Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրվում է փախստականների և պարենավորման հարցը: Սեկցիայի գեկուցանող Վ.Փափազյանը լուսաբանում է սեցիայի ընդունած բանաձևը, ասելով. - Թուրքահայերը սարսափելի հարվածից հետո, Երեք տարի է, ապաստան են գտել Կովկասում, որտեղ նրանց ջերմ հյուրասիրություն ցույց տվին հայրենակիցները, և պետությունը նպաստ նշանակեց: Փախստականների դրությունը, սկզբի համեմատությամբ, երբ դիպվածի ակնկալության պատճառով շատ չարիքներ կրեցին, այժմ համեմատաբար լավ է: Բայց չէ կարելի այսպես շարունակել, այլապես փախստականները կկորցնեն բարոյական առաքինությունը և մուրացիկներ կդառնան: Պետք է նրանց համար աշխատանք ստեղծել, որին բոլորը մասնակցեին, և պետության նպաստի ծանրությունը թեթևանար: Կանայք ևս պետք է մասնակցեն այս հանրային աշխատանքին: Չպետք է մոռանալ, որ փախստականները թուրքահայությունն Են կազմում, և դրված է նրանց ֆիզիկական գոյության հարցը, որից կախումն ունի և ռուսահայոց ապագան: Պետք է պաշտպանել այս աշխատասեր, մեռնել չկամեցող, ընդունակ ժողովը, պետք է պահպանել նրա մանուկ սերունդը, որ մեր ապագա հույսն է: Դժբախտաբար ռուսաց կառավարությունը նախկին ռեժիմի ժամանակ արտաքուստ բարյացակամություն ցուցյց տալով, ներքուստ հայաջինջ քաղաքականության հետևում, ստեղծելով արհեստական[1] նահանջներ, սիրաշահելով քրդերին և թուրքերին և Սիբիրում տառապեցնելով հայ գերիներին, որոնք զենք էլ չէին բարձրացրել ռուս բանակի դեմ և որոնց ոչ մի միջոցով հնար չեղավ ազատել: Հեղափոխությունից հետո դրությունը այնքան էլ չփոխվեց, որովհետև ստեղծվեց երկու օրգան գեներալ-կոմիասարիատ և փախստականական խորհուրդ, որոնց իրավասության սահմանները որոշված չեն, և գեներալ կոմիսարիատի շուրջը տեղի ունեցած ինտրիգների շնորհիվ տուժում են գլխավորապես հայ փախստականները: Այդ երկու օրգանների մեջ ստեղծված Երկիշխանությունը կորստաբեր է ժողովրդի համար: Ապա հռետորը հիշեց, թե մի քանի ամիս առաջ գումարվեց թուրքահայերի համագումարը, որտեղ իբրև սկզբունք ընդունվեց, որ փախստականների գործը համազգային գործ է, ուրեմն հայության երկու մեծ հատվածներն էլ պետք է գործեն համերաշխությամբ: Ընտրվեց արևմտահայ խորհուրդ, որը դիմեց ռուսահայոց փախստականական կազմակերպություններին միասին գործելու կոչով, և այս կոչը ընդունելություն գտավ: Ի վերջո հռետորը դիմում է դեմոկրատական կուսակցություններին, խնդրելով, որ ավելի հետաքրքրվեն փախստականների վիճակով և հետաքրքրեն նաև սրա դեմոկրատիային: Այնուհետև հռետորը կարդում է փախստականական և պարենավորման գործի բանաձևը:[2]

Ահարոնյանը, շոշափելով թուրքահայկական դատը, այն միտքը հայտնեց, որ այդ դատը պետք է լուծվի համաձայն հայերի պատմական իրավունքների յուր հողի վրա, թափած արյունի և անթիվ զոհաբերությունների: Հայկական հարցը ուրույն հարց է և չէ նման այլ ազգերի հարցերին: Եվրոպական դեմոկրատիան արդեն ճանաչել է հայերի իբրև ուրույն ազգության գոյության իրավունքը: Ֆրանսիայում այլև չեն ասում թուրքահայ, այլ պարզապես հայ: Պետք է, որ ռուսական դեմոկրատիան էլ նույն տեսակետը յուրացնի: Հայաստանը հայինը պետք է լինի: Այս կետում զիջում չէ կարող լինել:

Երզնկյանը, պատասխանելով Վ. Փափազյանին, ասաց, թե ռուսաց դեմոկրատական կուսակցությունները, որոնք դրել են ազգերի ինքնորոշման հարցը, չեն կարող չնպաստել, որևէ ազգի ինքնորոշման, եթե մի ազգ այդ հարցը դնում է: Գալով գեներալ-կոմիսարիատի և փախստականական խորհրդի շնորհիվ ծագած երկիշխանության, ասաց, թե դեմոկրատիան անմասն է եղել դրանց

  1. Բնագրում արվեստական:
  2. Տե՛ս փաստաթուղթ N 21: