Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գերազանցորեն քաղաքական, չի կարող քննության առարկա լինել նման մի խորհրդակցական ժողովում, ինչպիսին է Ազգային համագումարը:

Դրվում են մի քանի այլ հարցեր ևս, որոնք վեր լինելով համախորհրդի իրավասությունից, մերժվում են ձայների ճնշող մեծամասնությամբ:

Մասնավորապես մի խնդրի վրա շատ է պնդում բժ.Իսախանյանը և պահանջում, որ անպայման օրակարգի մեջ մտցվի: Այն է մեր քաղաքականությունը հանդեպ տաճկահայ դատի: Նրան բացատրում են, որ այդ խնդիրը, իբրև առանձին կետ, ավելորդ է օրակարգի մեջ մտցնել, քանի որ այդ մասին խոսք կլինի Բյուրոյի հաշվետվության ժամանակ: Բայց և այնպես նա պնդում է համառորեն, մանավանդ, որ նրան ձայնակցում է մի ուրիշը, ընկեր Տեր. Ղազարյանը, միայն մի քիչ այլ ձևով արտահայտելով նույն միտքը - որոշել գծերն ու հիմունքները այն քաղաքականության, որ ներկայումս էլ ռուսահայերը վարում են տաճկահայության վերաբերմամբ:

Անցնելով համախորհրդի գործնական մասին, նախագահի առաջարկությամբ ընկեր Բաբալյանը կարդում է միջկուսակցական մարմնի որոշումներն այն մասին, որոնք են.

1. Համախորհրդի պաշտոնական բացումը լինելու է վաղը, ամսի 29-ին,

2. Չեն լինելու ողջույնի ճառեր և դեկլարացիաներ,

3. Համախորհուրդը չի ունենալու պատվո նախագահ կամ նախագահներ: ժողովը միաձայն ընդունում է այդ առաջարկները:

Այնուհետև բավական զբաղեցնում է այն հարցը, թե ո՞վ պիտի բաց անի վաղվա պաշտոնական նիստը: Ոմանք ասում են միջկուսակցական մարմնի հերթական անդա՞մը, Անդրանի՞կը, թե՞ կաթողիկոսի ներկայացուցիչը: Խնդրի լուծումը որոշվում է թողնել իրեն միջկուսակցական մարմնին:

Ապա ժողովի քննությանն է դրվում նախագահության խնդիրը, արդյոք, հավասար իրավունքներով մի քանի նախագահնե՞ր պիտի ընտրել թե՞ մի նախագահ օգնականներով: Սոցիալ-հեղափոխական և դաշնակցական ֆրակցիաների կողմից հայտարարվում է, որ պիտի լինեն մի քանի նախագահներ համախորհրդում ներկայացված հոսանքների թվական համեմատությամբ և մի քանի քարտուղարներ կրկին նույն հիմունքներով: Առաջարկվում է ընտրել յոթ նախագահ, հինգ քարտուղար:

ժողովը ընդունում է այդ և հայտարարում է 20 րոպե ընդմիջում, որպեսզի կուսակցությունները հնարավորություն ունենան համրելու և իմանալու իրենց պատկանող պատգամավորների թիվը:

Նիստը վերաբացվում է: Ընկեր Տեր-Ղազարյանը սոց.-դեմոկրատների և հնչակյանների կողմից հայտարարում է, որ իրենք առաջարկում են երեք տեղ տալ դաշնակցականներին, մեկը իրենց միացյալ բլոկին, մեկը էսերներին, մեկը Հայ ժող[ովրդական] կուսակցությանը, մեկն էլ անկուսակցական խմբակին: Մոտավորապես նույն ձևի հայտարարություն է անում նաև բժ. Աթաբեկյանը էսերական ֆրակցիայի անունից:

Խնդիրը արդարությամբ լուծելու համար դաշնակցական ֆրակցիան, ինչպես և Հայ ժողովրդական կուսակցությունը պահանջում են հոսանքներից հայտնեւ, թե յուրաքանչյուր կուսակցությունից կամ խմբակից որքան պատգամավոր կա, որպեսզի ըստ այնմ բաշխվեն տեղերը նախագահության մեջ:

ժողովը համաձայնում է, որից հետո տրվում են համապատասխան հայտարարություններ: Պարզվում է, որ ժողովում ներկա են դաշնակցական պատգամավոր-91 հոգի, էսեր-24, Հայ ժող. կուսակցությունից-40, անկուսակցական-4, հնչակյանների և էսդեկների ներկայացուցիչներ: Տեր-Ղազարյանը, փոխանակ իրենց բլոկից ներկա եղող պատգամավորների թիվը տալու, տալիս է իրենց ստացած մանդատների թիվը, որ է հնչակյան հինգ մանդատ, էսդեկ-22 մանդատ: ժողովը ստիպված է հաշտվել այս բացառության հետ, որովհետև Տեր-Ղազարյանը պատճառաբանում է, որ այս նիստը, լինելով խորհրդակցական, պատգամավորներից