Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախագահ ընդհ. ժողովի Ջ.Մելիք-Շահնազարյւսն
Քարտուղար Ա. Շահնազարյան

ՀԱՍ, Ֆ.288, ց.1, գ.4, թ.Յ: Բնագիր: Ձեռագիր:

N 20

ՕԴԵՍԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱՏԻՐՈՋ ՆԱՄԱԿԸ ԹԻՖԼԻՍ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ

ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՏԵՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ

ԺՈՂՈՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ

ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

3 նոյեմբերի 1914թ.
Օդեսա

Մեծապատիվ պ.Սամսոն Հարությունյան.

Ստացվեցան Ձեր բոլոր հեռադիրները և հաղորդվեցան ինձ, երկրորդ հեռագրին պատասխանեց Ձեզ իշխան Արղությանը: Փող հավաքելու գործը բավական խոչընդոտների հանդիպեցավ: Քաղաքապետը իրեն իրավունք չհամարեց թույլ տալ ոչ ժողովը և ոչ ժողովարարությունը, դիմեց գեներալ-նահանգապետին. նա էլ նույնպես իրեն իրավունք չհամարեց այդ. հարցրին Պետրոգրադ այնտեղից ամսիս 1-ին հեռագրով պատասխան եկավ, թե դա միմիայն գեներալ-նահանգապետի իրավասությանն է վերաբերում: Երեկ խնդիր տվի. ձևականությունները մի երկու օր կհետևեն, հույս ունեմ, թեև դժվարությամբ, կիրակի, ամսիս Ց-ին ժողով գումարել և ժողովարարություն ձեռնարկել: Բյուրոյի նշանակած գումարը 50000 ռութ., Օդեսայի համար շատ-շատ է. Օդեսայի անունն է մեծ, բնակիչները դալլակ, նավահանգստի տաճկահայ բանվորներ, ծառայողներ և մի քանի հարուստներ: Ամեն ջանք գործ եմ դնում թե եկեղեցում և թե մասնավոր խոսակցության մեջ պատրաստել հասարկությունը այդ ուժից վեր զոհողությունն անելու, րոպեն լուրջ է և պատմական:

Կամավորների վերաբերյալ վերջին հեռագիրն էլ ստացա, այդպես էլ անում եմ: Բոլորին ասում եմ, որ իրենց գործին կենան և սպասեն իմ հրավերին: Այժմ քաղաքումս կան 100 հոգուց ավելի կամավորներ: Սիմֆերապոլից և Գրիգորիոպոլից էլ դիմում են ինծ իրենց առաջարկություններով: Բոլգարիայից և Ռումինիայից էլ գալիս են ամեն օր 2-3-ական հոգի չոր ճանապարհով: Ոգևորությունը շատ մեծ է և եթե ըստ կարելվույն հագուրդ չտրվի աստիճանաբար կսառվի: Մինչև Թուրքիայի հարձակումը ճանապարհ էին դնում 20-30-40-ական հոգի Ռուսական ընկերության շոգենավերով: ճանապարհները փակվեցին, վերջին խումբը 135 հոգի, գնացին երկաթուղով на казенный счет: Սա իբրև բացառություն իմ խնդրով թույլ տվեց գեներալ-նահանգապետը: Ղիմումներիս հիման վրա մեր շտաբը հեռագրեց Կովկասյան շտաբին - Поступают многочисленные заявления армян - добровольцев, желающих паступать в армянскую дружину. Сообщите - подлижат ли они отправке по железной дороге на казенный счет? Պատասխան ստացվեցավ - Не подлижат! Իբրև կամավոր են գնում մեծ մասամբ տաճկահայ նավահանգստի բանվորները, աշխատանքը դադարել է, վաստակ չկա, և նոքա, իհակե, իրենց հաշվով Կովկաս գնալու հնարավորություն չունին. դժվարությւսմբ կարողանում եմ հավաքել նրանց ուտելեղենի ծախսը ճանապարհին, իսկ ով կարող է յուր ծախքով գնալ, նրանք չեն սպասում, որ ես նրանց ճանապարհ դնեմ, ինքնագլուխ են գնում: Բայց այդպիսիների թիվը քիչ է: Ուստի եթե Բյուրոյի կողմից կամավորների պահանջ լինի, խնդրում եմ աշխատել ուր որ հարկն է, որ նրանց թույլ տրվի ճանապարհել երկաթուղով և պետական հաշվով: Այստեղ շտաբում, փոխարքայի այդ մասին առաջարկություն,