Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 22

Բանաձև իշխանության և ռազմաճակատի

ամրապնդմանը նպաստելու մասին

[Հոկտեմբեր] 1917թ.

Ի նկատի ունենալով, որ հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործը ոչ այլ ինչ է, քան հեղափոխական իշխանության հաստատումը երկրռւմ և պետության սահմանների պաշտպանություն,

համախորհուրդը գտնում է, որ բոլոր հայ կենսական ուժերը պետք է գործադրվեն[1] իշխանության հաստատման և ճակատի պաշտպանության համար, հեղափոխական կառավարության և դեմոկրատիայի միջոցով:

Գ.17, թ.Ց և հակ.:

N 23

Բանաձև զեմստվոյական կառավարում մտցնելու մասին

7 հոկտեմբերի 1917թ.

Ի նկատի ունենալով, որ գեմստվո մտցնելը Անդրկովկասում անհետաձգելի անհրաժեշտություն է, համախորհուրդը գտնում է, որ գավառական գեմստվոյական միավորումները պետք է կազմվեն համաձայն այն պրոեկտի, որ ներկայացրել են համախորհրդին գեկուցանողները: Ինչ վերաբերում է նահանգական գեմստվոյական միավորումներին, ապա այդպիսիները կարոդ են կազմվել պրոեկտով կազմված գավառների խմբագրությամբ համաձայն պետական իշխանության և երկրի ժողովրդական-տնտեսական պահանջներին:

Գ.17, թ.8 և հակ.:

N 24

Բանաձև պարենավորման գործի բարելավման վերաբերյալ

[հոկտեմբեր] 1917թ.

Հայկական համախորհուրդը ի նկատի առնելով

1. Որ պարենավորման գործը թե ամբողջ պետության մեջ և թե մանավանդ Անդրկովկասում ստացել է ճակատագրական բնույթ և Ապառնում է հեղափոխության նվաճումներին,

2. Որ հին ռեժիմից ժառանգած պարենավորման քայքայումը ոչ թե նվազել և բարվոքվել է, այլ ավելի բարդացել ու խորացել է,

3. Որ կառավարության քաղաքականությունը պարենավորման գործում չի ունեցել հաստատուն ուղղություն,

  1. Բնագրում գործադրվի: