Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ա. Ազգային խորհուրդ բաղկացած 15 անդամից, որոնցիցը վեցը դաշնակցական, երկու-երկու անդամ սոց.դեմոկրատներից, սոց.հեղափոխականներից և Հայ ժող.կուսակցությունից և երեք անկուսակցական, որոնց կառաջարկեն դաշնակցականները, երկու մյուս սոցիալիստական կուսակցությունները և Հայ ժող.կուսակցությունը, յուրաքանչյուրը մի անդամ և

բ. Ազգային ժողովը, բաղկացած 35 անդամից, որոնցից 25 անդամ կընտրվեն 4 կուսակցություններից համախորհրդում նրանց ներկայացրած անդամների համեմատական սկզբունքով, 5 անգամ Արևմտահայ խորհրդից (թուրքահայերից) և մի-մի անդամ Վ[եհափառ] Կաթողիկոսի, Պետրոգրադի, Մոսկվայի, Նոր Նախիջևանի (և Ռոստովի) և Բագվա հայ ազգաբնակության կողմից: Սրանք պետք է հրավիրեն առաջիկա Ազգային համագումարը:

Լեոն գտնում է, որ կարևոր էր Ազգային ժողովի մեջ էլ տեղ տալ անկուսակցություննելփն:

Երզնկյանը կարևոր էր գտնում, որ ժողովի և խորհրդի կոմպետենցիան միաձայն որոշվեն:

Որովհետև ծագում են տարաձայնություններ, ուստի ժողովը որոշում է հարցը վճռել հաջորդ նիստին:

Նիստը փակվում է գիշերվա 12½ ժամին:

Գ.21, թ.40-43:

N 19

Նիստ ժէ և ԺԸ

13 հոկտեմբերի 1917թ.
(առավոտյան և երեկոյան)

Առավոտյան նիստը կայացավ Առաջնորդարանում, Ա.Սահակյանի նախագահությամբ, իսկ երեկոյան նիստը Ա. Մամիկոնյանի նախագահությամբ:

Առավոտյան նիստին նախագահը հայտնեց, թե Ազգային բյուրոյի քաղաքականության մասին ֆրակցիաները բանաձևերը ղեռ չեն ներկայացրել, և որովհետև համախորհրդի պարապմունքները վերջանում են, ինքն առաջարկում է, որ այդ բանաձևերը հանձնվեն Ավագների խոհրդի և նախագահության միացյալ մարմնին, որ կամ մի ընդհանուր բանաձև մշակի նրանցից, կամ, Եթե այդ չէ կարելի, ի գիտություն ընդունե:

ժողովը համաձայնում է այս առաջարկության:

Այնուհետև ժողովն զբաղվում է Ազգային ժողովի և Ազգային խորհրդի կազմակերպության և կոմպետենցիայի մանրամասնություններով: Երկար փոխանակություն է լինում մտքերի, բայց ժողովը որոշ եզրակացության չէ գալիս, քանի որ ֆրակցիաների մեջ դեռ համաձայնություն չէ կայացել: Ուստի ժողովը որոշում է հարցն առկախ թողնել և երեկոյան վերջին անգամ հավաքվել այդ հարցը լուծելու, հանձնարարելով ֆրակցիաներին ամենայն ջանք գործ դնել համաձայնության գալու, այլապես համախորհրդի գումարումը ապարդյուն կանցնի, եթե նա ցրվի առանց մի հեղինակավոր ազգային մարմին ստեղծելու ներկա տագնապալի օրերում:

N 20

Երեկոյաեն նիստին ֆրակցիայի ներկայացուցիչները հայտնեցին, թե ֆրակցիաները եկել են համաձայնության: Այս հիման վրա ժողովը որոշում է ֆրակցիաների համաձայնության կետերը հանձնել Ավագների խորհրդին և պրիզիդիումին վերջնական խմբագրության համար: