյանը պնդում է յուր հայտարարության մասին, հայտնելով, որ դա ֆրակցիայի վճիռն է:

ԲԺ. Հ. Օհանջանյանը հայտնում է, թե իրենք հակառակ չեն, որ հայտարարությունը կարդացվի, բայց այս դեպքում իրենք էլ իրավունք պետք է ստանան իրենց պատասխանը տալու:

Նախագահը հայտարարում է, թե երկու ֆրակցիաներին էլ իրավունք կտրվի պատասխան հայտարարություններ անելու, բայց առանց վիճաբանության:

Բ. ԺԼ. Աթաբեկյանը կարդում է սոց. դեմ. և սոց. հեղ. ֆրակցիաների կողմից հետևյալ հայտարարությունը...:

  1. Այս և մյուս հայտարարությունների մասին, որ բաց են թողված տվյալ արխիվային գործում, համապատասխանաբար տե ս տողատակերում բերված մեր հղումները: