Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոնդկարյանը սխալ է համարում ժող. կուսակցության հայացքը, թե եկեղեցական կալվածքները, ըստ Պոլոժենիայի, պատկանում են ամբողջ հայության և ոչ միայն ռուսահայերին: Ուստի և ռուսաց պետական օրենքը չէ կարող նրանց գրավել, և ոչ ռուսահայոց համախորհուրդը իրավասու է նրանց մասին կարգադրություն անել: Յուր կարծիքով Պուոժենիան, որ եկեղեցական կալվածքները ընղհանուր եկեղեցունն է ճանաչում, աչքի առաջ ունի միայն Ռուսաստանի սահմաններում եղած հայ եկեղեցիները: Եկեղեցական կալվածքներից մի մասը կարելի է պահպանել համայնքների ձեռքում, բայց հողային կալվածները, որքան էլ բողոքենք, ինչ միջոցների էլ որ դիմենք, այնուամենայնիվ, պետությունից կգրավվեն ժողովրդի համար ընդհանուր պետական օրենքով: Իրանց ֆրակցիան հակառակ չէ, որ այդ կալվածքների կառավարությունը հանձնվի համայնքներին, եթե ստեղծվի ազգային կուլտուրական ավտոնոմիա:

Հայկ Տեր-Միքայելյանը նկատում է, որ առաջին զեկուցանողները գնում են «ամենափոքր դիմադրության» ուղղությամբ, մոմ ծախելով, աջահամբյուրներով կոպեկներ են հավաքվում, Լւ ահա աչք են դնում այդ կոպեկների վրա, բայց չեն սպասում միջոցներ ստանալ պետությունից, որի պարտականությունն է դպրոցների պահպանությունը: Մեր դպրոցները խեղճ են: Բայց ո՞վ է մեղավոր: Հոգևոր իշխանությունը սխալվել է, որ ժողովրդին է հանձնել նրանց կառավարությունը: Յոթը ամիս է, նոր կարգեր են ստեղծվել: Նախկին դպրոցական հոգաբարձուի փոխարեն կազմվել է կոմիսարիատ: Բայց ի՞նչ է արել նա մինչև այսօր: Ստանում ենք շրջաբերականներ ազգայնացած դպրոցների բացումը նետաձգելու մինչև հոկտեմբերի 20-ը, որպեսզի կարգադրություն անեն: Ստեղծվել է անարխիա: Մեղադրելի չեն այն ծնողները, որոնք հրաժարվում են իրենց որդոց այդ ազգայնացած դպրոցները տալու: Ահագին գործ կա կատարելու պետական դպրոցների ագգայնացման գործում, և սակայն դեռ ոչինչ չէ արված: Ի վերջո, նկատելով, որ սեկցիայի կողմից պատրաստված ծրագիր և բանաձև չէ բերված, ինքն առաջարկում է այդ հարցը համախորհրդի գործերից հանել և պահել Ազգային համագումարին:

Սուրխաթյանը գտնում է, որ դպրոցների գործը պետք է հանձնվի պետության, քաղաքային և զեմստվային ինքնավարությունների անմիջական կառավարության տակ: Սրանք պետ է ունենան միջազգային խորհուրդներ բաժանված ազգային ավտոնոմ սեկցիաների: Բոլոր դպրոցները պետք է ենթարկված լինեն լուսավորության մինիստրին, որին կից պետք է հիմնվի նույնպես միջազգային բնավորության խորհուրդ ազգային սեկցաներով: Համաձայն չէ, որ ընտրվեն կրթական առանձին ազգային մարմիններ: Շխական դպրոցները նույնպես պետք է առնվեն հոգևոր իշխանությունից և հանձնվեն պետության, մտցնելով պետական դպրոցների ցանցի մեջ: Իսկ այն եկամուտները, որոնցով պահվում են այդ դպրոցները, պետք է գործադրվեն այլ կուլտուրական կարիքների համար:

Ղազար Տեր-Ղազարյանը դիտում է այն հակասությունը, որ կա դպրոցների ագգայնացման ծրագրի և տերիտորիալ ավտոնոմիայի ծրագրի մեջ: Եթե ստեղծվի տերիտորիալ ավտոնոմիա, այլևս կարիք չի լինի դպրոցների համար ազգային խորհուրդ ստեղծելու: Ինքը համաձայն չէ, որ դպրոցների կառավարությունը հանձնվի հետամնաց ժողովրդի ձեռքը: Անդրկովկասում կան ժողովրդական մասսաներ, որոնք անընդունակ են դպրոցներ կառավարելու: Որպեսզի դպրոցները չենթարկվեն ոչ ցանկալի տարրերի և դասակարգերի ազդեցության, պետք է նրանց ղեկավարությունը մի ուժեղ ձեռքի մեջ դնել, այն է պետք է նրանց պետականացնել:

Արշ. Ջամալյանը առարկելով նախկին հռետորներին, նախ կանգ է առնում Հայ ժող. կուսակցության հարուցած առարկությունների վրա և ասում է, թե եկեդեցական-ծխական դպրոցների աշխարհականացման ոչ մի դժվարություն չկա, որովհետև համախորհրդի կողմից ընտրվելիք դպրոցական մարմինը կառավարության կողմից կհաստատվի, և նա կիրականացնի ինչ որ հարկ է: Մալխասյանի հայտնած