Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հազիվ մի ամսվա պաշար ունի, և այնտեղ էլ օրական րացիոնը պակասեցրել են կես ֆունտով: Սրա հետ միասին պարենավորման գործը շատ անկազմակերպ ու խառն վիճակի մեջ է: Վագոններով ալյուր է անհետանում, չգիտեն ուր: Գաղթականների համար ստացված ալյուրը բռնությամբ առել-տարել են: Պետք է այժմեն կտրուկ և նպատակահարմար միջոցներ ձեռք առնվեն ապագա սովի սպառնալիքից խուսափելու համար:Մեր հույսը դնելու ենք Հյուսիս[ային] Կովկասի և Պարսկաստանի վրա, որտեղ նույնպես ալյուր կա, թեպետև շատ բարձր գնով: Այնուհետև կարդում է սեկցիայի ընդունած բանաձևը:

ժողովը, նախագահի առաջարկությամբ, որոշում է, որ միայն գործնական առաջարկություններ լինեն:

Հ.Առաքելյանը գտնում է, որ կառավարության օգնության վրա հույս դնելով չի կարելի բավականանալ: Այդ օգնությունը, եթե լինի էլ, շատ կուշանա: Պետք է ինքնօգնության դիմել: Թուրքերը կարողացել Են ժամանակին կազմակերպել հացի գնման գործը և ներկայումս ֆունտը 9 կոպեկով հաց են մատակարարում իրանց ազգակիցներին, այնինչ, Շուշիում հայերը հացի ֆունտին մի ռուբլի են տալիս: Պետք է մեր հարուտները և բանկերը առևտրական հողի վրա մի քանի միլիոն ռուբլու ֆոնդ կազմեն, ալյուր գնեն և առքի գնով ծախեն ազգաբնակությանը: Նույնպես առաջարկում է բանալ էժանագին ճաշարաններ և թեյարաններ:

Սերեբրյակյանը հայտնում է, որ Հյուսիսային] Կովկասում ցորեն կա, դժվարությունը վագոնների իրավունք ստանալու մեջ է կայանում: Պետք է դիմել, այսպես կոչված, պոլկաչների աջակցության: Շամախիում հերկ կա, բայց սերմացու չկա. եթե շուտ չհասնի, սովը մյուս տարի անխուսափելի կլինի: Համաձայն է Հ. Առաքելյանի առաջարկած միջոցին:

Նարիման Տեր-Ղազարյանը նկատում է, թե ոչ թե հաց չկա, այլ չկա կանոնավոր կազմակերպություն: Մեր ինտելիգենցիան սովոր է րեզոլյուցիաներ հանել, բայց նրանց գործադրելու համար գործնական քայլեր չէ անում: Պարենավորման գործը գտնվում է սպեկուլյանտների ձեռքին, որոնք շահագրգռված են հացի թանկանալու մեջ: Ջիվանշիրի գավառում հաց գնվեց Շուշվա համար փութը 12ռ., բայց պարենավորման կոմիտեն թույլ չտվեց տանել Շուշի, և այնտեղ այժմ ցորենը ծախվում է փութը 30-33 ռուբլով: Պետք պարենավորման գործը առնել այդպիսիների ձեռքից և հանձնել կառավարչական կոմիսարներին: Պետք է կռիվ հայտարարել վաշխառուների դեմ, և նրանք կսաստվեն: Սովի ուրվականը կանգնած է մեր առաջ, պետք է դպրոցները փակել, սոված երեխան չի կարող սովորել: Մայրերը ժամերով հերթի են սպասում մի կտոր հաց գնելու համար: Եթե հուլիսին, երբ հացի պակասությունը հայտնի դարձավ, անմիջապես գործի ձեռնարկեինք, այժմ ապահով դրության մեջ կլինեինք Գոնե այժմ փութանք ինչ որ հնար է անել, այլապես կանգնած կլինենք բարդությունների առաջ:

ժողովը որոշում է վիճաբանությունները փակել: Այնուհետև կարճ խորհրդակցությունից հետո որոշվում է սեկցիայի բանաձևը իբրև նյութ հանձնել Ազգային խորհրդին հանձնարարելով յուր հոգսերի կարևորագույնը համարել պարենավորման գործը: Նույն խորհրդին հանձնել և Հ Առաքելյանի առաջարկությունը [այն] իրագործելու, որքան հնար է:

Օրակարգի հաջորդ հարցն էր զեկուցումը Ազգային բյուրոյի մասին: Բայց հայտնվեց, որ զեկուցանող Աղբալյանը բացակա է:

Երզնկյանը բողոքեց այս երևույթի դեմ և հայտնեց, որ սաբոտաժը անթույլատրելի է:

Որոշվեց այդ զեկուցումը հետածգել հաջորդ օրվան:

Նիստը փակվեց գիշերվա 10½ ժամին:

Գ.21, թ.23-24: