Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սապես ձևակերպեց. «Մեզի համար կարևոր կետը հոն է, որ համախորհուրդը յուրաքանչյուր հարցի համար ավելի շատ կշիռ տա այն կազմակերպության կամ հատվածի տեսակետին, որու վրա պիտի անդրադառնա տրված որոշումը և ոչ թե հենվի լոկ քվեի մեծամասնության վրա»:

Օրինակի համար: Համախորհրդի 8-րդ օրակարգը «Փախստականական հարցը», ամենեն մոտ կերպով կը շահագրգռե փախստական թրքահայությունը, ուրեմն անդր ներկայացուցիչներու բաղձանքն ու կարծիքը ավելի հեղինակավոր, նույնիսկ վճռական դեր պիտի ունենա որոշման ժամանակ:

Ընդհանրապես խոսելով, մտքերու խմորումի և զանազան տեսակետներու հրապարակ գալու իսկ անհրաժեշտությամբ, այս «համախորհրդակցություն»-ը շատ շահագրգռական է, հայ հանրային կարծիքին առաջ վերջապես պիտի պարզվին տեսակետներ և ուղղություններ, այդ տեսակետներն ու ուղղությունները գոնե կարևոր չափով պիտի միացվին հայության մեկ մեծագույն մասին իրարու քով գալովը, և այսպիսով երկրորդ ավելի լիակատար, ավելի ընդհանուր խորհրդակցության մը մեջ անոնք պիտի կռանվին և հիմնավորվին իբրև հայ ազգին գերագույն բաղձանքներն ու կետ-նպատակները:

Մեր ժողովուրդը, որ շատ մեծ, ահավոր բաներ տեսած ըլլալուն համար դարձել է սկեպտիկ բոլոր հանդիսավոր բաներու հանդեպ, պետք է, սակայն, պատկառանք և սրտի տրոփյուն զգա, տեսնելով ինքզինքը, ահավոր ցնցումներե հետո դարձյալ անընկճելի, դարձյալ կենսունակ, դարձյալ միացած մեծ և կենսական բաներու համար:

Ես նահատակ ժողովուրդի մը գավակը, ինքզինս պարտ կզգամ, որ տեսնելե հետո թրքահայության ջարդ ու փշուր բեկորներու իրարու մոտ գալն ու հավաքականության բաղդի շուրջ սեղմվելը, այսօր պիտի տեսնեմ, ավելի բարեբաղդ մսացած, հույսի և կենսունակության սեմին կանգնած, մեր սիրելի և թանկագին եղբայրներուն մեծ հավաքույթը հայրենիքի պատմական օրերու սեմին:

«Ազգային համախորհրդակցության» գացող ամեն մեկ պատգամավոր, անոր ժամանակակից ամեն մեկ հայ թող նույն զգացումով մոտենա այս պատմական օրին, մեր տարապայման դժբախտություններդ վաղորդյանը թող մեզի ալ ավելի կենսունակ և ալ ավելի գիտակ գտնե պատմական արժեքներդ և վայրկյաններդ առջև:

Պիտի ըլլան անշուշտ բադխումներ, վիճեր և նույնիսկ կրքեր, սակայն այդ ամեն պետք է որ ընկերական ազգային շահերու սրտացավ հոգատարության և ոչ թե անձնականության:

Լևոն Թյությունճյան

«Հայաստան», 01.10.1917:

գ. Բանաձևերի և որոշումների նախագծեր

N 42

Հայ ժողովրդական կուսակցության որոշման նախագիծը Հայոց ազգային

համագումարի ու համախորհրդակցության խնդիրների, կառուցվածքի, ղեկավար

մարմինների ընտրության կարգի մասին

1. Համախորհուրդը ճանաչում է, որ հայ ազգի կամքի և հայացքների հարազատ ներկայացուցիչը կարող է համարվել միայն ազգային համագումարը քնարված հնգանդամ քվեարկությամբ:

2. Սակայն մինչև այդպիսի համագումարի հրավիրվելը անկարելի է, ներկա տագնապալից և անակնկալներով լի օրերում, ազգային գործերը թողնել առանց որևէ