Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 32

Հոդված «Արև» թերթում. «Ռուսահայ համագումարի շուրջ»

1 օգոստոսի 1917թ.

Ռուսահայ համագումարի կազմակերպիչ միակոաակցական խորհուրդը իր հուլիսի 29-ի հայտարարությամբ ծանուցանում է ի գիտություն հայ հասարակության, որ Ռուսահայ համագումարը տեղի է ունենալու Թիֆլիսում, օգոստոսի 20-ին: Ընտրությունները պիտի կատարվեն ամենուրեք թե քաղաքներում և թե գյուղերում օգոստոսի 6-ին:

Թիֆլիսի ընտրական շրջանի համար ՀՀ Դաշնակցությունը առաջարկել է 40 պատվիրակների ցանկ:

Միջկուսակցական Թիֆլիսի խորհրդակցությունը զանազան շրջաններից հեռագիրներ և նամակներ է ստացել, համաձայն որոնց ազգային համագումարի աշխատանքներն առաջ են ‘տարվում կանոնավոր կերպով և նշանակված օրը, օգոստոսի 6-ին, պիտի կատարվեն ընտրությունները: Երևանի շրջանի միջկուսակցական խորհրդակցությունը տպագրել է տվել և Թիֆլիս ուղարկել կուսակցությունների կողմից այդ շրջանի համար առաջադրված թեկնածուների ցանկեր:

ՀՀ Դաշնակցության ցանկը պարունակում է 46 անուն, սոց.- հեղավտխականների ցուցակը վեց անուն, սոց.-դեմոկրատների և հնչակյանների միացյալ ցուցակը 19 անուն:

Գանձակի, Ալեքսանդրապոլի և Բեսարաբիայի շրջաններից ևս տևղեկությաններ են ստացված, որ այդ շրջաններում ևս արդեն կազմված ու ներկայացված են թեկնածուների ցուցակներ կուսակցությունների կողմից:

Բուն ընտրություններն ամենուրեք (օգոստոսի 6-ին) կատարվել են ընտրաթերթիկների (բյուլետեն) հանձնումով, որը տպագրել են տվել կուսակցությունները և ցրել շրջանները:

Միջկուսակցական խորհրդի դիվանը Թիֆլիսի ընտրական շրջանի համար պատգամավորների ցուցակներ է ստացել նաև Հայ ժողովրդական կուսակցության բյուրոյի կողմից, որ ամփոփում է 25 անուն և սոց.-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կողմից, որ ամփոփում է ինն անուն:

Թիֆլիսի շրջանի ընտրական հանձնաժողովը Թիֆլիսի շրջանի մեջ մտնող ընտրական գլխավոր վայրերի համար շրջանային հանձնաժողովներ կազմելով, ինչպես, օրինակ, Ախալցխայում, Գորում, Սղնախում, Թելավում, Ախալքալակուն և Շուլավերում (Բորչալուի գավառ), ուղարկել է հարկավոր հրահանգներ օգոստոսի 6-ին կայանալիք ընտրությունների համար:

Իսկ ի՜նչ է արել այս տեսակետից Բագվի Ազգային համագումարի ընտրությունների կազմակերպման գործը իր վրա վերցրած ժամանակավոր խորհուրդը իր գործադիր մարմնի հետ միասին: Համարյա ոչինչ: Գիտենք միայն, որ շաբաթներ առաջ քաղաքը բաժանվել էր 14 ընտրական շրջանների և որոշել ընտրությունները կատարել այն ձևով, ինչ ձևով կատարված էին վերջերս քաղաքի պարենավորման մարմինների ընտրությունները: Այսպես էր վարվում այն պատճառով, որ հնարավորություն չկա առայժմ ընտրողների կանոնավոր ցուցակներ ունենալ և մյուս կողմից ցանկություն կար ընտրություններին մասնակից անելու շրջանի հայ ազգաբնակության հոծ բազմությունը, որպեսզի գումարվելիք Ազգային համագումարը հնարավորության սահմաններում արտահայտիչ լինի հայ հասարակության լայն խավերին: