Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատերը կարող էին ներկա չգտնվել: Հետևապես պետք է ղեկավարվել ոչ թե ներկա գտնվող պատգամավորների, այլ ստացված մանղատների թվով:

Ըստ ներկայացված թվերի, նախագահության մեջ կեսից ավելի տեղը պատկանում է դաշնակցական ֆրակցիայի, իսկ մնացածը մյուս կուսակցություններին ու խմբակցություններին: Հայ ժող. կուսակցությունը, որպես թվով երկրորդ տեղը բռնողը (40 հոգի), համախորհրդի մեջ խնդրում է երկու ձայն տալ իրեն, երեքը դաշնակցության, իսկ մյուսներին մեկ-մեկ և դրանով սպառել խնդիրը:

Դաշնակցությունը չի համաձայնում առաջարկին: Առաջարկողներ կան, որ այդ ավելորդ մի ձայնի բաշխումը թողնվի վաղվա պաշտոնական նիստին, երբ կպարզվի հոսանքների ճիշտ թվական պատկերը: Դաշնակցական ֆրակցիան առաջարկում է, որ ինքը այդ մի տեղը զիջում է քաղաքացի Մամիկոնյանին: Առաջարկին միանում են մյուս բոլոր կուսակցություններն ու խմբակցությունները և այդպիսով հարցը սպառվում է:

Շատ հեշտ, առանց վիճաբանությունների է լուծվում քարտուղարների խնդիրը: Երկու տեղ տրվում է դաշնակցության, իսկ մնացած տեղերը մեկ-մեկ յուրաքանչյուր ֆրակցիային:

Ընտրությունները մնում են վաղվա նիստին:

Այնուհետև Կազմակերպիչ բյուրոյի կողմից հայտարարվում է, որ որոշված է համախորհրի նիստերը անել դռնբաց: ժողովն ընդունում է այդ որոշումը, միայն իրեն վերապահելով հարկավոր դեպքում նիստը դռնփակ անելու իրավունքը:

Նիստը փակվում է վաղվա ժողովի հայտարարումով:

Իրազեկ

«Արև», 03.10.1917:

N 41

Լևոն Թութունջյանի հոդվածը «Հայաստան» թերթում.

«Ազգային խորհրդակցության շուրջ»

1 հոկտեմբերի 1917թ.

Բացվեցավ ազգային համախորհուրդը, ինչ ձևով և ինչ հարմարություններով ալ հրավիրված ըլլա ա իկա, ամեն տարրերե վստահություն կվայելե վերջապես, քանի որ հոն ամեն տարր ու հոսանք իր ներկայացուցիչը գրկած է:

Ինցի համար, շատ ավելի բաղծալի էր, որ օրակարգի մեջ մտնող քանի մը ծանրակշիռ հարցերը վճռված ժամանակ, համայն Ռոաիո մեջ գտնվող հայությունը, կարելիություն ունենար արտասահման գտնվող մեր ազգակիցներուն համեմատությունը ունենալու: Այստեղ, Կովկասի մեջ, Ռուսիո բաղկացուցիչ և իրավահավասար տարրեղեն մեկը, ռուսահայությունը, անշուշտ, բավական ձեռնտվություն կրնա ունենալ մեր հարցին համար ռուսական տեսակետը պատրաստել տալու գործին մեջ, և այդ իսկ պատճառով, ռուսահայությունը պետք է հնարավորություն ունենա իր խողովակեն բոլոր հայերուն միահամուռ բաղձանքը պաշտպանել այն պետության մեջ, որուն մեջ իրավատերն ալ ինքն է, և ազգային կուսակցության հանգամանքով, ավելի շատ ձայն ունի, քանի Ռուսիո ոևէ բաղկացուցիչ մեկ ազգ:

Այդ հնարավորությունը չեղավ, չէր ալ կրնար ըլլալ, կարելիություն չկար այսքան քիչ ժամանակի մեջ արտասահմանեն հրավիրել ներկայացուցիչներ, սակայն իմ կարծիքովս կարելի էր Եվրոպա, Եգիպտոս և Ամերիկա գտնվող հայ հեղինակավոր անձերու հեռագրական հրավերներ ուղարկել և համախորհուրդիս կանչել: Ուրիշ կետ մը կա, որուն վրա «Հայաստանը» անդրադարձավ իր խմբագրականով, և խնդիրը