Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաջարկում է, որ այդ ընտրությունը կատարե համախորհուրդը: Ապա զեկուցանողը համառոտ հիշատակում է, թե ինչ է արվել այս ուսումնական տարվա սկզբից պետական դպրոցների հայկական մասերի ազգայնացման խնդրում:

Երկրորդ զեկուցանող Աբեղյանը, բերելով վիճակագրական թվեր Կովկասի պետական դպրոցների քանակի և աշակերտության թվի, ըստ ազգության, գալիս է այն եզրակացության, թե պետական դպրոցները ծառայում էին ռուս ազգաբնակության, իսկ այլ ազգիների համար ծառայում էին իբրև ուսուցման միջոց, այնքան նրանց մեջ ուժեղացած էր ռուսական տարրը և արհամարհված տեղականը: Նրանց ագգայնացումը տեղափոխությունից հետո, երբ ազգերի ինքնորոշման իրավունքը հրատարակվեց, անհրաժեշտ պահանջ է: Ազգայնացում ասելով պետք է հասկացվի միայն, որ մայրենի առարկաները պարտադիր լինեն, կամ առարկաները մայրենի լեզվով ավանդվեն, այլ որ նրանց ղեկավարությունը ևս հանձնվեց ազգից ընտրված մի մարմնի, որ ըստ յուր հասկացածի մշակե ծրագիր և դպրոցները կառավարե: Այլապես մենք կես ճանապարհին կմնանք, և մինիստրությունը հնարավորություն կունենա այս կամ այն կերպով ազդել դպրոցների ոգու և ուղղության վրա: Այնուհետև զեկուցանողը տեղեկություններ է հաղորդում, թե ինչ է կատարվել այս տարի դպրոցների ազգայնացման խնդրում: Հիշում է նաև, որ շատ անգամ հայ ծնողները հրաժարվել են իրենց որդոց տալ ազգայնացած դպրոցները, գերադասելով նախկին դրության մեջ մնացած, խառն տիպի դպրոցները: Սակայն երբ նրանց բացատրվում է ազգայնացման նպատակը և այս տեսակ դպրոցների իրավահավասարությունը, նրանք համաձայնում են ազգայնացած դպրոցները տալ: Անցնելով եկեղեցական-ծխական դպրոցներին, զեկուցանողը հայտնում է, որ նրանք զուտ ազգային ժողովրդական դպրոցներ են, բայց եթե եկեղեցուց անջատ չեն Եղել, դա հետևանք է եղել հին կառավարության քաղաքականության: Այժմ ժամանակը հասել է, որ նրանց ղեկավարությունըանցնի ազգից ընտրված մարմնի ձեռքը: Ուրեմն նրանք ոչ թե պետք է ազգայնանան, այլ աշխարհականանան, և այս անհետաձգելի պահանջ է, քանի որ մինիստրության կարգադրությամբ ռուսաց սինոդին ենթակա դպրոցները հանձնվում են մինիստրության: Այս կարգադրությունը կարող է տարածվել մեր դպրոցների վրա, Եթե մենք չկանխենք: Աշխարհականացման ստիպողականությունն ակներև է դառնում, երբ ի նկատ ունենանք մեր դպրոցների խառնակ, անկազմակերպ վիճակը, թեմական տեսուչների բացակայությունը, հոգաբարձումների քայքայումը, բազմաթիվ փակ մնացած դպրոցներ և այլն: Հեղափոխության շրջանում մեր նշանաբանը պետք է լինի կառավարել մեր դպրոցները իբրև ազգ և ոչ թե իբրև եկեղեցական համայնք:

Նախագահը հայտնում է, թե Ավագների խորհուրդը դեռ չէ կարողացել պատրաստել բանաձև Ազգխւյին] խորհրդի կազմի և իրավասության մասին: Առաջարկում է, որ ֆրակցիաները ժողովի մեջ իրենց բանաձևերն առաջարկեն, և ժողովում լուծվի այդ հարցը:

Պապաջանյանը գտնում է, որ մեծ ժողովում այդպիսի հարցեր լուծելը նպատակահարմար չէ. հարցը կտապալվի: Առաաջրկում է, որ Ավագների խորհուրդը դարձյալ պարապե և համաձայնության գալով մի ընդհանուր որոշում բերե:

Այս առաջարկությունն ընդունվում է, և հայտարարվում է ընդմիջում:

Ընդմիջումից հետո դպրոցական սեկցիայի փոքրամասնության կողմից զեկուցանում է Ստ.Մալխասյանը և ասում. - Ազգայնացման ենթակա երկու տիպի դպրոցներից ամենամեծ կարևորություն ունի պետական դպրոցների ագգայնացումը, որի համար ամեն ինչ նոր պետք է ստեղծվի: Սակայն դպրոցական սեկցիան և ոչ մի նիստ չէ նվիրել այս հարցին: Գալով եկեղեցական-ծխական դպրոցների աշխարհականացման, սեկցիան այս հարցին նվիրել է երեք նիստ, որոնց ընթացքում քննության է առել Ս.Տիգրանյանի կազմած թեզիսներից միայն առաջինը, որի մասին էլ համաձայնություն չի կայացել: Ուրեմն սեկցիան պատրաստ բանաձևեր չունի դպրոցների ազգայնացման հարցի առիթով: Եկեղեցական-ծխական դպրոցների