Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն օրը, օգոստոսի 5-ին, դաշնակցական տեղական կոմիտեն Ազգային հարցի առթիվ հրավիրված է միտինգ եկեղեցու բակում: Ներկա էին մոտ 200-300 ընկերներ և համակիրներ: Խոսեցին Նուրիջանյանը և Բաղդասարյանը: ժողովականներից ղժգոհություն հայտնեցին համագումարի ընտրությունները հետաձգելու առթիվ:

Ամսույս 8-ին, երեկոյան, բազմաթիվ դաշնակցական ընկերների ներկայությամբ կազմվում է քաղաքային Դումայի համար թեկնածուներ վեջնական ցուցակը 10 հոգուց բաղկացած, որոնց թվում է մի ս[ոցիալիստ] հեղափոխական Օհանյան:

Վերջնականապես բլոկ է կազմված քաղաքի ծառայողների արհեստակցական միության հետ:

Բացի այդ բլոկից, գոյություն ունի նաև մի ուրիշ բլոկ բ[անվորների], զ[ինվորների] և գյուղ[ացիների] խորհրդի և տեղույս մահմեդական կոմիտեի միջև: Բ[անվորների], զ[ինվորների] և գյուղ[ացիների] խորհուրդը քանիցս անգամ դիմել է մեզ բլոկի մեջ մտնելու, բայց մեր կարծիքը նույնն է, որ խորհուրդը իբրև այդպիսին, իրավունք չունի առանձին ցուցակով դուրս գալու և նամանավանդ բլոկի մեջ մտնելու:

Ամսույս 10-ին տեղական կոմիտեն, ի պատասխան դաշնակցական կոմիտեին բլոկի առթիվ եղած պաշտոնական դիմումին, խորհրդին ուղղեց հետևյալ բովանդակությամբ մի գրություն.- Տեղական կոմիտեն, քննելով ձեր խորհրդի առաջարկությունը բլոկի առթիվ, որոշեց Խորհուրդը, ինչպես իշխանության ներկայացուցիչը տեղում, չի կարող առանձին ցուցակով դուրս գալ ընտրություններին և բլոկ կազմել: Իսկ եթե այդ առաջարկությունը արված է Խորհրդի որոշ անդամների կողմից, որպեսզի որոշ ցանկալի թեկնածուներ մտցնել կուսակցության ցուցակի մեջ, տեղական կոմիտեն, սկզբունքով հակառակ չլինելով դրան, առաջարկում է այդ անձանց ցուցակը ներկայացնել իրեն, որպեսզի կուսակցությունը պարզե իր վերաբերմունքը դեպի այդ ցուցակը:

Պատասխանը դեռ չի ստացված:

Կիրակի օրը, առավոտյան, նշանակված է միտինգ, որտեղ մեր պլատֆորմայի մասին պիտի խոսացվի: Նույն օրը երեկոյան պիտի լինի դակլադ ռուսերեն լեզվով դաշնակցության ծրագրի մասին ուպրավայում:

Ավիս

«Արև», 18.08.1917:

N 37

Խմբագրական հոդված ՌՍԴԲԿ Շուշվա կոմիտեի օրգան «Նեցուկ» թերթում. «Ազգային

համախորհրդակցությունը»

28 սեպտեմբերի 1917թ.
Շուշի

Հայտնի է, որ ռուս համաձայնողականների իմաստուն քաղաքականությունը ձգձգելով Հիմնադիր ժողովի գումարումը շտապեց կյանքի կոչել դրա փոխարեն Մոսկվայի տխրահռչակ խորհրդակցությունը: Այժմ դրանց փայլուն օրինակից թև առած Ռուսահայոց համագումարի կազմակերպիչ մարմինը, մոռացության տալով իր գոյության նախնական նպատակը, հայոց «կենդանի ուժերի» հավաքույթ է ստեղծում, կազմակերպում «Ազգային համախորհրդակցություն»: Ամիսներ առաջ հայ քաղքենության բերան «Հորիզոնը» գրում էր. «Եթե համագումարը հետաձգողները