Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատանքներ, որ հնարավորություն տային քիչ շուտ բարվոքելու իրենց անտանելի վիճակը և թեթևացնելու պետական գանձարանի ծանրությունը: Մանավանդ, որ կառավարությունը, ընդունելով ներկա ծանր դրությունը, իր Մարտ 29 և Մայիս 10 հրահանգներով ավելացրել էր փախստականության օգնության նորմաները, բայց հետագայում նորից փոխել էր իր որոշումը:

5. Որ թուրքահայ ժողովուրդը, քաջալերվելով կառավարության օժանդակությունից, մասամբ վերադարձել է հայրենիք և ձեռնարկել է երկրի վերաշինության, որ մեծապես կնպաստե նաև կռվող բանակի հաջողության: Եվ որ Հայրենիք վերադարձող ժողովրդի օգնության գործը, իբրև պատերազմից վնասված բնիկ ազգաբնակության, պիտի վերաբերի բացառապես այդ վայրերի համար կազմված հատուկ իշխանության և բուն իսկ բնիկ ժողովրդին:

6. Որ մոտ երեք տարի երկրի խորքերում իբր պատերազմական գերիներ, ապրուստի և կլիմայական ծանր պայմանների մեջ տառապող բազմաթիվ թուրքահայերի մեծագույն մասը, պատերազմի սկզբին, կոտորածներից խուսափող կամ թրքական բանակի մեջ պարտադիր աշխատանքի ենթակա խմբեր են, որոնց ազատման մասին բազմիցս ապարդյուն դիմումներ են եղել և որ վվրջին օրերում միայն հեղ[ափոխական] կառավարությունը արտոնել է ուղարկել Կովկաս և դնել նրանց կովկասյան զինվորական պարենավորման վարչության տրամադրության տակ իբր գերի ենթարկվելու պարտադիր աշխատանքի:

Համախորհուրդը որոշում է.

I. Ողջունել Հայկխյկան] փախստական[ական] կազմակերպությունների և Արևմտահայ խորհրդի մեջ կայացած համաձայնությունը փախստ[ականական] բոլոր գործերի կենտրոնացման և ընդհ[անուր] ղեկավարության հիմքերի վրա և հրավիրում է միությունից դուրս մնացած մյուս մարմիններին ևս միանալու նոցա:

II. Դիմել ժամանակավոր կառավարության, առաջարկելով ա.նպաստներից օգտվողների տոկոսը բարձրացնել 65-ի, բ. փախստականներին և նրա հիմնարկություններին տրվող նպաստի քանակը դարձնել գոնե կրկնակի:

III. Հօգուտ փախստականական կարիքների նշանակել հանգանակության մի օր հայաբնակ բոլոր վայրերի համար, որի կարգադրությունը հանձնարարել Փախստականական գլխավոր խորհդի գործադիր մարմնին:

IV. Հայրենիքում տեղավորված պատերազմից վնասված ազգաբնակության օգնության գործը հանձնել դեմոկրատիկ սկզբունքներով ժողովրդից ընտրված տեղական մարմիններին Թուրքահայաստանի հատուկ վարչության ղեկավարություններով:

V. Առաջարկել ժամ[անակավոր] կառավարության բաց թողնելու երկու միլիոն րուբլի աշխատանքների կազմակերպության համար:

Կազմակերպել բանվորական խմբեր Հայաստանի երկաթուղների շինության համար, որ պատերազմական գործողությունների հաջողության և երկրի վերաշինության ամենակարևոր ազդակն է:

VI. Ցավ հայտնել, որ ժամանակավոր կառավարությունը չշտապեց արձանագրել հին ռեժիմի սխալը թուրքահայ գերիների նկատմամբ և բողոքել, որ նոքա դեռ ճանաչվելով իբր գերիներ, բացառիկ խիստ ռեժիմի տակ ուղարկվում են Կովկաս և պահանջել նոցա ազատ արձակումը:

VII. Վերաքննիչ մասնիսժողով] կազմել դրամական հաշիվները քննելու:

VIII. Հնությունները պահպանելու համար:

IX.[1]

Գ. 17, թ.12-13 և հակ.:

Բնագրում որբերի:

  1. Բանաձևի 9-րդ կետը անընթեռնելի: