Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա այս աստիճան կենսական արժեք ունեցող համագումարի ընտրությունը բախվում է Ռոստով-Նախիջևանի հայ հասարակության անհետաքրքիր և բառիս բուն նշանակությամբ, իներտ վերաբերմունքին, մի վերնաբերմունք, որ միանգամայն դատապարտելի է և անորակելի:

Ռոստովում և Նախիջևանում կազմված միջկասակցական հանձնաժողովներն ևս իրենց թույլ և դանդաղ գործունեությամբ գալիս են ավելի ևս նպաստելու այս վատ կացության:

Բացի այդ, մինչև այժմ նախընտրական պատրաստություններ շատ քիչ տեսնված և ընտրությանց առթիվ դեռ ոչ մի միտինգ կամ դասախոսություն տեղի չէ ունեցել, եթե սրա վրա ավելացնենք հայկական տպարանների ւիակումը, որով տուժում է պրոպագանդի գործը, պյատկերը լրիվ կլինի:

Հայտարարություններ են տրվում ռուսերեն թերթին, սակայն ոչ ոք չի բարեհաճում անձամբ գնալ և արձանագրել: Միայն մի քանի գյուղեր են կազմակերպվել, այն էլ հապճեպ և ոչ հիմնական կերպով:

Բարեբախտաբար, հայ տպարանը վերսկսելու է շուտով իր աշխատանքը: Մեր կազմակերպությունները շարժման մեջ դնեն հասարակական ուժերը, կազմակերպեն դասախոսություններ և միտինգներ համագումարի նշանակությունը և նրա օրակարգի խնդիրները լուսաբանելու նպատակով, միջկուսակցական հանձնաժողովներ ստեղծեն, ընտրողների ցանկը շուտով լրացնեն և որոշված օրին, շրջանների բաժանելով կանոնավոր կերպով ընտությանց ձեռնարկեն, քանի որ ժամանակը սուղ է:

Ահա այս բոլորը անհրաժեշտորեն շուտով պետք է իրագործել, որպեսզի ընտրությունները պատահական և հապճեպ բնույթ չստանան և չշեղվեն դեմոկրատիկ սկզբունքներից:

Վ. Ավագյան

«Արև», 08.08.1917:

N 34

Հաղորդագրություն «Մշակ» թերթում Միջկուսակցական

խորհրդակցության հերթական նիստի մասին

4 սեպտեմբերի 1917թ.

Միջկուսակցական խորհրդակցությունը (որ նշանակված էր կիրակի, սեպտեմբերի 3-ին, և չկայացավ) կայացավ երկուշաբթի օրը, սեպտեմբերի 4-ին, երեկոյան ժամը 6-ին, Հ.Առաքելյանի նախագահությամբ և մասնակցությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հետևյալ անձանց. Տ. Բեգզադյանի, Ալ. Խատիսյանի, պրոֆ. Ադոնցի, Ստ֊ՄԱմիկոնյանի, Ս.Տիգրանյանի, Մ. Բերբերյանի և Գ. Տեր-Պետրոսյանի:

Նախագահը հայտնեց, որ այս նիստում պետք է վերջնականապես լուծվի ազգային համագումար հրավիրելու հարցը ինչպես և Բագվի, Մոսկվայի կոմիտեներից և Կիսլովոդսկի հայ համայնքից ստացված առաջարկները անհապաղ գումարել մի նախապատրաստական ժողով կամ համախորհրդակցություն մինչև Ազգային համագումար կայանալը:

Ալ. Խատիսյանը հաղորդելով տեղեկություններ Կիսլովոդսկում կայացած ժողովի որոշման մասին բացատրեց, որ անհրաժեշտություն անհապաղ մի խորհրդակցություն գումարելը, որ կքննե րոպեի հետ կապված հրատապ հարցերը և մի քանի անհետաձգելի որոշումներ կանե ու կընտրե ժամանակավոր կենտրոնական