Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 36

Թղթակցություն «Արև» թերթում առաջիկա ազգային համագումարի նկատմամբ

Ղզլարի հայ հասարակության վերաբերմունքի մասին

10 օգոստոսի 1917թ.
Ղզլար

Ղզլարի հայ հասարակության շրջանում Ազգային համագումարի ընտրությունները մեծ հետաքրքրություն առաջ բերին: Տեղիս միջկուսակցական մարմինը ամսիս 4-ին հրավիրեց ընդհանուր ժողով, որտեղ կուսակցությունների Ազգային համագումարի օրակարգի վերաբերմամբ իրենց տեսակետը պիտի պարզաբանեին: ժողովը բազմամարդ էր: Միջկուսակցական մարմնի նախագահը պ. Շարաբյանը, բաց անելով ժողովը, բացատրում է Ազգային համագումարի նշանակությունը հայ ժողովրդի համար, որից հետո նախագահ է ընտրվում պմեհրաբյանը (քաղաքագլուխ): Խոսքը տրվում էկուսակցությունների ներկայացուցիչներին, բայց նրանցից և ոչ մեկն էլ դուրս չի գալիս: Հարցը պարզվում է այն ժամանակ, երբ դաշնակցության ներկայացուցիչը ցանկություն է հայտնում լսելու նախ նորակազմ ժողովրդական կուսակցության կարծիքը համագումարի նկատմամբ և ապա երկու մնացորդ կուսակցությունները (ս[ոցիալ]-դ[եմկրատական] և դաշնակցությունը) կպարզաբանեն իրենց հանրածանոթ վաղուց արդեն մշակված տեսակետները: Այնուամենայնիվ, ժողովրդական կուսակցությունը քաջություն չի ունեցել առաջինը դուրս գալու: Այնուհետև խոսում է u.-դեմոկր. ներկայացուցիչ Պոպովյանը (ռուսերեն լեզվով), ապա դաշնակցության ներկայացուցիչը ևուրիջանյանը և հետո արդեն ժողովրդական կուսակցության պրն. ատամնաբույժ Գյուրջյանը և ք[ահանա] Տեր-Վահանը:

Երկու վերջին խոսողները ժողովրդական կուսակցության կողմից ամեն բան խոսեցին, բայց համագումարի վերաբերմամբ շատ քիչ բան: Պ.Գյուրջյանը իր «սրտառուչ խոսքերը» (ոչ ճառը, որովհետև ինչպես ինքը հայտարարեց, հեոետոր չէ) ուղղեց հայ ազգային, քննադատեց նրան, պխարակեց թե՜ նրան և թե իրեն և ի վերջո, դատապարտելով դասակարգային շերտավորումը հայ ժողովրդի մեջ, հորդորեց նրան «չշերտավորվել» (՞), այլ միանալ, պաշտպանել եկեղեցին, նրա կալվածները (հակառակ դաշնակցականների) և այլ միջնադարյան մտքեր... նույն ուղղությամբ, բայց ավելի մանրամսնորեն, խոսեց Տեր-Վահանը, կարդալով միաժամանակ Հայ ժողովրդական ծրագիրը:

Անշուշտ, ցանկալի է Ղզլարի պես մի քաղաքում որտեղ հայ ունևոր դասակարգը պատկառելի թիվ է կազմում, ժողովրդական կուսակցության ասպարեզ իջնելը: Բայց թող նա պարզե իր իսկական դեմքը, և ժողովրդական կուսակցությունը այս ժողովում ինքը իրեն մերկացրեց և հազիվ թե կարողանա նորից համադասակարգային «անկուսակցական» քողով ծածկվել: Թե ծրագիրը, և թե ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կարծիքները անողոք քննադատության ենթարկվեցին: ժողովը ցրվեց կես գիշերին բարձր տրամադրության տակ:

Հետևյալ օրը հեռագիր է ստացվում, որ ընտրությունները հետաձգված են: Այս լուրը ճնշիչ տպավորություն թողեց բոլոր քաղաքացիների և, նամանավանդ, կուսակցությունների վրա, որոնք ահագին աշխատանք և ծախք էին թափել այդ ուղղությամբ: Այնուամենայնիվ, մոտակա հայ գյուղում ընտրություններ կայացել են այդ լուրը ուշանալու պատճառով: Դաշնակցական ցուցակը ստանում է 146 ձայն, 4 դ(եմ], 1 ձ(ձեռնպահ) և կադետներինը 14 ձ[այն]: