Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաբերմամբ սեկցիան համաձայնեց Կամսարականի գծած սահմանների վրա: Ագրարային հարցի լուծումը, թե ինչպես հայ գյուղացին հող պիտի ստանա այս սակավահող հայ տերիտորիայում, նույնպես և յայլաղների հարցը, որ այնքան հուզում էթուրք ազգաբնակությանը, պետք է հանձնվի կենտրոնական կառավարության լուծման: Սահմանափոխության ներքին բաժանման ըստ գավառների բոլորը համաձայնեցան: Հարցը ըստ ֆրակցիաների քվեարկելով, ընդունվեց երեք նահանգի սկզբունքը, գտնելով, որ երեք նահանգից միշտ կարելի է մի նահանգ ստեղծել, իսկ հակառակն անել կարելի չէ: Սոց. դեմոկրատների առաջարկած կանտոնական սկզբունքը համակրություն գտավ սեկցիայի մեջ,բայց սեկցիան գտավ, որ ներկա պայմաններում դա անիրագործելի է: Թիֆլիսի և Բագվի հարցերը սեկցիան որոշեց չշոշափել: Սեկցիան արդարացի և անհրաժեշտ է գտնում սահմանափոխությունը և հույս է հայտնում, որ բոլոր ազգերի դեմոկրատ տարրերը պետք է աշխատեն նրան իրավործել: (Ընդմիջում ժամը 2-ին):

Ընդմիջումից հետո դաշնակցական ֆրակցիայի ներկայացուցիչ Շահխաթունյանը պատմական ակնարկ ձգեց գավառների և նահանգների բաժանման վրա գլխավորապես Արևմտյան Անդրկովկասում և ցույց տվեց, որ այս տեղերում շատ անգամ տեղի են ունեցել սահմանների փոփոխություններ: Ներկա ծրագրով ընդունված դրությունը, որով Ախալքալաքը և Լոռին միացվում են Ալեքսանդրապոլի գավառի հետ, գոյություն է ունեցել մինչև անցյալ դարի 60-ական թվական[ներ]ը, երբ այս մասերը մի ամբողջություն էր կազմում: Այնպես որ ծրագիրն այս կողմից ոչ մի տնտեսական կամ գործնական առարկություն չէ վերցնում: Զեմստվոյի հաջողությունը պահանջում է, որ ստեղծվեն համանման միավորներ, և այս պահանջին ընդառաջ է գնում հայաբնակ երկրներից մի նահանգ ստեղծելը: Անդրկովկասը երեք մասի բաժանելն ըստ ազգային հատկանիշների դարձյալ բնական է, որովհետև հիմնված է գյուղատնտեսական, ազգագրական և տեղագրական տվյալների վրա: ժողովուրդը չէ հասկանում մեծամասնություն կամ փոքրամասնություն լինելու տարբերությունները: Բայց երբ նրան բացատրվի զեմստվոյի անելիքը լեզվի, դատարանի, հողաբաժանության, դպրոցների և այլ հարցերում, նա շատ լավ կզգա մեծամասնության և փոքրամասնության իրավունքների տարբերությունը և շատ որոշ կերպով կպահանջե միատարր միավորներ: Մի նահանգ ստեղծելու դեմ եղած առարկություններին պատասխանելով, նկատեց, թե ճանապարհների բացակայությունը, հարաբերությունների դժվարությունը չպետք է արգելք հանդիսանան, քանի որ դրանք ժամանակավոր են և ուղղելի, մենք պետք է առաջնորդվենք ապագայի հեռանկարով, զեմստվոն այդ պակասությունները կլթացնի: Մյուս կողմից էլ հարաբերությունները գավառների և քաղաքների մեջ պայմանավորվում են ոչ թե վարչական կապերով, այլ տնտեսական շահերով: Այսպես Ղազախը ավելի Թիֆլիսի հետ է կապված, քան Գանձակի, նույնպես Ալեքսանդրապոլը Երևանից ավելի Թիֆլիսի հետ է կապված: Հողային հարցի լուծումը, ինչպես նաև գյուղացիների տեղափոխության հարցը պետք է թողնվեն Սահմանադիր ժողովին, որ նրանց լուծե ընդհանուր պետական ճանապարհով: Հռետորը չէ ընդունում, թե հայաբնակ նահանգը շատ չնչին հող ունի և աչք պիտի դնե օտար հողերի վրա: Մեր ժողովուրդը բավականաչափ հող ունի հացահատիկների մշակության և ալպյան...[1]

ՀԱՄ, Ֆ. 222, ց.1, գ.21, թ.20-22 և հակ.:

Տրվում է 10 րոպե ընդմիջում: Նիստը վերաբացվում է, խոսում է Ա. Շահխաթունյանը: Նախ տալիս է Անդրկովկասի ներկա սահմանների գոյության

  1. Բնագրում պակասում է այս արձանագրության վերջին մասին: Այն շարունակում ենք ըստ «Արև» թերթի: