Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց վերագրվեր կամավորական շարժումը: Այն հարցին, թե ինչպես վերաբերվեց Բյուրոն թուրքահայաստանից ուղարկված որոշումներին, որ Բյուրոն զգուշանա կամավորական խմբեր կազմելուց, պատասխանում է, թե այդ որոշումը շատ ուշ հասավ Բյուրոյին, երբ խմբերն արդեն կազմակերպված էին: Կամավորական խմբերի քանակը մեզ հուսախաւիեց: Մենք հույս ունեինք ոչ թե 4000, այլ 50.000 հոգուց բաղկացած խմբեր ունենալ: Բայց դրանց պակասությունը արգելք հանդիսացավ: Այն հարցին, թե ի՞նչ է կուսակցություն առանձին դեր էր կատարում կազմավորական գործում, պատասխանում է, թե Բյուրոն ըստ էության անկուսակցական էր, բայց նրա մեջ գլխավոր դեր կատարողը, ուրեմն և պատասխանատուն, Դաշնակցությունն է: Կարելի է համաձայնել Լեոի հետ, թե սխալվել ենք, այո, բայց սխալվել ենք ազգովի:

Լեոն ասում է, որ իրան հրավիրեցին Բյուրոյի մեջ, և ինքը հանձն առավ մասնակցել պրոպագանդի համար: Ինքն սկզբից ևեթ զգուշացնում էր, որ Ռուսաստանը ավտոնոմիա չի տա հայերին և թե ավելորդ է Բյուրո կազմել, բայց իրան չլսեցին: Կառավարությունը մի խոստում միայն արեւ է գրավոր, թե 1913թ. ռեֆորմները կիրագործի և ավելի ոչինչ: Խոստովանում է, որ Բյուրոն կուրորեն հավատացել է Վորոնցովի խոսքերին և խմհիվել: Վանի գաղթից հետո ինքը հեռացել է Բյուրոյից և հայտնել է կարծիք, թե պետք է կամավորական խմբերը վերջացնեն: Իբրև եզրակացություն, ասում է. - Երբ մի տարերային շարժում առաջ է գալիս չէ կարելի մեղադրել այս կամ այն անհատը, բայց և այնպես չեն կարող չքմեղ լինել շարժման նախաձեռնողները:

Սպենդիարյանը գտնում է, որ Ազգային բյուրոն արել է այն, ինչ որ պետք էր անել այն հանգամանքներում: Վորոնցովը ուղղակի ասում էր, թե դուք ավտոնոմիա կստանաք: Սխալներ եղել են, բայց չէ սխալվում նա, ով ոչինչ չէ անում: Եթե կամավորական շարժումը չլիներ, մենք ոչինչ պահանջելու իրավունք չէինք ունենա:

Դրոն այն միտքն է հայտնում, թե ռուս կառավարությունը մեզ իրան գործիք դարձրեց, և երբ մեր կարիքն անցավ, մեզ դեն շպրտեց: Մենք նույնպես դժգոհ ենք Ազգային բյուրոյից, որ մեզ կառավարության գիրկը նետեց, որ վերջիվերջո մեր խմբերը լուծեց իբրև հեղափոխականների օջախներ: Պետք է մխիթարվենք, որ թեկուզ ուշ, հասկացանք կառավարության քաղաքականությունը մեր վերաբերմամբ: Որ թուրքահայերի կոտորած պետք է լիներ՛ այդ ինքը անկասկածելի է համարում: Թուրքահայերը չէին կարող լոյալ մնալ:

Նիստը փակվեց 12 ժամին:

Գ.21, թ.36-37:

N 17

Նիստ ԺԵ

12 հոկտեմբերի 1917թ.
(առավոտյան)

Նիստը բացվեց առավոտյան 12 ժամին: Առաջնորդարանում, նախագահությամբ Ս. Մամիկոնյանի և ներկայությամբ 66 անդամի:

Օրակարգի հարցն էր. շարունակություն Ազգային բյուրոյի գործունեության քննության:

Վ. Փափազայանը այն միտքն է հայտնում, թե թուրքահայերի կոտորածին կամավորական շարժումը պատճառ չեղավ, այլ պատրվակ: Բուն պատճառը Ւաւմաիսլամական գաղափարն է, որի իրագործման ճանապարհի վրա կանգնած էին հայերը: Բյուրոյին մեղամդրում են, որ կամավորական խմբեր կազմակերպելիս համաձայնության մեջ չմտավ պատրիարքարանի կամ Նուբար փաշայի հետ: Բայց այսպիսի քաղաքականություն ռուսահայերը վարել են դեռ շատ առաջ էլ, օրինակ