Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակ ուսին առհասարակ հրաժարվել դեմոկրատիկ ընտրություններից և դարձյալ հրավիրել իրանց սիրած ձևով ազգային երևելիներից բաղկացած խորհրդաժողով և համագումարի սուրագատով յոլա գնալ, նրանք սխալվում են: Ներկա ազատ կարգերում հայ ժողովուրդը այդպիսի քայլ թույլ չի տալ: Մեզ համար երկու կարծիք չկա, ազգային համագումարը պետք է կազմված լինի դեմոկրատիկ սկզբունքով, հակառակ դեպքում նա ավելորդ է» («Հորիզոն», N 163): ժամանակները փոխվել են ըսի երևույթին և դրա հետ միասին նաև «Հորիզոն» կարծիքը «հայ ժողովրդի» մասին: Մեծ-մեծ խոսքերը մանր քայլերին հարմարեցնելով «Հորիզոնն» այսօր իր լայն էջերն է բացել Համախորհրդակցության երկաթաշունչ հրավիրաթղթի առաջ: «Հորիզոնն» երեկ այնքան էր դեմոկրատիկ, այսօր այսքան: ՉԷ՞ որ խորհրդաժողովի «ազգային երևելիները» նախ և առաջ Դաշնակցության երևելիներն են լինելու:

Թե ի՞նչ հարցերի մասին կամ ու՞մ պիտի «խորհուրդներ» տա համախորհրդակցությունը պարզ չէ միանգամայն: Պետք է ենթադրել, որ քննության պիտի առնվեն Ռոաահայոց համագումարի օրակարգում նշանակված հարցերը: Սակայն, եթե այդ օրակայլգի սահմաններում Համագումարը դեկլարատիվ բնույթ միայն կարող էր ունենալ, ապա Համախորհրդակցությունը, զուրկ լինելով Համագումարի իրավասությունից, չի կարող նույնիսկ այդ նեղ շրջանակի մեջ լինել «ազգային կամքի» արտահայտիչ:

Համախորհրդակցության մեջ տեղ են գտնելու ազգային ղասակարգերի, հիմնարկությունների, միությունների ներկայացուցիչների և հոսանքների պատվիրակները համաձայն իրանց «ազգային կշռի և նշանակության»: Եվ չնայած դրան Ազգային համախորհրդակցությունը ոչ միայն կրելու է հակադեմոկրատական, այլև, ինչպես դաշնակցություններն Են սիրում արտահայտվել «ապազգային» բնույթ:

Այսպես, օրինակ, հայ դեմոկրատիան Համախորհրդակցության մեջ ներկայացված պիտի լինի Անդրկովկասի Բ., Զ. և Դ. Երկրային կենտրոնի հայ անդամների, քաղաքային ինքնավարությունների «հայկական ֆրակցիաների» և, կազմակերպողների կարծիքով, գուցե նաև... Պետական դումայի բոլոր չորս կազմերի հայ անդամների միջոցով: Եթե ընդունելու լինենք, որ բոլոր այս պատվիրակները անխտիր դեմոկրատիայի ներկայացուցիչներ են, հարց է առաջանում, կարո՞ղ են, արդյոք, նկատվել դրանք որպես հայ դեմոկրատիայի ներկայացուցիչներ: Ո՞վ ասաց, որ երկրային կենտրոնի, քաղաքային ինքնավարությունների կամ Պետական դումաների հայ անդամներն անպայման հայերից են ընտրված: Կարո՜ղ են, արդյոք, մի Աճեմյան, մի Արշ. Զուրաբյան կամ մի իշխ.Արղության նկատվել ներկա դեպքում որպես հայ դեմոկրատիայի ներկայացուցիչներ: Կարող է, իհարկե, պատահել, որ քաղաքային ինքնավարությունների մեջ սոց-հեղ. և սոց.-դեմ. ներկայացուցիչներն անցած լինեն նաև հայ դեմոկրատիայի ձայներով: Սակայն որտեղի՞ց է հայտնի, որ նարնք մտնում են այդտեղ «հայկական ֆրակցիաների» մեջ: Պարզ չէ՞, արդյոք, որ կազմակերպչական մարմնի պահանջին բավարարել կարող է միայն քաղաքային ինքնավարությունների հայ նացիոնալիստական բլոկը, այսինքն հայերի հակադեմոկրատական հատվածը:

Համախորհրդակցության մեջ հայ գյուղական դեմոկրատիան ներկայացվելու է գյուղացիական միությունների պատվիրակներով: Ի՞նչ են ներկայացնում այդ միությունները: Հետաքրքրվողները թող կարդան այդ մասին մեր թերթի այսօրվա համարում զետեղված ընկ. Մ. Եսայանի հոդվածը: Բավական է այնուհետև աչքի տակով անցկացնել Համախորհրդակցությանը մասնակցող մյուս հիմնարկությունների, ընկերությունների, կուսակցությունների և անձնավորությունների ցանկը, որպեսզի պարզ լինի, որ դա այլ ինչ չէ, քան հայ կղերականության, վաճառականության և մանր բուրժուազիայի ներկայացուցչություն: Արդյո՞ք ժողովում հաղթող կլինի հայ ծխականությունը հանձին իր պահպանողական և լիբերալ ներկայացու¬ ցիչների, թե հայ քաղքենությունը հանձին Դաշնակցության ղեկավարների ու խմբա-