Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախագահը հայտնեց, թե ինքն առանձին կարծիքի է մնում այս հարցի մասին:

Լեոն գտնում է, որ ազգի կյանքի համար այս ամենակարևոր հարցի վայով շատ շտապով է անցնում ժողովը: Պետք է բազմակողմանի ուսումնասիրել, ինքն էլ անելիք ունի:

Հ. Տեր-Միքայելյանը և Շահխաթունյանը հակառակ են հետածգելուն, նկատելով, որ հարցը Երեք տարի ուսումնասիրվել է և առանձնապես քննվել սեկցիաներում, սա զեմստվոյի հարց է, որ ազգամիջյան հարաբերության հետ պետք է չէ շփոթել: Եղած առաջարկությունները միահանելու համար ժողովը նախագահի առաջարկությամբ որոշում է յուրաքանչյուր ֆրակցիայից ընտրել երկու-երկու անձ, որոնք, մշակելով առաջարկությունները, մի ընդհանուր որոշում բերեն ժողովին: Ընտրվում են սոց. հեղափոխականների կողմից Աթաբեկյան և Խոնտկարյան, սոց. դեմոկրատների կողմից Երզնկյան և Իսախանյան, Հայ ժող. կուսակցության կողմից Վերմիշյան և Տեր-Պատրոսյան, Դաշնակցության կողմից Խատիսյան և Շահխաթունյան:

Նիստը փակվում է ցերեկվա 3½ ժամին:

Գ. 21, թ. 27-29:

N 11

Նիստ ժ

8 հոկտեմբերի 1917թ.
(առավոտյան)

Նիստը բացվեց 11½ ժամին նախագահությամբ բժ. Հ.Այվազյան և ներկայությամբ 118 անդամի:

Օրակարգի մեջ դրված էր Ազգիսյին] խորհրդի կոմպետենցիայի հարցը:

Հայտնվում է, որ Ավագների խորհրդում այդ հարցը քննվել է, բայց վերջնական եզրակացության չէ հանգել, որովհետև սոց. հեղափոխական ֆրակցիան յուր որոշումը դեռ չէ բերել: Ոմանք առաջարկում են այժմ ևեթ ընդմիջում անել ընդհանուր բանաձև մշակելու և ժողովին գեկուցանելու համար, քանի որ գավառցի պատգամավորներից մոտ մի քառորդ արդեն մեկնել է, և վաղը ավելի սակավամարդ կլինի ժողովը: (Այս տեսակետը պաշտպանում էին Հ. Տեր-Միքայելյանը և Ս. Հարությունյանը): Ուրիշները գտնում էին, որ վճռի հեղինակությունը ոչ թե ժողովի բազմամարդությունից է կախված, որքան բոլոր ֆրակցիաների համաձայնությունից և բանաձևի լավ մշակությունից: Չէ կարելի շտապով մի գործ կատարել և ստեղծել այնպիսի մարմին, որ գործերը վարելու և աշխատելու ընդունակություն չունենա (Քազանունի): ժողովը որոշում է, որ Ավագների խորհուրդը երեկոյան նիստին ներկայացնի համաձայնեցրած բանաձևը Ազգիսյին] խորհրդի կոմպետենցիայի մասին: Սոց. հեղափոխական ֆրակցիան խոստանում է յուր բանաձևը ժամանակին ներկայացնել Ավագների խորհրդին: Հ. Տեր-Միքայելյանը հայտնում է, որ ինքը համաձայն չէ:

Գյուլխանդանյանը, ֆրոնտի պաշտպանության սեկցիայի նախագահը, առաջարկում է կարդալ բանաձևը, որի մասին բոլոր ֆրակցիաները եկել են համաձայնության, բայց որոշել են, բացի սոց. դեմոկրատներից, որ կարդացվի առանց վիճաբանության:

Այս մասին լինում է մտքերի փոխանակություն, որից հետո ժողովը որոշում է բանաձևը հանձնել ֆրակցիաներին, որոնց եզրակացություները կկարդացվեն ժողովում: