Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավտոնոմիայի և որի միջոցով սակայն մենք հույս ունեինք ավտոնոմիա ստանալ: Մենք դրսի ուժերի վրա պետք է հույս դնեինք և ձեռք-ձեռքի տված գործեինք թուրքահայերի հետ: Անցյալ սխալներից պետք է այն փորձառությանը գանք, որ Տաճկահայաստանի քաղաքական հարցի լուծումը պետք է պատկանի տաճկահայերին: Մենք պետք է նրանց ցույց տանք մեր աջակցությունը միայն:

ժամանակի ուշ չլինելու պատճառով նիստը ընդհատվում է: Շարունակությունը թողնվում է երեկոյան:

Նիստը փակվում է ժամը 4-ին:

Գ.21, թ.38-39:

N 18

Նիստ ԺԶ

12 հոկտեմբերի 1917թ.
(երեկոյան)

Նիստը բացվեց երեկոյան 8½ ժամին, նախագահությամբ բժ. ՀԱյվւսզյտնի և ներկայությամբ 60 պատգամավորների:

Օրակարգն էր շարունակություն վիճաբանությունների Ազգային բյուրոյի քաղաքական գործունեության մասին:

Թերզիբաշյանը, տաճկահայրեի կողմից, քննադատում է Ազգային բյուրյի գործունեությունը և գտնում է, որ նա կատարել է մի քանի տեսակի սխալներ: Նախ իրավական, քանի որ պատերազմի շնորհիվ խառնակ դրություն ստեղծվելով, Բյուրոն, իբրև Ռուսահայոց մարմին, յուր ձեռքն առավ Տաճկահայաստանի հարցի լուծումը, որ տաճկահայերի համար կյանքի ու մահի խնդիր էր և գերազանցորեն նրանց էր պատկանում լուծել: Բյուրոն մինչև անգամ չկամեցավ լսել Տաճկաստանից եկած պատգամավորներին, որոնք եկել էին զգուշացնելու արկածախնդրական քայլերից, արդարանալով նրանով, թե բանը բանից անցել էր: Երկրորդ սիսւսլն էր քաղաքական. Բյուրոն հայկական հարցի լուծման մեջ ընդունեց ռուսական օրիենտացիա, մոռանալով նրա վաղեմի քաղաքականությունը, որ էր «Հայաստանը առանց հայերի»: Երրորդ սխալն էր տակտիկական. Բյուրոն, լսելով Որոնցով-Դաշկովի խոստումը իրագործել Գիրսի ծրագիրը, համաձայնեց նրա առաջարկության կազմելու կամավորական խմբեր, որ նրա գործը չէր: Հռետորը դժգոհություն է հայտնում, որ Բյուրոյի համարատվությունը լրիվ չէ, որ նույնիսկ պաշտոնական զեկուցանողը բացակտ էր ժողովին, և պահանջում է, որ նոր լիակատար հաշիվ տրվի պետք եղած վավերաթղթերով:

Շահխաթունյանը, առարկելով Ազգային բյուրոյի և կամավորական շարժման քննադատողներին, ասում է, որ Ազգային բյուրոն չէ սխալվել: Նրա գործունեությունը հիմնված չէ եղել խոստումների վրա, այլ հանգամանքների իրական պահանջի վրա: Կամավորական խմբերն անհրաժեշտ էին: Նրանք կարևոր դեր կատարեցին Հայկական դատի ապագա լուծման համար: Նրանց ներկայությունը ռուսաց բանակի կողքին, հայկական հողի վրա, բարոյական և քաղաքական մեծ նշանակություն ուներ: Եթե նրանք լուծված լինեին ռուսաց զորքի մեջ (ինչպես ոմանք առաջարկում էին), ո՛չ Վանը կազատվեր և ո՛չ էլ Ալաշկերտը: Կյամավորական շարժումը ոչ մի դեր չէ կատարել հայերի կոտորածի մեջ, ոչ արագացրել և ոչ սաստկացրել: քյդ կոտորածը Թուրքիայի հիմնական ծրագիրն էր, որպեսզի մեջտեղից վերացնե իսլամությունը երկու կտոր անոդ հայ տարրը: Շատ սխալ կաներ Թուրքիան, եթե այդ կոտորածը չաներ: Վերջը հռետորը մեղադրում է հակառակորդներին, որ աղետների ժամանակ