Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանք ցույց չտվին սրտացավություն, գորով, այլ բավականանանում էին քննադատէյլով և արձանագրելով դեպքերը:

Երզնկյանը, առարկելով Շահխաթունյանի մի քանի մտքերին, ասում է. թե Շահխաթունյանը հայտարարեց, իբր թե խոստումների վրա չէ եղել հիմնված կամավորական շարժումը: Այնինչ «Հորիզոնը» շարունակ հակառակն էր հայտարարում, թե մեզ խոստացված է ավտոնոմիա և դրա համար պետք է կյամավորներ տանք: Հռետորն ընդհանրապես գտնում է, որ մեծ սխալ էր դաշնակցության կողմից որևէ մասնակցություն ունենալ այս պատերազմում, որ կապիտալիստնրեի և իմպերիալիստների հարուցած պատերազմ է: Համենայն դեպս հայերի դրությունը պահանջում էր, որ միանգամայն չեզոք մնային, ոչ ռուսական և ոչ թուրքական նպատակներին չծառայեյին: Այնինչ Դաշնակցությունը շատ ավելի առաջ գնաց: Նա պարտավորվեց աջակցել Ռուսաստանին ոչ միայն Տաճկահայաստանում, այլև այստեղ Կովկասում, անտեղյակ լինելով ռուսխյկան] քաղաքականության բուն ծրագրին որ վերջը երևան եկավ եփրատյան կոգակության ծրագրով: Մինչ Դաշնակցուոթյունը երազդկմ էր ավտոնոմ կամ անկախ Հայաստան մինչ Միջերկրական ծովը, իրոք, նա պատրաստում էր հայկական կոտորած և Թուրքահայաստանի անեքսիա: Որոնցովը Դաշնակցության համար բանտեր էր փնտրում նրան մեջտեղից վերացնելու համար: Բարեբախտաբար վրա եկավ հեղափոխությունը, և այս մտադրությունը չիրագործվեց: Հակառակ դեպքում դուք Սիբիրիայից կգայիք:

Գ. Անանունը, պատասխանելով Շահխաթունյանին, ասում է, որ նա պաշտպանում է ֆատտլիգի կզբունքը, տարերային բնույթ վերագրելով դիպվածներին: Ինչու՞ այդ դեպքում Դաշնակցությունը չնպաստեց գաղթականական հոսանքին, որ նույնպես տարրերային բնույթ էր կրում: Դեռ պատերազմից առաջ թուրքահայ գործիչները հայտնում էին, որ թուրքահայոց խնդիրը ներքին պետական խնդիր է, որին չպետք է օտար տերությունները մասնակցեն: Նրանք զգուշանում էին, ուրեմն, որ օտարների գործիք չդառնան: Բայց այս զգաստ ձայնը մնաց ձայն բարբաոո հանապատի: Այսպես, Ս. Տիգրանյանը գրում էր, թե մենք կամավորների թիվը պետք է հասցնենք 50.000-ի, որպեսզի անակնկալների դեպքում Ալբանիայի դրության մեջ չընկնենք: Իսկ Միք. Վարանդյանը Փարիզում ասել է, որ եթե մենք կամավորներ չտայինք, ռուս կառավարությունը մեր դեմ կհաներ թաթարներին: Առաջին հայտարարությունը լավագույն զենքն է, որ տրվեց ռուսաց դիպլոմատիային: Երկրորդ հայտարարությունից բխում է, որ թուրքահայերին քավության նոխազ դարձրին դաշնակցականները, Այսպիսի պնդումներով չէ կարելի արդարացնել վարված քաղաքականությունը, որ թուրքահայերի դառնության բաժակը ւցրեց: Այս համախորհուրդը պետք է յուր դատապարտության խոսքը ասել պատասխանատու գործիչներին, նրանք պետք է դուրս գան գործելու շրջանից: Հոգևորականը թող յուր խուցը քաշվի, աշխարհականը այլ ասպարեզ փնտրի յուր ձգտումներին:

Գ. Տեր-Օհանյանն ասում է - մենք զոհ դարձանք մեր ռոմանտիզմին, կար անձնական հերոսություն, բայց չկար մասսայական շարժում: Մենք բարձր, բայց սխալ կարծիք ունեինք մեր մասին, թե մենք հզոր և ուժեղ ազգ ենք և կարող ենք թուրքերին կոտորել: Այս սնոտի հավատից էլ ծագեց թուրքահայերի զինված ապստամբությունը: Իրականության մեջ, սակայն, արդարացավ Անդրանիկի խոսքը, թե մեզ ոչխարների պես մորթեցին: Իբրև եզրակացություն ասում է, թե կամավորական շարժման մեջ սխալ էր հոգեբանական հիմքը, և որ այդ շարժումը առաջ բերվեց հակառակ թուրքահայ գործիչների կամքի:

Ա. Ջամալյանը, պատասխանելով նախորդ հռետորներին, ասում է, թե այժմ մեր գաղափարական հակառակորդները, ենթադրելով, որ մենք հաղթված ենք, հարձակվում են մեր վրա, կենտրոն դարձնելով Դաշնակցությանը, հետևելով, «վայ հաղթվածներին» սկզբունքին, մինչդեռ, ինչպես հայտնի է, «հաղթողներին չեն