Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատերազմից առաջ էլ Դաշնակցությունը ռուսաց կառավարության խորհրդով էր գործում: Նարնջագույն գրքից հայտնի է, որ Զավրիյանը Պոլսում ներկայացել է ռուսաց դեսպանին, և նրանից վարմունքի գիծ խնդրել: Դարձյալ նրանք տարածեցին լուր, բոլորովին անհիմն կերպով, թե ռուսները խոստացել են Հայաստանին ավտոնոմիա: Ոչ Սազոնովի բացասական վերաբերմունքը, ոչ ռուս, սոցիալիստների անտարբերությունը դեպի Հայկական հարցը խրատական չեղան Բյուրոյի համար: Կասկած չկա, որ թուրքաց կառավարությունը մտադիր էր հայերին բնաջինջ անել: Բայց եթե Գերմանիան չկամենար, այդ ծավալով կոտորած չէր լինի: Գալով իրանց կուսակցության հարաբերությանը դեպի Բյուրոն, ասում է, թե իրանք դիմեցին Բագվի բյուրոյին՝ տեղ խնդրելով, բայց իրանց այն ժամանակ մերժեցին: Իսկ երբ վրա հասավ կոտորածը, տեղի ունեցավ Բյոփրի-Քյոյի խայտառակությունը,[1] այն ժամանակ իրանք մեգ հրավիրեցին: Հռետորը եզրակացնում է, թե Դաշնակցությունը որոշ դիրք է ունեցել Բյուրոյի մեջ և կամավորների գործում: Գոնե նա այնուհետև ավելի փափկանկատ լինի դեպի հայ ժողովուրդը և ավելի խելացի' իմպերիալիստական կառավարության հանդեպ:

Արամը, ակնարկ ձգելով պատմական անցուդարձի վրա, նկատում է, որ հայերը ավելի խանդավառ գտնվեցին թուրքական սահմանադրության [նկատմամբ], քան՝ թուրքերը: Դաշնակցությունը իթթիհատականների կողմից բռնեց իբրև նվագ հայատյաց կուսակցության: Բայց երբ իրանց բոլոր հույսերը իթթիհատի վրա՝ Հայաստանում քաղաքացիական ռեֆորմներ մտցնելու մասին, զուր անցան, իրանք լուծեցին կապը այդ կուսակցության հետ: Հայկական կոտորածների պատճառ ինքը համարում է ռուսաց քաղաքականությունը, որ յուր վրա հովանավորողի դեր վերցրեց և ռեֆորմների ծրագիրը առաջ քշեց թուրքերի կամքի հակառակ: Թուրքերը հենց այն ժամանակ ասում էին, թե այդ ռեֆորմները 300 հագար գոհ կնստեն հայերին: Կամավորական շարժումը կոտորածների դեպքում առանձին դեր չկատարեց, դեռ կամավորական շարժումից առաջ տեղի ունեցան մի շարք սպանություններ և հրդեհներ: ճիշտ է, Տաճկահայաստանի կազմակերպությունները և հասարակական գործիչներ նպատակ ունեին լոյալ մնալ, նրանց նպատակն էր կոտորածները հետաձգել:

Բժ. Բոնապարտյանը գտնում է, որ հայության երկու հատվածները բաժանված են եղել չինական պարսպով: Քսան տարի է, որ մեր ողբերգությունը կատարվում է. տեսնում ենք բոլոր ծրագիրները և դարձյալ խաբվում: Մենք՝ տեղացիներս, հասկանում էինք, որ դուք թե ձեզ եք վտանգում, թե մեզ: Երբ մեր անելիքը թուրքահայերի միջոցով անեինք, հետևանքը այդ չէր ստացվի: Ինքը մեղադրում է դաշնակցականներին, ասելով, թե նրանք իրավունք չունեին երկու միլիոն թուրքահայ ժողովրդի բախտը այդ ժողովրդից անկախ լուծելու: Դաշնակցությունը ձախորդ գործելակերպի հետևեց:

Բժ. Իսախանյանը ուշադրություն է դարձնում երկու կետի վրա, որոնք արմատ և աղբյուր են եղել Ազգային բյուրոյի գործունեության, ա. վերջին տասնամյակի շարժումները, բ. դիպոլոմատիական հարաբերությունները ռուս կառավարության հետ: Քաղաքական շարժումների մեջ գլխավոր առանցքն է եղել թուրքահայերի հարցը: Արդ այդ հարցը ոչ թե Տաճկաստանից է այստեղ տեղափոխվել, այլ հենց այստեղ՝ Ռուսաստանում է ծնունդ առել ու ծաղկել, սրանից է առաջ գալիս և ռուսահայերի ակտիվ մասնակցությունը այդ հարցում, առանց ի նկատ առնելու թուրքահայերի տրամադրությունը: Գալով դիպլոմատիական հարաբերություններին, նկատում է, որ թույլը չէ կարող դիպլոմատիական հարաբերություն վարել, այլապես դա կդառնա կատվի ու մկան հարաբերություն: Մեր դժբախտությունն այն է եղել, որ մենք ունեցեւ ենք ռուսական օրիենտացիա, մի կառավարություն, որ դեմ էր հայկական

  1. Տե՛ս N 63 փաստաթղթի ծանոթ. N N 1-2: