Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարակույսին, թե արդյոք, կաթողիկոսը կտա՜ կալվածները և իրավունք ունի տալու, հռետորը պատասխանեց մենք կստիպենք: Ապա առարկելով սոց-դեմոկրատ և սոց. հեղափոխական հռետորներին, ասում է, որ դպրոցները պետք է հանձնվեն ազգի տնօրինությանը: Ոչ մի թուրք կամ վրացի, կամ ռուս իրավունք չպիտի ունենա խառնվելու մեր դպրոցական գործերին: Պետք է ստեղծվի անկախ հայկական ուսումնական խորհուրդ, որ պիտի կառավարե [միայն] դպրոցները:

Ամիրյանը առարկելով դաշնակցական հռետորներին, ասում է, որ հայ եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է, և սրա մեջ է եկեղեցու ուժը և թուլությունը: Եկեղեցին մեր մեջ եղել է ազգային իշխանության սուրոգատը, ուրեմն ի՞նչ իրավունք ունեք այսպիսի եկեղեցուց պահանջելու կալվածքները, քանի որ նրանք արդեն ժողովրղինն են: Եթե հարց է ծագում կալվածների սեկուլարիզացիայի, այդ հարցը այստեղ չէ կարող լուծվել: Իսկ եթե նրանց կառավարելու և կարգավորելու հարցն է դրվում, կառավարենք, որովհետև դուք ժողովուրդն եք: Ինչ որոշում էլ որ այստեղ կայանա, նշանակություն չի ունենա, որովհետև այդ կալվածները սեփականություն են հիմնակությունների, որոնք դատարանի միջոցով կբողոքեն և ի չիք կդարձնեն որոշումները: Դաշնակցությունը եկեղեցական կալվածների գրավման հարցը առաջ է բերում ցույց տալու համար, որ ինքը սոցիալիստական կուսակցություն է: Նա կռվում է կղերականության դեմ, որովհետև գիտե, որ ուժեղ դիմադրության չի հանդիպխԲայց նա դուրս չի գալիս թուրք բեգի դեմ հայ գյուղացուն պաշտպանելու: Մենք կղերականություն չունենք: Եթե նա կղերական է եղել, նշանակում է, Դաշնակցությունը ինքն է եղել կղերական, որ մտել է եկեղեցու մեջ նրան շահագործելու համար հօգուտ կուսակցության շահերի: Երբ Դաշնակցությունը դուրս գա եկեղեցուց, եկեղեցին կուժեղանա:

Այնուհետև դարձյալ լինում է մտքերի փոխանակություն, որից հետո առաջարկություն է դրվում հարցը հանձնել ֆրակցիաներին, քանի որ սեկցիայում բավականաչափ քննված չէ: Բայց նախագահը առաջարկությունը չէ դնում քվեարկության, որովհետև քվորում չկար, այլ ասում է, թե մյուս օրը կզեկուցանե ժողովին:

Նիստը փակվում է գիշերվա 1½ ժամին:

Գ. 21, թ.30-34:

N 13

Նիստ ԺԲ

9 հոկտեմբերի (առավոտյան) 1917թ.

Նիստը բացվեց առավոտյան 12 ժամին, նախագահությամբ Գ. Տեր- Դազարյանի և ներկայությամբ 124 անդամի:

Նախագահը զեկուցանում է, թե երեկվա նիստում դպրոցական հարցի վերաբերմամբ որոշում չկայացավ: Կար երկու առաջարկություն.

ա. հանձնել ֆրակցիաների քննության, քանի որ հարցը սեկցիայում բավականաչափ մշակված չէ,

բ. դուրս ձգել համախորհրդի գործերից և թողնել համախորհրդի որոշման միևնույն պատճառաբանությամբ:

ժողովը, ի նկատի ունենալով, որ ընտրվելու է Ազգային խորհուրդ լայն ֆունկցիաներով, որոշում է Ս Տիգրանյանի առաջարկությամբ ւօյս հարցը և նրա իրագործումը հանձնել ընտրվելիք Ազգային խորհրդին:

Նախագահը հայտնում է, որ Ավագների խորհուրդը եկել է համաձայնության ՊԵտրոգրադում զինվորական մինիստրի մոտ նշանակվելիք հայ զինվորական գործակալի անձնավորության մասին և, իբրև այդպիսին, առաջարկում է գեներալ