Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրո (տեղից) - Սուտ եք ասում, թողեք սրիկայությունները... (Աղմուկ, աղաղակ, պահանջում են խոսքը հետ վերցնել: Դրոն ներողություն է խնդրում «սրիկա» ասելու համար):

Ս. Հարությունյան (շարունակելով) - Չափազանց սխալ ընթացք է ընդունել մեր վիճաբանությունը: Բոլորս էլ մեղավոր ենք, գուցե մեկը ավելի, մյուս նվազ չափով: Բոլորը հետևանք է 61-րդ հոդվածին: Յոթանասունևութ թվականից, երբ այդ հոդվածը գրվեց, սկսվեց մեր դժբախտությունը, գուցե և բախտավորությունը: Եռ հույս ունեմ, որ վերջիվերջո դա մեզ համար բախտավորության աղբյուր է լինելու:

Ն. Տեր-Ղազարյանը փաստացի ուղղում է մտցնում Ս.Հարությունյանի ձախակողմնյաններին ուղղած մեղադրանքի մեջ, ասելով, թե իրանք տպել են ռեզոլյուցիա, թե Ազգային բյուրոյի գործելակերպը կարող է բարթողեմյան գիշերներ առաջ բերել: Դարձյալ, երբ նա Բագու էր եկել, նրանից երաշխիքներ ենք պահանջել, որ կզգուշանան ագրեսիվ գործալակերպից:

Նախագահը հայտարարում է, որ վիճաբանությունները Ազգային բյուրոյի քաղաքականության վերաբերմամբ հակված են և առաջարկում է ֆրակցիաներին բանաձևեր առաջարկել:

Սոց. դեմոկրատների կողմից բժ.Իսախանյանը կարդում է հետևյալ բանաձևը. «Ի նկատի ունենալով, որ Ազգային բյուրոն իր քաղաքականությունը Տաճկահայաստանի վերաբերմամբ տարել է առանց հաշվի առնելու տաճկահայերի համաձայնությունն ու ցանկությունը, որ այդ քաղաքականությունը կրել է արկածախնդրական բնավորություն, որ այդ քաղաքականությունը վարվել Է դիպլոմատիական ճանապարհով, կուլիստների հետևը, որ այդ քաղաքականությունը վարողները սերտ հարաբերություն են ունեցել միապետական ռեժիմի ներկայացուցիչների հետ և ղեկավարվել են նրանց ցանկություններով ու ցուցմունքներով, մի հանգամանք, որ չէր կարող չվտանգել տաճկահայ ժողովրդի կենսական շահերը և չնպաստել թուրք կառավարության դիվային քաղաքականության հայ ժողովրդի նկատմամբ, խորհրդաժողովը գտնում է: որ այդ քաղաքականությունը եղել է հիմնովին սխալ և վտանգավոր տաճկահայ ժողովրդի համար»:[1]

Որովհետև մյուս ֆրակցիաները բանաձև չէին ներկայացրել, ուստի ժողովը որոշում է ընդհանուր բանաձևի հարցը հետաձգել հաջորդ նիստին, մինչև բոլոր բանաձևերը ներկայացվեն:

Լինում է առաջարկություն, կաթողիկոսի մոտ եղած հաշիվները քննության ենթարկել: ժողովը համաձայնում է:

Նախագահը հայտարարում է, որ մշակված է փախստականական հարցի վերաբերյալ բանաձևը հետևյալ բովանդակությամբ.[2]

«Անհրաժեշտ համարելով, որ փախստականական խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններն ու մարմինները իրենց գործունեությունը ներդաշնակորեն առաջ տանեն, համախորհուրդը գտնում է, որ այդ գործով զբաղվող ռուսահայ և արևմտահայ մարմինները, առանց զրկվելու իրենց ինքնուրույնությունից, պիտի ձգտեն բոլոր ընդհանուր սկզբունքները փոխադարձ համաձայնությամբ վճռել: Գաղթականական գործը, լինելով հայության վերաբերող մի ընդհանուր խնդիր, ենթակա է համագումարից ընտրվող խորհրդի հսկողության»:

ժողովն ընդունում է այս բանաձևը: Վ.Փափազյանը բողոքում է բանաձևի դեմ: Նախագահը հայտարարում է, որ Ավագների խորհուրդը համաձայնության է եկել ընտրվելիք մարմինների կազմի մասին:

Ս. Մամիկոնյանը զեկուցանում է Ավագների խորհրդի կողմից, որ առաջարկվում է ընտրել երկու մարմին.

  1. Բեռլինի համաժողովում Հայկական հարցին վերաբերող հոդվածն է:
  2. Բանաձևի նախագիծը տե4s ֆ.222, ց.1, գ.17, թ.34: