Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կազմակերպության մեջ: Եթե դեմոկրատիան մասնակցած լիներ, հարցը ավելի լավ լուծում կստանար:

Պապաջանյանը բացատրություն է տալիս, թե ինչպիսի պայմաններում կազմակերպվեց ւիախստական խորհուրդը, որ հիմնված է ազգերի իրավասության սկզբունքի վրա, որ այս սկզբունքով ամենից նպաստավորն է մեր գործերի համար, որ ընդունված է նաև ուրիշ հարցերի համար, որ խորհուրդը միայն կոնտրոլի դեր ունի և չէ կարող ճնշել ազգային կազմակերպությունների գործունեությունը, որոնք պատրաստում են նախահաշիվները, և սրանք լուծում են ստանում Պետրոգրադում:

Ա. Երզնկյանի առաջարկությամբ ժողովը որոշում է կարդացված բանաձևը հանձնել ֆրակցիաների ներկայացուցիչներին (քանի որ սեկցիայի նիստերին բոլորը մասնակցած չեն եղել), որոնք հրավիրելով գաղթականական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մի ընդհանուր բանաձև բերեն ժողովին:

Կարդացվում է գրական-գեղագիտական սալոնի ողջույնը[1] համախորհրդին, որը ժողովն ընդոտնում է ծափահարությամբ և առաջարկում է պրեզիդիումիս շնորհակալություն հայտնել:

Հերթական հարցն էր դպրոցների ազգայնացման խնդիրը: Որովհետև զեկուցումը պատրաստ չէր, որոշվեց հետաձգել երեկոյան նիստին:

Նիստը փակվեց 1¼ ժամին:

Գ.21, թ. 29-30:

N 12

Նիստ ԺԱ

8 հոկտեմբերի (երեկոյան) 1917թ.

Նիստը բացվեց կոնսերվատորիայի դահլիճում, Երեկոյան 8½ ժամին, նախագահությամբ Հովհ. Քաջազնունու և ներկայությամբ 121 անդամի:

Սիրական Տիգրանյանն, իբրև գեկուցանող դպրոցների ազգայնացման սեկցիայի, ասում է, որ ազգայնացումը պետք է շոշափե մեր ագգային-եկեղեցական դպրոցները և պետական դպրոցները: Պատմական ակնարկ ձգելով ագգային-եկեղեցական դպրոցների վրա, ցույց է տալիս, որ նրանք թեպետ ազգային բնույթ ունեն, բայց միայն լուսավորչական դավանության հայերի համար են, որոն բարձրագույն տեսչությունը գտնվել է հայ հոգևորականության ձեռքին: Ուրեմն այս տիպի դպրոցների ազգայնացումը պետք կայանա նրանում, որ դավանական տիպը փոխվե զուտ ազգայինի, նրանց կառավարությունը և այն կալվածները, որոնցով պահվում են այդ դպրոցները, անցնեն ժողովրդի ձեռքը: Գալով պետական դպրոցներին, հայտնում է, որ փոխանակ նախկին հոգաբարձուի նշանակված են չորս կոմիսարներ, ըստ ազգությունների, որոնք կոլեգիալ կերպով կառավարում են պետական դպրոցների ընդհանուր գործերը: Սրա հետ միասին, ամեն մի կոմիսար պետք է զբաղվի յուր ազգի դպրոցների ազգայնացման գործում: Դպրոցական կոմիսարների կանոնադրությունը կազմված է և առաջարկված ժամանակավոր կառավարության հաստատության: Այս տիպի դպրոցների ազգայնացումը ավելի բարդ է. պետք է ընտրվի կառավարող մարմին, նոր ի նորո մշակվեն ծրւսգիրներ, կանոնադրություն, պատրաստվեն դասագրքեր, ուսուցիչներ և այլն: Ինքը գեկուցանողը, հայտնում է, որ ինքն ընտրված է հայկական դպրոցների համար կոմիսար հայոց ուսուցչական համագումարի առաջարկությամբ: Բայց գտնում է, որ այդ պաշտոնը պետք է վարի որևէ մի ազգային մարմնի կողմից ընտրված մարդ:

  1. Ողջույնի տեքստը արխիվային գործում չի պահպանվել: