Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռեֆորմների չորս ծրագիրները, որոնք առաջ բերվեցին առանց պատրիարքարանի հետ բանակցելու, այնպես էլ ավտոնոմիայի մասին բանակցությունը: Ինքն էլ հաստատում է, որ կամավորական գործում թուրքահայերը բոլորովին լոյալ էին. այսպես էին թելադրում հանգամանքները: Բայց երբ այս կողմից խմբերը Թուրքահայաստանի սահմանը մտան, այնուհետև դժվար էր չեզոք դիրք պահպանել: Իբրև եզրակացություն, հռետորն ասում է, թե Բյուրոն չկարողացավ թուրքահայերի բաղձանքն իրականացնել: Բայց քանի որ դեռ հարցը չէ վերջացել, թուրքահայերը ցանկանում են, որ անտես չանեք նրանց բաղձանքը: Միայն խնդրում ենք այնուհետև զգույշ լինել, որ մեր բաղձանքներին անհամապատասխան կամ հակառակ գործեր չկատարվեն: Այս ասում եմ ոչ թե մեղադրելու նպատակով, այլ ապագայի գործունեության համար:

Մազմանյանը պատմում է մանրամասնություններ Արդանուճի հայերի կոտորածի [մասին], որին ինքը ականատես է եղել, թե ինչպես թուրքերը խոստացան հայերին պատսպարել և ինչպես ահա հավատացողներին անխնա կոտորեցին:

Հ. Առաքելյանը յուր կողմից հայտնում է, որ Ազգային բյուրոյի գործունեության առաջին շրջանում ինքը նրա անդամն է եղել, նույնիսկ հիմնադնիրը ԱլԽատիսյանի հետ: Այս շրջանում Բյուրոյի նպատակն էր, քանի որ Բալկանյան պատերազմի ժամանակ ազգային պատվիրակություն էր կազմվել, ինչպես հայտնեց Մեսրոպ եպիսկոպոսը, որ վերադարձել էր Եվրոպայից, կազմել Հայաստանի րեֆորմների ծրագիր: Այս գործով ինքն զբաղվել է այստեղ, գնացել է Փարիզ և էջմիածին: Հաջորդ տարին, երբ Բյուրոյում մի կուսակցություն սկսեց տիրապետող դիրք գրավել,[1] ինքը օպոզիցիա կազմեց 1. հեռացավ: Պատերազմի նախօրյակին կաթողիկոսի տատվիրակ Նուբար փաշայի կողմից Թիֆլիս եկավ դոկտ. Տաղավարյանը, հատուկ հանձնարարություն ունենալով հորդորել, որ Բյուրոն արկածախնդրական քայլերից զգուշանա: (Պաշտոնապես նա եկել էր Եգիպտոսի բարեգործ[ական] ընկերության ճյուղ բանալու): Ես նրան ուղղեցի Աեսրոպ եպիսկոպոսի և Ս. Հարություն[յան]ի մոտ: Սակայն երեք ամիս այստեղ մնալով, նա չկարողացավ Ազգային բյուրոյին ներկայանալ և պաշտոնապես յուր միսիան կատարել, որովհետև Բյուրոն չկամեցավ լսել պատրիարքի և թուրքահայերի կարծիքը: Դարձյալ Բյուրոյին հայտնի էր, որ Գերմանիան առաջարկում էր հայերին լոյալ մնալ, խոստանալով ավտոնոմիա, հայտնելով որ հակառակ դեպքում բնաջինջ կլինեն: Այս առաջարկությունն ուղարկված էր Բյուրոյին, բայց պատասխանը հայտնի չէ: Բյուրոն լուրեր էր տարածում, թե ստորագրված պաշտոնական խոստում կա Ռուսաստանի կողմից՝ Հայաստանին ավտոնոմիա տալու: Սրա հետ միասին հրատարակվում էր Վորոնցովի հաճությամբ եփրատյան կազակության ծրագիրը: Ինչպե՞ս էր հաշտեցնում Բյուրոն այս երկու հակասությունները: Բյուրոն պարապում է արկածախնդրությամբ: Բյուրոն Դաշնակցությունն էր, լրացրած դիմազուրկ վաճառականներով:

Ամիրյանը նկատում է, որ Աթաբեկյանի բոլոր ասածները ճիշտ են: Ուրախություն է հայտնում, որ այժմ նրանք ազգային քաղաքականության մեջ են մտնում, որին սկզբունքով դեմ էին Բալկանյան պատերազմի ժամանակ: Նրանք ցիմմերվալդյաններից դարձան ազգային:

Լ. Աթաբեկյանը քննության է ենթարկում դաշնակցականների վարմունքը պատերազմի ժամանակ առհասարակ և կամավորական շարժման գործում մասնավորապես, և առարկում է դաշնակցական հռետորներին: Այն մասին, թե կամավորական շարժումը տարերական էր, հռետորն ասում է, թե խորհող անհատի և կազմակերպության պարտականությունն է կռվել ամբոխային, տարերական շարժման դեմ և ոչ թե նրան հետևել: Այն մասին, թե պատերազմի ժամանակ երկրի դրությունը պահանջում էր Ռուսաստանի հետ համընթաց գործել, հռետորն ասում է, թե դեռ

  1. Նկատի ունի ՀՀ Դաշնակցությանը: