Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 9

Նիստ Ը

6 հոկտեմբերի 1917թ.

Նիստը բացվեց առավոտյան 11 ժամին, նախագահությամբ Ս. Մամիկոնյանի և ներկայությամբ 161 անդամի:

ժողովը զբաղվեց սահմանափոխության հարցով: Հայտնվեց, որ Դաշնակցության նախագահներից մեկը Ալ.Խատիսյանը, մեկնել է քաղաքից: Նրա փոխարեն Դաշնակցությունն ընտրում է ԱփՍահակյանին:

Ի նկատի ունենալու ժողովի պարապմունքները շատ են երկարում, և գավառից եկած պատգամավորների մի մասն արդեն մեկնել է, ժողովը որոշում է որքան կարելի է կրճատել խոսողների թիվը և խոսելու ժամանակը:

Սահմանադրության մասին առաջին զեկուցանող Ստ. Կամսարականը նախ պատմական ակնարկ ձգեց Անդրկովկասի գավառների այժմյան վարչական սահմանների ծագման վրա և մատնանշեց, որ սահմանների բաժանումը կատարելիս կառավարությունը աչքի առաջ չի ունեցել տեղագրական և տնտեսական պայմանները և ոչ իսկ վարչական կառաավրության հարմարությունները: Երբեմն կառավարությունը, որպեսզի հայերը որևէ գավառում մեծամասնություն չկազմեն, այդ գավառից մի զուտ հայաբնակ մաս անջատել ու միացել է հարևան թուրքաբնակ մասի: Այսպիսով, պատահական կամ դիտավորյալ սահմանաբաժանման անհարմարությունները շուտով աչքի ընկան, մանավանդ, երբ ծագեց հարց Անդրկովկասում զեմստվային հիմնարկություններ մտցնելու մասին: Ուստի զանազան խորհրդակցությունների մեջ առաջ բերեց սահմանափոխության անհրաժեշտությունը: Այնուհետև զեկուցանողը բերեց վիճակագրական թվեր Անդրկովկասի թուրք և հայ ազգաբնակության ըստ նահանգների և գավառների, ցույց տալով, թե նահանգների որ գավառներում հայերը մեծամասնություն են կազմում և որոնցում փոքրամասնություն Յուր կատարած սահմանափոխության աշխատանքիմեջ, որ նա ձեռնարկել է Միք. Բաբաջանյանի առաջարկությամբ, նա ի նկատի չի ունեցել քաղաքական դիտումներ, այլ լոկ տնտեսական ու էթնիկական, այն է համախմբել միևնույն ցեղի և միևնույն տնտեսություն ունեցող վայրերը, որպեսզի հեշտանա ապագա զեմստվոյի գործունեությունը: Այնուհետև զեկուցանողը մանրամասն նկարագրում է յուր առաջարկած փոփոխությունները ներկա գավառական սահմանների մեջ: Ըստ այս առաջարկության, կազմվում է մի նահանգ, որի մեջ մտնում Են ամբողջ Երևանյան նահանգը, Կարսի շրջանից երկու գավառ, Թիֆլիսի նահանգից երկու գավառ և Գանձակի նահանգից լեռնային մասը, կազմելով մոտ 60.000 քառ.վերստ տարածություն երկու միլիոն բնակիչներով, որոնցից հայերը կազմում են մեկ միլիոն երկու հարյուր հազար կամ 60%: Բացատրում է այն պատճառները, որոնցից թելադրված ինքը մի նահանգ է առաջարկում կազմել խիտ հայաբնակ մասերից: Մինիստրության ուղարկած ծրագիրը, որ միևնույն սահմանների մեջ Երեք նահանգ է առաջարկում Գանձակի, Երևանի և Ալեքսանդրապոլի, ինքը չի ընդունում իբրև ոչ բնական և ավելորդ ֆինանսական ծանրաբեռնության պատճառով:

Գ. Խատիսյանը (երկրորդ զեկուցանողը) հիշեցնում է Ստ. Կամսարականի ծառայությունը սահմանափոխության հարում, ասելով, որ այդ հարցի մասին բոլոր հետագա աշխատանքերը հիմնված են եղել նրա աշխատանքի վրա: Ինքը հակառակ չէ մեկ նահանգ ստեղծելուն, բայց մի քանի տեխնիկական անհարմարությունների պատճառով, ինչպես են մի կենտրոնի հեռավորությունը ծայրագավառներից, հաղորդակցության դժվարությունները ևս, ավելի նպատակահարմար է համարում ընդունել միևնույն սահմաններում երեք նահանգ Երևանի, Ալեքսանդրապոլի և Գանձակի, ըստ մինիստրական ծրագրի: Այնուհետև զեկուցանողը մանրամասն