Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջուրը չի՞ ընկնիլ: Ինձ թվում է, որ սա նույնպես շատ կարևոր հանգամանք է. որ աչքաթող չպետք է անել: Եվ ես կարծում եմ, որ եթե Վեհափառ կաթողիկոսը նաև Պետերբուրգի կարծիքն է հարցնում, երևի այս հանգամանքն էլ աչքի առաջ ունի, թեև Բագրատ սրբազանը յուր նամակում այդ մասին ոչինչ չի գրել:

Ըստ իս թերևս ավելի դյուրին և ավելի արագ հարգվեր Վեհափառի խնդիրը, եթե դիմումը լիներ 4-5-6 մարդու համար և ոչ թե ամբողջ գործի ликвидация-ի համար:

Սա, իհարկե, իմ անհատական կարծիքն է և ոչ մի կերպ չունի այն մտածողությունների հետ, որ կա Թիֆլիսում և էջմիածնում:

Մատուցանելով Ձեզ իմ հարգանքներս,

Մնամ Ձեր կենաց համար աղոթարար

Մատթեոս Եպիսկոպոս

ՀԱԱ, Ֆ.227, ց.1, գ.595, թ.5-6: Բնագիր: Ձեռագիր:

N 19

ՇՈՒՇՈՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԳՈՐՇԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

28 հոկտեմբերի 1914թ.
(Շուշի)

Ղարաբաղի թեմի ժամանակավոր կառավարիչ Զավեն վարդապետի հրավիրմամբ սույն թվականի հոկտեմբերի 28-ին տեղույս Առաջնորդարանում տեղի ունեցավ Շուշու Հայոց կուլտուրական հաստատություններից և խմբակցություններից ընտրված 28 ներկայացուցիչների ժողովը:

ժողովականները հոտնկայս լսեցին Նորին Վեհափառության Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը ուղղած ամեն դասակարգի հայ ժողովրդյան շուտափույթ կազմակերպելու եղբայրական օգնության և վիրավոր զինվորներին խնամելու գործը: Ի նկատի ունենալով ժամանակի պահանջներին և տեղական ժողովրդի բազմաթիվ և բազմատեսակ կարիքները ժողովականները բարվոք համարեցին տասն հոգուց բաղկացած մի գործող մարմին (բյուրո) կազմել, որը պետք է միջոցներ հայթայթե վերոհիշյալ պահանջներին գոյացում տալու համար:

Գաղտնի քվեարկությամբ տեղական գործող մարմնի անդամներ ընտրվեցին.

1. Մեծ պ. Գ.Մելիք-Շահնազարյան
2. Ղ.Տեր-Ղազարյան
3. բժ. Ս.Համբարձումյան
4. Ս.Մանդինյան
5. Լ.Վարդապետյան
6. Ա.Շահնազարյան
7. Մ.Խալափյան
8. Ջ.Մելիք-Շահնազարյան
9. Մ.Խաչատրյան
10. Գ.ԻսրայեԱան

Մեծապատիվ պարոն: