Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 15

Նիստ ԺԴ

10 հոկտեմբերի 1917թ.

Նիստը բացվեց առաջնորդարանում, [առավոտյան] 8 ժամին, նախագահությամբ Ա. Ահարոնյանի և ներկայությամբ 103 անդամի:

Նախագահը հայտնում է, թե խմբագրական մասնաժողովը մշակել է ընդհանուր բանաձևեր Օզակոմի ապագա կազմի և ազգամիջյան ու ինքնորոշման հարցերի մասին:

Կարդացվում են բանաձևերը:

Օգակոմի կազմի մասին- «Կովկասյան կառավարության կազմին վերաբերող հարցի լուծումը համախորհուրդը հանձնում է նորընտիր Ազգային խորհրդին վարվելու համաձայն մոմենտի պահանջին»:

Ազգամիջյան և իկքնորոշման հարցերի մասին - «Ընդունելով ազգերի ինքնորշման իրավունքը, հայ ժողովուրդը պիտի ձգտի իրականացնել իր այդ իրավունքը պետականության հիմունքներով և սկզբունքներով, անդրկովկասյան ժողովուրդների դեմոկրատիայի փոխադարձ համաձայնությամբ»:

ժողովը երկու բանաձևերն էլ ընդունում է:

Օրակարգի հարցն էր զեկուցում Ազգային բյուրոյի գործունեության մասին:[1]

Զինվորական մասի զեկուցանող ԱԱղբալյանը ամփոփ տեղեկություններ է հաղորդում կամավորների գնդի կազմակերպության մասին, որոնք առաջացան կառավարության ցանկությամբ: Բայց վերջը կառավարությունը սկսեց ցուցյ տալ դեպի նրանց անբարյացակամ վերաբերմունք, օրինակ թույլ չէր տալիս նրանց ստվարանալ, կասկածելով, թե միգուցե ապագային չարիք դառնան յուր համար իբրև հեղափոխական տարրեր, նրանց պահանջները և կարիքները չէր հոգում, նրանց ծառայությունները և քաջագործությունները չէր հիշատակում և այլն: Այսպիսով հարաբերությունը կառավարության և մեր մեջ լարված բնույթ ստացավ: Այնուհետև հռետորը թվում է կամավորների անվիճելի ծառայությունները և քաջությունները - որ նրանք եղել են հառաջապահ դիրքերի վրա, նահանջի ժամանակ եղել են հետին դիրքերի վրա, նահանջի ժամանակ եղել են հետին գծերի վրա, կատարել են խուզարկուի պաշտոն, ճակատի կռիվներին մասնակցել են անվեհերությամբ, օրինակ Սարիղամիշի, Դիլմանի, Ռևանդուզի, Բերկրի-Կալայի, Բիթլիսի, Մուշի, Խնուսի և այլ կռիվներում, որտեղ հաճախ վճռական դեր Են կատարել: Հայ ժողովրդի վերաբերմամբ կամավորների կատարած ծառայությունները հռետորը գտնում է նրանում, որ Վանը ազատելու պատճառ դարձան, հակառակ ռուսաց կառավարության որոշման, գաղթի ժամանակ ապահովեցին և պաշտպանեցին գաղթողներին, հայկական հարցի լուծման գործում նշանակություն տվին հայերի մասնակցությամբ կռվող դաշնակից պետությունների աչքում, ապացուցեցին հայերի զինվորական կազմակերպչական ոգին, ժողովրդի ոգեկան կորովը: Այս հանգամանքները հասարակական մեծ արժեք ունեն հայոց վերածնության նախօրյակին: Կամավորների պակասությունները ավելի չեն եղել, քան ռուսաց բանակինը: Այսքան ասելով կամավորների դերի մասին, հռետորը ասում է, թե մնացածը թողնում է պատմության:

Ա. Ահարոնյանը, հակիրճ ճառով արտահայտելով այն միտքը, թե կամավորական խմբերի վարիչները մեր ցեղի ազնվական կորովի արտահայտիչներն են եղել, առաջարկում է ողջունել ժողովում ներկա եղող Անդրանիկին և Դրոյին և ոտքի կանգնել ընկածների հիշատակին: (Բոլորը ոտքի են կանգնում):

  1. Ճառի համեմատաբար լրիվ շարադրանքը, որ ընտրել ենք «Հորիզոն» թերթից, բերում ենք սույն արձանագրության վերջում: