Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այնուհետև նախագահը, բարեմաղթություններ անելով ազգային ակնկալությունների իրագործման համար, հայտարարում է Ազգային համախորհուրդը փակված:

Ներկա արձանագրությունը, Համախորհրդի քարտուղարներ Ս.Մալխասյանցի, Հ. Ստեփանյանի, Ս. Հովվեյանի և, մասամբ, Հ. Տեր-Հակոբյանի սևագրությունների հիման վրա, կազմեցին Ստ.Մարկոսյանցը և Սիմ. Հովվեյանը, աշխատակցությամբ Ոաֆ.Ձարդարյանի:

11 հունվարի 1918թ. Թիֆլիս:

Գ.21, թ.43 հակ.:

ՀԱՄԱԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

ԲԱՆԱՁԵՎԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

N 21

Բանաձև փախստակնական գործի մասին[1]

[Հոկտեմբեր] 1917թ.

Ռուսահայ համախորհուրդը, լսելով փախստականական գործի և համապատասխան կազմակերպությունների մասին զեկուցումներ, նկատում է.

1. Որ անհրաժեշտ է իրականացնել սերտ համագործակցություն փախստխւկանական] բոլոր կազմակերպությունների և արևմտահայ խորհրդների մեջ, որոնց միությունից ստեղծված կենտրոնական մարմինը պետք է ստանձնե ամբողջ գործի ընդհանուր ղեկավարությունը, բաշխե բյուջեն և հսկե բոլոր մարմինների գործունեության վրա, պահպանելով նրանց ներքին վարչական ինքնուրույնությունը:

2. Որ Կովկասի մեջ գտնվող փախստականների պետական օժանդակությունը և հսկողությունը կվերապահվի «Կովկասի փախստականներին օգնող գլխավոր խորհրդին», որի հետ կապ և հարաբերություն պահող պիտի լինի միայն Հայ կազմակերպությունների միացյալ կենտ[րոնական] մարմինը:

3. Որ պատերազմի տևականությունը ստեղծել է տնտեսական այնպիսի ծանր պայմաններ, որ փախստականության կենտրոններում արդեն իսկ սովամահության դեպքերը անսովոր չեն, մինչդեռ ապրուստը սոսկալի չափերով ավելացած է, իսկ պետական օգնության չափը նույնը մնալով, բացարձակապես չի կարող չնչին իսկ չափով բավարարություն տալ. իսկ հայ ազգաբնակության աշխատավար խավերը, որ Երեք տարիներից ի վեր եղել են գլխավոր օժանդակողը փախստականներին, ներկա տնտեսական ճգնաժամի մեջ անկարող են այլևս զգալի օգնություն հասցնել:

4. Որ մյուս կողմից, ցանկալի չափով հնարավոր չէ եղել կազմակերպել համայնական աշխատանքներ, որոնք նպաստեին բանակի և հանրության պահանջներին, մասնավորապես կանանց համար, որոնք մեծ տոկոս են կազմում,

  1. Այս բաժնում բերվում են այն բանաձևերն ու որոշումները, որոնք չեն հրապարակվել համախորհրդակցության արձանագրություններում: