Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Են մասնակցում խորհրդաժողովին, արժե նրանով զբաղվել, բայց եթե գալիս են իրենց ներքին ու արտաքին հաշիվները մաքրելու և իրենց հին նեյնիմները կրկնելու, զուր է այն ժամանակն ու եռանդը, որ հարյուրավոր մարդիկ վատնելու են:

Ամենից ավելի մենք ենք քննադատել ու բողոքել ազգային պոչատ ժողովի դեմ: Ամենից շատ մենք իրավունք ունենք դժգոհ լինելու այսպիսի հակադեմոկրատական կազմակերպություն ունեցող ժողովից: Եվ, սակայն, մենք չենք կարող հաշվի չառնել, որ հեղաւիոխության այս շրջանում երեսի վրա են մնացել սոցիալտնտեսական և ազգային կարևորագույն հարցեր, որոնց շուտափույթ լուծման մեջ մեծապես շահագրվռված է նաև հայ աշխատավորությունը Մենք չենք կարող անհրաժեշտ չհամարել հեղավտխության հաղթանակով շահագրգռված բոլոր ուժերի համագործակցությունը: Եվ իբրև հայ դեմոկրատիայի ճնշիչ մեծամասնության կարծիքների թարգման մենք պարտականություն ենք զգում նպաստելու նման համագործակցության իրականացման և անկեղծ ու գործունակ կոալիցիայի հաստատման: Ուստի այդ նպատակի համար չենք կարող լայնորեն չօգտվել հայկական զանազան խմբակցություններից և հոսանքներից կազմվող այս խորհրդաժողովից: Եթե կոլաիցիան հաջողվի, ապա, ուրեմն, խորհրդաժողովն ապարդյուն անցած չի լինի:

Համենայն դեպս ձախորդության դեպքում մեր վրա չէ, որ պետք է ընկնի պատասխանատվությունը, որովհետև մենք անվերապահ ցանկացողն ենք ազգային բոլոր իրական հոսանքների համերաշխության:

«Հորիզոն», 28.09.1917:

N 40

Թղթակցություն «Արև» թերթում Ազգային համախորհրդակցության

հրավիրման կապակցությամբ

28 սեպտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Նախապատրաստական նիստ Այսօր, երեկոյան ժամը 8-ին, Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ Ազգային համախորհրդի խորհրդակցական նիստը, ներկա էին 185-ից ավելի պատգամավորներ:

Միջկուսակցական մարմնի կողմից նիստը բաց արավ ընկ. Համ. Օհանջանյանը ողջույնի խոսքերով և բարի գալուստ մաղթելով պատգամավորներին: Այնուհետև առաջարկեց ընտրել նախագահ և քարտուղար խորհրդակցության համար: Աոաջին պաշտոնի համար ընտրվեց մեր հռչակավոր Ահարոնյանը, իսկ երկրորդի ընկ. Գ. Քալաշյանը:

Ընկեր նախագահն իր տեղն անցնելով, Երկու խոսքով հավատք հայտնեց, որ պատգամավորները չեն խնայի իրենց մտքի ողջ կարողությունը, կամքի կորովը և սրտի համայն զգացմունքը հայ կյանքի նավը այս փոթորկոտ ծովում ապահով կերպով նավահանգիստ հասցնելու:

Կազմակերպիչ բյուրոյի կողմից ընկ. Բաբալյանը կարդում է Համախորհրդի օրակարգը: Ընկեր Նախագահին առաջարկում է լրացնել այն կամ հարկավոր համարված փոփոխությունները մտցնել օրակարգի կետերի դասավորության մեջ:

Քաղաքացի Չալխուշյանը առաջարկում է օրակարգի մեջ մտցնել ազգային ինքնորոշման խնդիրը, որը, սակայն, մերժվում է, որովհետև այդ խնդիրը, լինելով