Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԺ. Հ. Օհանջանյանը խնդրում է ընդմիջում անել: Ընդմիջում փնում է 121¼ ժամին:

Նիստը վերսկվում է ժամը 2-ին: Նախագահը խոսք է դալիս Դաշնակցության ֆրակցիային յուր պատասխան հայտարարությունը կարդալու:

Ա. Չիլինգարյանը կարդում է հետևյալ հայտարարությունը...:[1]

Ս.Հարությունյանը Հայ ժող. կուսակցության կողմից հայտարարում է, թե Դաշնխյկցության] ներկայացուցչի տված բացատրությունից հետո պետք էր ինցիդենտը վերջացած համարել: Եթե, այնուամենայնիվ, թույլ տրվեցին հայտարարություններ, նրանք ավելի հեռու գնացին, քան պետք էր, փոխադարձ քննադատության հանգելով, սա սխալ էր երկու կողմից էլ: Ոչ մի իրավունք չունենք մի րոպե անգամ կորցնելու: Հրավիրում ենք գործի:

Անկուսակցականների կողմից Հ.Մանանդյանը կարդաց հետևյալ հայտարարությունը...:[2]

Նախագահը հայտարարում է ինցիդենտը վերջացած և խնդրում է արագացնել համախորհրդի չսշխատանքը, որովհետև գավառի պատգամավորները չեն կարող երկար սպասել:

Ներս է մտնում Վ. Լունկևիչը, որին ժողովն ընդունում է բուռն ծափահարություններով: Նախագահը դիմավորում է նրան ողջույնի ճառով, որին ի պատասխան Լունկևիչը շնորհակալություն է հայտնում և հորդորում է ուժ տալ հեղափոխության, որ ազգերին ազատություն է բերում և օգնելու համերաշխության և եղբայրության գաղափարների արծարծվելուն:

Սրանից հետո կարճ ընդմիջում է լինում, որպեսզի ոչ պատգամավորները հեռանան ժողովից, և նիստը դռնփակ լինի:

Մ. Պապաջանյանը հայտնում է, թե Պետրոգրադում վճռված է, որ զինվորական և քաղաքական վարչություններին կից ներկայացուցիչներ նշանակվեն բոլոր ազգերից: Այս մտքով առաջարկություն է եղած վրացիներին և մահմեդականներին: Ինքն էլ հեռագիր է ստացել Պետրոգրադից, որով հրավիրում են մեր կողմից ևս ներկայացուցիչներ նշանակել:

Երզնկյանի առաջարկությամբ, որին միանում են կուսակցությունները, որոշվում է հարցի նախնական քննությունը հանձնել Ավագների խորհրդին, որը յուր եզրակացությունը կբերե ժողովին: Այնուհետև երկար վիճաբանություն է փնում որոշ հարցերի մասին դռնփակ նիստեր անելու վերաբերմամբ: ժողովը գալիս է այն եզրակացության, որ, անհրաժեշտ համարված դեպքերում, ժողովի հատուկ որոշումով կարող է դռնփակ նիստեր տեղի ունենալ: Սահմանադրության հարցի քննությունը ժողովը որոշեց դռնբաց անել:

Այնուհետև ընտրվեց Ավագների խորհուրդ Հայ ժող. կուսակության կողմից Ա. Պապաջանյան (կանդիդատ Ս.Հարությունյան), Դաշնակցությունից Ս. Արարատյան (կանդիդատ Խ. Կարճիկյան), Սոց. դեմոկրատների կողմից Ա.Երզնկյան (կանդիդատ բժ. Իսախանյան), Սոց. հեղափոխականների կողմից Հ. Տեր-Օհանյան (կանդիդատ Ա. Խոնդկարյան), թուրքահայերի կողմից Վ. Փափազյան, անկուսակցականների կողմից Հ. Մանանդյան (կանդիդատ Հ. Տեր. Միքայելյան): Այս ընտրված անձերը նախագահության հետ պիտի կազմեն Ավագների խորհուրդը:

Նիստը փակվեց ժամը 3-ին:

Գ. 21. թ. 18-20 հակ.:

  1. Տե՛ս փաստաթուղթ N 65:
  2. Տե՛ս փաստաթուղթ N 64: