Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեկավարությամբ: ուստի Համախորհուրդը, որ բաղկացած է հայ ժողովրդի բոլոր կուսակցությունների, կազմակերպությունների և դասակարգերի ներկայացուցիչներից պարտավորություն և իրավունք ունի հայտարարել ղեկավարող սկզբունքներ և կայացնել պարտադիր որոշումներ մինչև համագումարը:

3. Համախորհուրդը ընտրում է գործադիր մարմին «Ազգային խորհուրդ» անունով, որ պետք է վարե ազգային գործերը համաձայն Համախորհրդի հայատարած սկզբունքներին ու որոշումներին և բավարարություն տա հերթական, անհետաձգելի և նոր ծագող հարցերին նույն սկզբունքների հիման վրա: Նա է, որ պետք է միջոցներ ձեռք առնել փութացնելու Ազգային համագումարի հրավիրելը:

4. Ազգային խորհուրդը պետք է կազմվի կոալիցիոն սկզբունքով, բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչներից, փոխադարձ համաձայնությամբ:

Գ.17, թ.30:

N 43

Հայ Ժողովրդական կուսակցության և նրան համակրողների բանաձևի նախագիծը ժամանակավոր կառավարության պաշտպանության և այլ հարցերի վերաբերյալ

I. Ազգային համախորհուրդը, քննելով Ռուսաստանի ներկա քաղաքական դրությունը հայ ազգի շահերի տեսակետից, գալիս է այն եզրակացության, որ Ռուսահայոց ազգային հարցի լուծումը հնարավոր է միայն ընդհանուր պետական հարցի լուծման հետ միասին, իբրև մասն Ռուսաց պետության կազմակերպության հարցի: Ուստի հայ քաղաքական կուսակցությունները, ազգային շահերի ուղիղ ըմբռնողությամբ, պետք է լարեն իրանց բոլոր ուժերը, որպեսզի Ռուսաստանը դրվի հաստատուն իրավակարգի ճանապարհի վրա այն սկզբունքներով, որ հայտարարել է Ռուսաց հեղափոխությունը:

II. Այս հիման վրա Համախորհուրդը հայտարարում է, որ

1. Անհրաժեշտ է ամեն կերպ պաշտպանել ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը, ինչպես միակ օրգան պետական իշխանության, որ անկախ պետք է լինի որևէ ազդեցությունից, ինչ կազմակերպության կողմից էլ լինի, և կազմված պետք է լինի այն սկզբունքներով ու նպատակներով, որոնք հայտարարված են սեպտեմբերի 25-ի դեկլարացիայով: որ այն բոլոր նպատակների մեջ, որոնք հայտարարված են կառավարության դեկլացաիայում Համախորհուրդը կարևորագույն է համարում - նախ բանակի ռազմական ուժի վերականգնումը, առանց որի հայրենիքը չէ կարող փրկվել կործանումից և ծանր, անփոխարինելի կորուստներից, Երկրորդ կռիվը ամեն տեսակ փորձերի դեմ [որ նպատակ կունենա] ոչնչացնելու հեղափոխության հայտարարած ազատությունները (անձի, մամուլի են): Երրորդ դիմադրությունը այն փորձերին, որոնք նպատակ ունեին լուծել սոցիալական և քաղաքական հարցերը բռնի, ոչ օրինական ճանապարհով: Եվ չորրորդ կոչը, ուղղված բոլոր դասակարգային կուսակցություններին, որ իրանց դասակարգային շահերն ստորադասեն ընդհանուր պետական շահերին և անձնվիրաբար աշխատեն հանուն հայրենիքի փրկության:

2. Համախորհուրդը անպայման դատապարտում է ամեն տեսակ փորձերը կազմելու ինքնաստեղծ կազմակերպություններ, որոնք հավակնություն ունեն իրանց վերագրելու պետական իշխանության օրգանների դեր ու նշանակություն:

3. Հանրապետության ժամանակավոր խորհուրդը (նախապարլամենտ), որ սահմանվել է ժամանակավոր կառավարության նույն դեկլարացիայի հիման վրա, պետք է ունենա միայն այնքան նշանակություն, որքան նշանակված է դեկլարացիայի մեջ, ոչ մի կերպով չձգտելով նվազեցնելու անձեռնմխելիությունը, միությունը և