Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմին ազգային գործերը վարելու մինչև իսկական հայկական հիմնադիր ժողովի կայանալը: Կարդացվեց Բագվի առաջարկը: Հաջորդաբար արտահայտվցին Ա. Երզնկյան, բժ. Բաբալյան, Ստ. Մամիկոնյան, Ս. Տիգրանյան, Ս. Մալխասյան, Ալ. Խատիսյան, Գ. Տեր-Պետրոսյան, Ս. Բերբերյան, Տ. Բեգզադյան: ժողովը միաձայն եկավ այն գրակացության, որ անհրաժեշտ է ազգային խորհրդակցության գումարումը: Որոշվեց գումարել խորհրդակցությունը Թիֆլիսում, սեպտեմբերի 27-ին, հրավիրելով բոլոր կուսակցություններից, հոսանքներից, դասակարգերից, կուլտուրական-կրթական հասաիակական հիմնարկություններից, ինչպես և գյուղացիական, բանվորական, զինվորական, երկրային կենտրոններից, ներկայացուցիչներ, թվով ընդամենը ոչ ավելի քան 120 ներկայացուցիչ: Կազմը որոշելու համար ընտրվեց մի մասնաժողով: Ապա որոշվեց, որ խորհրդակցությունը զբաղվե րոպեի հետ կապված հարցերի քննությամբ և կայացնե անհետաձգելի որոշումներ, ընտրելու և մի կենտրոնական ժամ[անակավոր] մարմին իրագործելու այդ որոշումները և վարելու ազգային գործերը մինչև հիմնադիր ժողովը: Հետևաբար, ինչպես հայտնեցինք, ազգային խորհրդակցությունը կկայանա սեպտեմբերի 27-30-ին և միջկոաակցական մարմինն այսօր իսկ կուղարկե հեռագրով հրավերներ, համաձայն կազմված ցուցակի, պատգամավորներ ընտրելու և ուղարկելու:

«Մշակ», 06.09.1917:

N 35

Հաղորդագրություն «Արև» թերթում Ազգային համախորհրդակցություն հրավիրելու

անհրաժեշտության մասին

15 սեպտեմբերի 1917թ.

Ազգային խորհրդակցություն

Թիֆլիսի միջկուսակցական մարմինը, մասնակցությամբ Ազգային բյուրոյի պրեզիդիումի և ՊԵտրոգրադի ու Մոսկվայի կոմիտեների նախագահների պ. պ. Ադոնցի և մամիկոնյանի սեպտեմբերի 6-ի նիստում որոշեց մինչև ազգային համագումարի կայացնելը, անմիջապես հրավիրել Ազգային խորհրդակություն սեպտեմբերի 27-ին Թիֆլիսում:

Նույն մարմինը որոշեց խորհրդակցության կազմը և ընտրեց հատուկ կազմակերպիչ մարմին, որը պիտի զբաղվի Խորհրդակցության նախապատրաստական աշխատանքներով:

Խորհրդակցությանը մասնակցում են Գյուղացիական կենտրոնական խորհրդի հայ անդամները, Բանվորական կենտրոնի հայ անդամները, Զինվորական խորհրդի հայ անդամները, Շրջանային գյուղացիական խորհուրդների ու Միությունների ներկայացուցիչները, կոոպերատիվ միությունների ներկայաուցիչները, զանազան քաղաքասերի համայնքների ներկայացուցիչները, հայ վճռականությանց և արդյունաբերության ներկայացուցիչները, թուրքահայերի ներկայացուցիչները, Պետական դումայի բոլոր կողմերի հայ անդամները և հայ խմբապետները Ընդհանուր թիվը բոլոր մասնակցողների հասնում է 170-ի: Մանրամասն ձայների բաշխումը պաշտոնապես կհայտնվի կազմակերպիչ բյուրոյի կողմից, թե լրագիրներում և թե առանձին հիմնակություններին:

«Արև», 15.09.1917: