Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. Դիլմանի ճակատամարտում 1-ին գունդը Խալիլ-բեյի ուժի խորտակման մեջ ունեցել է իր մեծ կշիռը:

3. Ռևանդուզդի կռվում 4-րդ գունդը իր խիզախ հարձակումով փրկել է ռուսական զորամասը տաճիկների ձեռքը գերի ընկնելուց, զոհ տալով Քեռուն:

Մի քանի կարևոր տեղեր գրավվել են հայ կամավորների անմիջական մասնակցությամբ կամ բացառապես նրանց ձեռքով: Դրանք են. Բերկրի-Կալայի, Վանի. Խնուսի, Մուշի, Բիթլիսի գրավումները: Մեծ դեր են կատարել նաև էրզրումի գրավման մեջ Ազգխյյին] բյուրոյի տված ուղեցույցները: Բոլոր վերև հիշվածները հաստատված են պաշտոնական փաստաթղթերով:

Հայ կամավորները մի շարք անգնահատելի և անհերքելի ծառայություններ են մատուցել հայ ժողովրդին, նրանք ազատել են Վանը վերջնական խորտակումից: Ալաշկերտի և Վանի մեծ գաղթերի ժամանակ կամավորները՝ թե առջևից, թե թիկունքում կռվելով՝ փրկել են գաղթող ժողովրդին: Հայ կամավորական շարժումը հայկական հարցի հրապարակ նետվելուն և դաշնակիցների կողմից պաշտպանելու գործում ունեցել է իր մեծ նշանակությունը: Նա ցույց տվեց, որ հայ ցեղը կարող է կազմակերպված պաշտպանել իր երկիրը, ցուցադրեց ռազմական ոգին և ուժեղացրեց հայ ինքնազգացումը:

Այդ շարժումով հայ ժողովուրդն ապրեց ամբողջ երեք տարի: Դա բարոյական վերածննդի տարեթիվ է հայ ազգի համար 10-հազարանոց անձնվեր բանակ հանելը մեր նոր պատմության մեջ եզակի երևույթ է: Վերջին տարում, կորովազուրկ հայ ժողովուրդը առաջին անգամն է այդքան մի մեծ կազմակերպված ուժ և կորով ցուցադրում: Նախքան կամավորական շարժումը' մենք ենթադրում էինք, թե կարո՞ղ ենք պետականորեն կազմակերպվելու և պաշտպանվելու, իսկ հիմա մենք այդ բանի ապացույցն ունենք: Կամավորական շարժման մի շարք պակասությունները նսեմանում են այս մեծ դրական կողմերի առաջ: Իսկ մնացածը պատկանում են պատմությանը»:

Վերջացնում է իր զեկուցումը ընկ. Աղբալյանը հասարակության բուռն ծափահարություններով:

Պատգամավորները խոսք են վերցնում և պահանջում, որ Ազգ[ային] բյուրոն հաշիվ տա իր այն հարաբերությունների մասին, որ վարել է կառավարության հետ:

Նախագահ - Ընդհատելով խոսողներին, առաջարկում է ողջունել կամավորական գործի այն հերոսներին, որ հիմա նստած են մեր շարքերում (բուռն ծափեր): Անդրանիկ և Դրո ոտքի են կանգնում և շնորհակալություն հայտնում (բոտն, երկարատև ծափահարություններ):

Նախագահ - Հիշենք նաև մեծ պայքարում ընկած գոհերի, որոնք կորան մեր փրկության և վերածնության գործի համար: Հարգենք նրանց հիշատակը (բոլորը ոտքի են կանգնում):

ժողովն անցնում է հերթական հարցերին:

«Հորիզոն», 18.10.1917, N 223:

N 16

Նիստ ԺԴ

11 հոկտեմբերի 1917թ.

Նիստը բացվեց Երեկոյան 97շ ժամին, նախագահությամբ ՍՄամիկոնյանի և ներկայությամբ 82 անդամի: