Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ս. Հարությունյանը զեկուցանում է Ազգային բյուրոյի քաղաքական գործունեության մասին հետևյալ բովանդակությամբ (արտագրել համառոտ զեկուցումը Գ, ամբողջ 8 երես):[1]

«Ազգային բյուրոյի քաղաքականության մասին զեկուցում է Ս. Հարությունյանը: Ազգային բյուրոն կազմվեց 1912թ., նրա նպատակն էր աջակցություն ցույց տալ Ամենայն հայոց կաթողիկոսին Հայկական հարցը պաշտպանելու գործում և սերտ կապ պահպանող արտասահմանյան ազգային պատվիրակությունների, այլ և Կ.Պոլսո Պատրիարքարանի հետ: Բյուրոն հիշյալ բոլոր հիմնարկությունների հետ միասին նպաստում էր հայանպաստ պրոպագանդային՝ թե Ռուսաստանում և թե արտասահմանում: Բյուրոյի մոտակա նպատակն էր Կ. Պոլսո դեսպան Գիրսի մ շտկած Հայաստանի ռեֆորսների ծրագրի իրականացմանը նպաստել:

Երկրորդ և ամենամեծ գործունեությունը ռուս-տաճկական ներկա պատերազմի ժամանակն էր: Բյուրոն կազմակերպեց, ձև և ոգի տվեց սկսած տարերային կամավորական շարժմանը և նրա ամենաեռանդուն ղեկավարը հանդիսացավ: Շատ բնակած է, որ Հայկական հարցը ուժեղ կերպով հրապարակ նետելուն ահագին չափով նպաստել է Ազգային բյուրոյի ղեկավարությամբ տարված կամավորական շարժումը:

Բոլոր պատասխանատու քայլերի համար Բյուրոն բանակցում էր կաթողիկոսի, Եվրոպայի հայ պատվիրակության հետ և ըստ այնմ գործում: Հնարավոր եղած դեպքում շատ կարևոր խնդիրների համար հրավիրվում էր կուսակցությունների և քաղաքների ներկայացուցիչների խորհրդակցություն:

Սկսվում է Ազգային բյուրոյի և կամավորական շարժման քննադանտությունը: Ս.-ր և ս.-դ. գտնում են,[2] որ կամավորական շարժումը նպաստեց տաճկահայ կոտորածների լայնացմանն ու արագացմանը, որ Բյուրոն ոչ մի հիմք չուներ հավատալու ռուս կառավարության խոստումներին Հայաստանի ապագայի վերաբերյալ և այլն:

Տաճկահայերի ներկայացուցիչներն ու դաշնակցականները շեշտում են, որ պատերազմից առաջ թուրքերն առաջարկել են նրանց միանալ, դրդել, որ Կովկասի հայերն ապստամբեն, խփեն ռուս զորքի թիկունքից, բայց միշտ նույն պատասխանն են ստացել, թե հայերը լոյալ քաղաքացիներ են մնալու և կատարելու են իրենց պարտքը պետության առաջ՝ թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում:

Հայկական կոտոշածների պատճառը համաիսլամականությունն է եղել և ռուս կառավարության առաջադրած ռեֆորմների ծրագիրը: Քանի անգամ տաճիկ պետական պաշտոնական անձինք հայերին ասել են՝ եթե դուք չհրաժարվեք ռեֆորմներից, նրանք ձեզ 300.000 զոհ կբերեն: Նույնիսկ պատերազմից առաջ էնվերն առաջարկում էր հայերին տեղափոխել Միջագետք և այդպիսով ընդմիշտ ազատվել Հայկական հարցից: Նրանց պատերազմը հնարավորություն տվեց իրագործել իրենց վաղեմի դիվային[3] քաղաքականությունը:

Թե՛ քննադատողները, և թե՛ պաշտպանողները խոսում են ծանր ու ճնշված տրամադրության տակ: երևում է, որ նրանք խոր կերպով գիտակցում են, որ կնճռոտ ու ցավոտ հարցի վերլուծման առաջ են կանգնած: Ոչ ոք չի հերքում, որ Ազգային բյուրոն

  1. Համառոտ զեկուցումը չի արձանագրվել և գործում չի պահպանվել: Ս. Հարությունյանի այդ զեկուցումը, որ բերում ենք «Հորիզոն» թերթի հոկտեմբերի 19-ի համարից, թերթի մեկնաբանություններով, վերցնում ենք չակերտների մեջ:
  2. Էսեռները և սոցիալ-դեմոկրատները:
  3. Բնագրում՝ դժվարին: Զարմանալի է, իսկ ինչու՞ դժվարին: Չէ՞ որ թուրքական կառավարությունը շատ հեշտությամբ իրականացրեց իր գազանային բնույթին սովոր հայության հրեշավոր ցեղասպանությունը: Ծանոթ կագմ.: