Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կամավորական հոսանք սկսվեց նաև դեպի ռուսական բանակը: Այդ ցրիվ, անկազմակերպ շարժմանը որոշ ձև և ուղղություն տալու համար ծնվեց համապատասխան ազգային մարմին,[1] որ իր ձեռքն առավ հայ կամավորական շարժման ղեկավարությունը: Ռուսական բանակի մեջ հայ կամավորների պարտք է լինել օժանդակ ուժ և, որպես երկու ծանոթ տարր, զբաղվել հետախուզական գործողություններով: Կամավորական շարժումն ունի երկու շրջան, սկզբից մինչև 1915թ. ապրիլի 1-ը՝ մինչև կամավորական գնդերի լուծումը: Կամավորական գնդերը կոչվում էին խմբեր, ինչպես և ասված է ռուսական պաշտոնական հրամաններում: Խմբերը գտնվում էին փորձված մարդկանց հրամանատարության տակ: Բաղկացած էին 450 մարդուց, միայն 1-ին գունդը 1000-ից ավելի էր: Խմբերը հետագայում միացան և վերածվեցին բատալիոնների: Խմբերը նպաստ էին ստանում պետությունից և Ազգ[ային] բյուրոյից:

1915թ. սեպտեմբերի վերջում կամավորական գնդերն այլևս իբրև այդպիսին, գոյություն չունեին, նրանց մի մասը ցրվեց, զինապարտները մուծվեցին ռուսական զորքի մեջ իբրև սովորական զորամասեր: Ազգային Բյուրոյի և [ցարական] կառավարության մեջ կար բացարձակ հակադրություն, նույնիսկ թշնամանք: Մինչդեռ Ազգային բյուրոն աշխատում էր մեծացնել գնդերի, թիվը կառավարությունն ընդդիմանում և աշխատում էր եղածի ուժն ամեն տեսակ արգելքներով թուլացնի: Նա ընդառաջ չէր գնում գնդերի ամենատարրական, նույնիսկ տեխնիքական պահանջներին: Կառավարությունը խմբերին համարում էր կանոնավոր զորամասեր և համապատասխան պահանջներ առաջադրում: Այնինչ խմբերն այդ տեսակ կոչում և պատրաստակամություն չունեին: Այստեղից՝ մի շարք թյուրիմացություններ: Բռնակալությունը չէր կարող տանել մեր բարոյական կարգապահությունը,[2] որ հարկադրված էր այն ժամանակվա մտրակի ու սարսափի ազդեցության տակ գոյություն ունեցող կարգապահության: Մեր կամավորների մեջ իշխում էր այն ձևի կարգ, որ հիմա հեղափոխական կառավարությունն աշխատում է ստեղծել ռուս զորքի մեջ: Կառավարության թշնամանքը դեպի հայ կամավորներն ուներ մի այլ հիմնական պատճառ, այդպիսի մի զինական ուժ որոշ բարոյական կշիռով չէր կարող հաճելի լինել բռնակալության: Այդ ուժը նկատվում էր իբրև մի վտանգ ապագայի համար: Ահա այդ էր պատճառը, որ կամավորների կատարած մի շարք փայլուն գործողություններն անտեսվում էին պաշտոնական մարմինների կողմից, չէիր հրատարակվում, մի բան, որ խոր կերպով վիրավորանք էր հասցնում թե մարտիկներին և թե առհասարակ հայերի ազգային զկացմունքին:

Կամավորներն ունեցել են մի շարք անվիճելի ծառայություններ.

1. Նրանք թե պետությանը և թե դաշնակիցներին զինված աջակից են եղել: Փաստերով կարելի է ապացուցել, որ նրանք միշտ առաջնակարգ դիրքերումն են եղել նրա կռիվների և հարձակումների ժամանակ:

2. Նահանջի ժամանակ՝ նրանք միշտ եղել են հետնապահ, անմիջական կրակի տակ:

3. Իբրև խուզարկուներ՝ նրանք նույնիսկ առաջին գծից էլ առաջ են եղել, այսինքն՝ կռվի ամենավտանգավոր մասում:

Վճռական ճակատամարտերում նրանք մի շարք կռիվներում կարևոր ու մեծ գործոն է հանդիսացել:

1. Սարիղամիշի ճակատամարտում 4-րդ գունդը Նարիմանի կռվում իր հերոսական դիմադրությամբ ահագին նշանակություն է ունեցել ընդհանուր պայքարի հաջողության համար:

  1. Խոսքը Ազգային բյուրոյի մասին (տե՛ս N 15 փաստաթղթի ծանոթ. N 1):
  2. ժամանակավոր կառավարությունը: