Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմում է մինիստրական ծրագրի պատրաստվելու ընթացքը, որից երևում է, որ Պետրոգրադում հատուկ խորհրդակցության մեջ հայերը և վրացիները շատ շուտով համաձայնության եկան սահմանափոխության և առաջարկված նոր սահմանների մասին, իսկ թուրքերը թեև, մյուս անդամների միաբերան համաձայնությունից ճնշվելով, սկզբունքով համածայնեցին սահմանափոխության, բայց երբ ծանոթացան ենթադրված փոփոխություններին Գանձակի և Երևանի նահանգներում, հայտարարեցին, թե իրանք լիազորված չեն վերջնական համաձայնություն տալու: Այնուամենայնիվ ծրագիրը Պետրոգրադում ընդունվեց և ուղարկվեց Թիֆլիս Օզակոմի վերջնական եզրակացության: Թիֆլիսում կազմվեց առանձին մասնաժողով և ժորդանիայի նախագահությամբ: Սահմանափոխության մասին համաձայնություն կայացավ, բայց առաջ եկավ մի նոր հանգամանաք նահանգների ներքին բաժանում ըստ կանտոնների, որպիսի ծրագիր պաշտպանում էին սոց. դեմոկրատները: Ինքը, ի նկատի ունենալով ներկա պայմանները և այն հանգամանքը, որ սահմանափոխության նպատակը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական ու վարչական և քանի որ նահանգական հիմնարկությոլկները դեռ չեն վերացված և փոխարինված այլ տիպի հիմնարկություններով, պետք է դեռ պահպանել նահանգական բաժանման սկզբունքը:

Գ. Տեր-Ղազարյանը զեկուցումների առիթով ասաց, որ ծրագրված սահմանափոխությունը զեմսավոյի անվան տակ իսկապես լուծում է ազգային տերիտորիայի խնդիրը: Այն աշխաանքը, որ կատարել է Կամսարականը, Խատիսյանը և Շահխաթունյանը, այնքան մշակված և հաջող է, որ միայն կարելի է կատարել: Հարիանտները շատ քիչ բան կարող են փոխել նրա մեջ, և առարկությունները չնչին կլինեն: Յուր առարկությունը գլխավորապես կայանում է նահանգական և գավառական բաժանումների դեմ. ինքը կողմնակից է կանտոնային սիստեմի, որպիսի դեպքում ավելի միատարր համախմբումներ կկազմվեն և մեր հարևանների համար ավելի ընդունելի կլինեն: Այս դեպքում Թիֆլիսը Անդրկովկասի մտավոր կենտրոնը, որտեղ համախմբաված են չորս ազգերի գործիչները, կդառնա կանտոնների կենտրոնավայր: Կանտոնները իրանց փորձով կարող են հետզհետե միանալ և ավելի մեծ միություններ կազմել: Հայտնում է նաև, որ սահմանափոխության ծրագրի ընդունվելու գործում մեծ դեր է կատարել վրաց սոց. դեմոկրատիան, որ հանձին ժորդանիայի հաշտարար դեր է կատարել մեր և թուրքերի մեջ: Կանտոնական գրությունը ունի և այն առավելությունը, որ առաձգական է, որը կարելի կլինի Ապագայում լայնացնել և խորացնել:

Խոնդկարյանն ընդունում է նույնպես, որ սահմանափոխության գործը կատարված է այնպես, որքան կարելի էր կատարել: Գալով ներքին բաժանումներին ինքն էլ կողմնակից է կանտոնական սիստեմին, գտնելով հանդերձ, որ դա սկզբում դժվարությունների կհանդիպի: Սակայն պետք է նկատի ունենալ, որ սահմանաբաժանումը չի կարելի գլուխ բերել միայն հայերի ուժով, այլ հարկավոր է երեք ազգերի համաձայնությամբ, իսկ թուրքերը առաջարկված նահանգական սիստեմին հակառակ են և այսուհետև էլ կհակառակեն: Պետք է միջին ճանապարհ բռնել և գրգռումների տեղիք չտալ: Սահմանափոխության մոտիվների մեջ ինքն Առավելություն է տալիս նախ տնտեսական, ապա էթնիկական և վերջը միայն վարչական համարություններին և գտնում է, որ եթե չի կարելի այս երեք պայմանները հաշտեցնել,ապա պետք է վարչական հարմարությունները զոհել տնտեսականին և թնիկականին:

Ք. Վերմիշյանը սահմանաբաժանման սեկցիայի նախագահը զեկուցեց սեկցիայի եզրակացությունները սահմանափոխության մասին: Սեկցիան գտնում է, որ սահմանափոխությունը պետք է կատարվի այժմ ևեթ, առանց Սահմանադիր ժողովին սպասելու, որ աշխատելու է որքան կարելի է համաձայնության գալ հարևանների հետ և հարթել դժվարությունները, որոնք այնքան էլ մեծ չեն: Իսկ երբ համաձայնություն չի կայանա, հարցի լուծումը կհանձնվի կառավարությանը: Ընդհանուր սահմանների