Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերաբերմամբ զեկուցանողը նկատում է, որ նրանք իսկապես ժողովրդական են և կառավարում են ժողովրդի ձեռքով, հանձին հոգաբարձությունների: Հոգևոր իշխանությունը միայն կոնտրոլի դեր է կատարում, և եթե այդ դպրոցներն աննախանձելի վիճակի մեջ են, մեղավորը ինքը ժողովուրդն է: Մեծամասնության առաջարկած եկեղեցապատկան կալվածների գրառումը անիրագործելի է: Ուստի կալվածները համազգային սեփականություն են կազմում, և եթե համախորհուրդը վճռե գրավել, դեռ հարց է, արդյոք, կաթողիկոսը կտա՛ և մանավանդ թե ունի՞ տալու իրավունք: Ուստի ւիոքրամասնությունը սկզբունքով ընդունելով ծխական- եկեղեցական դպրոցների աշխարհականացումը, գտնում է, որ քանի որ դա կապված է մի շարք իրավաբանական և տնտեսական բարդ հարցերի հետ: Եվ քանի որ դեռ չկա մի ազգային իրավասու մարմին, որ իրավունք ունենա ստանձնելու այն եկեղեցական գույքերն ու հասույթները, որոնցով պահվում են դպրոցները, վաղաժամ է համարում այդ ազգայնացումը և առաջարկում է ընտրել մի մարմին, որ հոգևոր իշխանության հետ համաձայնությամբ կառավարեր այդ դպրոցները և մշակեր նրանց աշխարհականացման եղանակն ու պայմանները:

Մեսրոպ եպիսկոպոսը բացատրում է հոգևոր իշխանության վերաբերմունքը դպրոցների ազգայնացման հարցին: Նկարագրելով հին վանական դպրոցների կատարած դերը մեր լուսավորության գործում, անցնում է ռուսաց տիրապետության ժամանակի կարգերին և ասում, թե չնայելով կառավարության ձգտումներին եկեղեցական դպրոցները որքան կարելի է կղերականացնել, հոգևոր իշխանությունթ պահպանեց նրանց ժողովրդական տիպը: Մատթեոս կաթողիկոսը սկիզբ դրեց ժողովրդական հոգաբարձության: էջմիածնում հունիսի 12-ին գումարված էր եկեղեցականների համագումար, որտեղ ի նկատի առնվեց ծխական դպրոցների հարցը: Նկատվեց, որ գոյություն ունեն մի քանի տեսակի դպրոցներ մասնավոր անձերի և հիմնարկությունների պահածներ, զուտ եկեղեցական հասույթներով պահվողներ և ժողովրդի հասույթներով պահվողներ: Առաջին տեսակի դպրոցների վիճակը կախված պետք է լինի պահողների կամքից, երկրորդ տեսակինը պետք է մնա հոգևոր իշխանության եկեղեցական կարիքների համար, իսկ երրորդ տեսակի դպրոցները ժողովուրդը թող կառավարե ինչպես որ կամենա: Զեկուցանոդները այս տարբերությունները նկատի չունեին: Ինքը չէ հավատում, որ համախորհուրդը որոշում կայացնի, թե եկեղեցին իրավունք չունի դպրոց բանալու: Գալով մեր դպրոցների աննախաձեռնելի վիճակին, հռետորը գլխավոր պատճառը գտնում է միջոցների պակասության մեջ: Ինքը համաձայն չէ այն առաջարկության, թե եկեղեցապատկան գույքերը պետք է գրավել դպրոցների պահպանության համար: Ինքը գտնում է, որ այդ խղճուկ միջոցները պետք է գործի դրվեն մեր կուլտուրական այն կարիքների համար, որ շատ բազմաթիվ են, իսկ դպրոցների պահպանությունը պետության գորրծն է, պետք է պահանջել, որ պետական գանձարանը մատակարարե այս միջոցները:

Ստւսմբուլցյանը (սոց -հեղ.) ակնարկ ձգելով դպրոցների այժմյան վիճակի վրա, գտնում է նրանց աննախանձելի դրության մեջ: Պետական դպրոցները ծառայել են ռուսացման և այլազգիների զրկողության, ազգային դպրոցները, որոնք վայելում են ինքնավարություն, խեղճ դրության մեջ են: Վրացիք, որոնք չունեին դպրոցական ինքնավարություն, մեզանից բարձր են կանգնած գրագիտության կողմից: Սա ցույց է տալիս, որ հայ համայնքը չէ կարողանում յուր միջոցներով կառավարել յուր դպրոցները: Մեր դպրոցները ոչ թե պետք է ազգայնացնել, որ դժվար թե բավարար արդյունք ունենա, միջոցների պակասությունը աչքի առաջ ունենալով, այլ պետք է պետականացնել: Մենք ոչ թե պետք է կանխենք, որ մեր դպրոցները մինիստրական չդառնան, այլ ինքներս պետք է հարց հարուցանենք նրանց պետական դպրոցների ցանցի մեջ մտցնելու համար: Նույն միջոցը, միայն մասամբ, պետք է գործադրել և հոգևոր դպրոցների համար: Պետականացած դպրոցները պետք է կառավարվեն ինքնավար մարմինների ձեռքով, տերիտորիալ սկզբունքով: