Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բագրատունրսն: Բոլոր ֆրակցիաները հայանում են միաձայն իրանց վստահությունը նրա մասին, և Բագրատունին միաձայն ընտրվում է զինվորական գործակալ: ժողովը որոշում է, որ նա կարևոր հարցերի վերաբերմամբ պետք է հրահանգներ և ցուցումներ ստանա Ազգային խորհրդից, իսկ ընթացիկ գործերը պետք է վարե, խորհրդակցելով յուր մոտ կազմվելիք մարմնի հետ:

Նախագահը զեկուցանում է, որ Ավագների խորհուրդը համաձայնության է եկել Ազգային խորհրդի ֆունկցիաների մասին: Կազմի մասին դեռ համաձայնություն չկա: Հույս ունի, թե մինչև երեկոյան նիստը համաձայնություն կկայանա:

Նախագահը զեկուցանում է, թե Պետրոգրադից ստացվել է հեռագիր, որով առաջարկվում է ընտրել հայերի կողմից մի ցենզավոր ներկայացուցիչ նախա-պառլամենտում ի լրացումն երկու սոցիալիստական-ագգային ներկայացուցիչների:

ժոդովը խորհրդակցությունից հետո գտնում Է, որ այդ ներկայացուցչի ընտրությունը պետք է կատարե ոչ համախորհուրդը, այլ ցենզավոր որևէ մարմին, և որոշում է հանձնել այդ ընտրության գործը առևտրա-արդյունաբերական խորհրդին:

Նիստը փակվեց ժամք 3-ին:

Գ.21, թ.34 ևհակ.:

N 14

Նիստ ԺԳ

9 հոկտեմբերի 1917թ.
(երեկոյան)

Նիստը բացվեց առաջնորդարանում, երեկոյան ժամը 9-ին, նախագահությամբ Լ. Աթաբեկյանի և ներայությամբ 78 անդամի:

Նախագահը զեկուցանում է, թե Ավագների խորհուրդը դեռ չէ կարողացել վերջացնել Ազգային խորհրդի կազմի հարցի որոշումը, խորհուրդը դեռ շարունակում է աշխատանքը:

Հ. Առաքելյանն ասում է, թե քանի որ ընտրվելու է Ազգային խորհուրդ և գործադիր մարմին, պետք է որոշվեն թե մեկի և թե մյուսի ֆունկցիաները: ժողովը, գտնելով, որ բազմամարդ ժողովի մեջ դժվար է համաձայնության գալ այս հարցերի մասին, որոշում է հանձնել այդ ֆունկցիաների որոշումը Ավագների խորհրդին:

Նախագահի առաջարկությամբ ժողովը որոշում է ընտրել մասնաժողով ժողովի մեջ քննված հարցերի մասին ընդհանուր բանաձևեր մշակելու համար:

Հ. Քաջագնունու առաջարկությամբ ժողովը որոշում է մասնաժողովի կազմի մեջ մտցնել նաև քարտուղարությունը:

Մասնաժողովի կագմի մեջ ժողովի որոշմամբ մտնում են երկու-երկու անձ ֆրակցիաներից և մի անձ անկուսակցականներից: Ընտրվում են Դաշնակցությունից Շահխաթունյան, Աղբալյան, սոց. դեմոկրատներից Տեր-Ղազարյան, սոց. հեղափոխականներից Ստամբոլցյան, Տեր-Օհանյան, Հայ ժող. կուսակցությունից Մխիթարյան, Ամիրյան, անկուսակցականներից Մամիկոնյան: Բացի սրանցից, որոշվում է գաղթականական և պարենավորման հարցի բանաձևի համար հրավիրել գաղթականական մարմնի մասնաժողովը:

Օրակարգի հարցն էր զեկուցումը պարենավորման հարցի մասին:

Սեկցիայի կողմից զեկուցանում է Ս. Հարությունյանը: Նա վիճակագրական տվյալներ բերելով, ցույց է տալիս, որ Անդրկովկասում այս տարի հացի բերքը անբավարար է եղել: Կան գավառներ, որ սերմացուն անգամ հետ չեն ժողովել: Համեմատաբար լավ է Հյուսիս[ային] Կովկասում, որ շարունակ Անդրկովկասի համար ծառայել է իբրև շտեմարան. Հացի պակասությունը մեզ մոտ արդեն չարագուշակ կերպարանք է ստանում: Հացի գինը չափազանց բարձրանում է: Զորքի ճակատը